Արայիկ ջան, ախր կարևոր չի որ ինչոր տեղ մեր մասին չգիտեն… «Վաղը» սկի մենք չենք մեր գոյության մասին իմանալու… Էսօր շատերը չգիտեն որ հայկական ծագում ունեն, այսինքն արդեն հայ չեն, շատերն էլ հրաժարվում են իրենց հայ համարելուց ու արդեն պարզա իրանց սերունդների պատկանելիությունը…
Բայց երեկ նենց ուրախացաՈւրեմն մի վիրտուալ ընկեր, ավելի ճիշտ ընկերուհի ունեմ, Մախաչկալայից: Երեկ պատմեց, որ իրանց մոտ հայկական համայնքը աշխուժացելա, սկսել են լայնամասշտաբ միջոցառումենր իրականացնել, մշակութային, եկեղեցական և այլն: Այնպիսի բաներ են կազմակերպում, որ նույնիսկ մոտակա քաղաքների հայերն էլ են գալիս մասնակցելու: Սկսել են հայերեն սովորել, այն պարագայում, երբ հենց ինքը ընդհանրապես չէր տիրապետում հայերենին: Հասարակական կազմակերպություններ են ստեղծել ու ոնցոր թե սկսում են համագործակցել մեր սփյուռքի նախարարության հետ: Մնումա հուսալ, որ սփյուռքի նախարարությունը հուսախափ չի անի նրանց: Հա ու մեկ էլ ասում է, որ մեր մշակույթով հետաքրքրվում են ոչ միայն հայերը
![]()
Էջանիշներ