User Tag List

Նայել հարցման արդյունքները: Հիպնոսով հնարավո՞ր է մարդու հիշողությունը ջնջել

Քվեարկողներ
25. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    14 56.00%
  • Ոչ

    11 44.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Հիպնոսով հնարավո՞ր է մարդու հիշողությունը ջնջել

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #13
    Լիարժեք անդամ Անամնիսիս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբանության մեջ մարդու մոտ առանձնացվում ա հոգեվիճակի 4 մակարդակ`
    1. Անգիտակցական
    2. Ենթագիտակցական
    3. Գիտակցական
    4. Ինքնագիտակցական

    1. Անգիտակցական մակարդակն էն ա, որ մարդն իր գործողությունները կատարում ա, այսպես ասած, ինքնաբերաբար: Անգիտակցական մակարդակի հիմքում ընկած են բնազդները: Օրինակ, առանց նախապես պլանավորելու քո անցնելիք ճանապարհը, դուրս ես գալիս աշխատանքի վայրից ու քո ամենօրյա ճանապարհով գնում տուն, կամ ստեղնաշարի վրա որևէ տեքստ հավաքելու համար առանց տառերին նայելու հավաքում ես բառերը:
    2. Ենթագիտակցական մակարդակը մարդու ուղեղի «մութ սենյակն» ա: Ենթագիտակցական մակարդակն ա պատասխանատուն մարդու երազների, տպավորությունների ու ներշնչանքների: Մարդու ուղեղի «աքիլլեսյան գարշապարն» ա: Եթե մարդու հոգեվիճակը կարողանում ես բերել ենթագիտակցական մակարդակի, ինչի հիմքում էլ ընկած է հիպնոս կատարողների աշխատանքը, կարող ես կառավարել նրա մտքերը, շարժումները, ստիպես կատարի քո ցանկացած գործողությունը, հիշի կամ մոռանա ինչ որ ինֆորմացիա: Հիպնոսի միջոցով թուլացվում են մարդու ինքնագիտակցական ու գիտակցական մակարդակները:
    Մի տեղ կարդացել եմ, որ գիտակցությունն ու ենթագիտակցությունը եղբայրներ են, ոռոնցից առաջինն ավագ եղբայրն ա, ու հենց նա ուշադրությունը շեղում ա փոքրից, վերջինս կարող ա «ուրիշի խելքին ընկնի» ու տարբեր չարաճճիություններ անի: Այսինքն, «քնեցնելով» կամ անջատելով գիտակցությունը, ամեն ինչ հնարավոր է կատարել մարդու հետ, խառնել ամբողջ «մութ սենյակը»:
    Կարելի ա ենթագիտակցական մակարդակում գտնվող մարդուն նմանեցնել ռոբոտ-համակարգչի, որի «ծրագիրը» կարող ես ֆորմատ անես, փոփոխել ինֆորմացիայի ծավալը կամ ջնջես, տաս քեզ ցանկալի ծրագիր: Բայց ի տարբերություն սովորական համակարգչի օպերացիոն համակարգի, մարդու ՕՀ-ի հետ խաղալը կարող ա հանգեցնի ծանր ու անվերականգնվելի հետևանքների: Օրինակ` մարդու մոտ առաջանան հոգեկան անդառնալի խախտումներ: Մի խոսքով, հիպնոսը վտանգավոր «խաղ» ա:
    3. Գիտակցական մակարդակը մարդու զգացողությունն ա, կարողությունը ղեկավարել սեփական գործողությունները, հաշիվ տալ իրեն իր վարքագծի համար, հասկանալ դրանց իմաստը, նշանակությունը և հետևանքները, այսինքն, տնավարի ասած` գիտակցական մակարդակը մարդու հասկացողությունն ա: Գիտակցական մակարդակի շեղումներից են` բթությունը, դեբիլությունը և իմբեցիլությունը:
    4. Ինքնագիտակցական մակարդակը մարդու մոտ սեփական «ես»-ի գիտակցումն ա: Իմ կարծիքով, պետք չի շատ ծավալվել էս մակարդակի մեկնաբանման վրա, ինքը` տերմինն էլ, բոլորիս պարզ ու հասկանալի ա


    Մի քիչ թեմայից ծավալվեցի, բայց դա մի քիչ ի գիտություն Apeh Jan-ի թեմայի խնդրո առարկա հարցին անդրադարձել եմ 2-րդ կետում:
    Կներես բայց կարող ես ասել թե որտեղ ես կարդացել????
    Ուղակի իմ կարդացած գրքերում էլ գրված է որ մարդու հոգևիճակը բաժանվում է 3 մասի: Դրանք քո նշած առաջի երեքնն են, իսկ չորրորդը մտնում է երրորդի մեջ:
    Համաձայն իմ կարդացած գրքերի անգիտակցականում գտնվում է ամեն ինչը, ինչ որ կա մարդու հոգեկանում նույնիսկ կան գազանային հատկանիշները: Ենթագիտակցությունը կատարում է մաղի դեր չթողնելով շատ բաների գալ գիտակցություն: Օրինակ գազանային հատկություններին որը կա օրինակ շատ մանիակների մոտ: Այս մասի վնասումով է բացատրվում շատ հիվանդություններ:
    Եվ գիտակցություն:

    Կան հիպնոսների տարբեր տեսակներ: Կան որ անջատում են գիտակցությունը, կան նաև տեսողական և ժամանակավոր հիպնոսներ
    Որպիսի մարդ չհիշի ինչ որ մի բան, տվյալ հիպնոս կատարողը ուղղակի ենթագիտուկցությանը կոպիտ ասած հրամայում է մաղել նրան և գիտակցությանը տեղեկություն չի հասնում այդ իրադարձության մասին:
    Ընդանրապես ինչքան լսել եմ խորհուրդ չի տրվում հիպնոսի օգնությամբ կառավարել ենթագիտակցությանը: Շատ ժամանակ դա վատ արդյունքի է բերում
    Վերջին խմբագրող՝ Անամնիսիս: 06.08.2010, 23:21:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Inana (07.08.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Օգնեք ջնջել վիրուսը համակարգչից
    Հեղինակ՝ Հրատացի, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 290
    Վերջինը: 12.12.2016, 21:48
  2. Ջրի հիշողությունը` պսեւդոգիտություն
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Բնական ու կիրառական գիտություններ
    Գրառումներ: 161
    Վերջինը: 16.05.2015, 00:11
  3. Հնարավո՞ր է արդյոք սիրել մի մարդու, որի ապրելակերպը ձեզ համար ընդունելի չէ
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 43
    Վերջինը: 18.07.2012, 18:02
  4. Արձակ. Հիշողությունը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 06.11.2010, 17:52
  5. Ինչպես ջնջել պռոֆիլը www.odnoklassniki.ru-ից
    Հեղինակ՝ Jerry, բաժին` Վեբ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 22.09.2010, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •