Ձայնալար-ի խոսքերից
Ընդգծածը ճիշտ պատասխանն ա: Ինձ թվում ա դժվար չէր գլխի ընկնել:
Ապեր, չկա Հայաստանում էլ շնչելու օդ, անտառները ոչնչացվում են, քաղաքները բետոնացվում են, ընգեր ջան, հասկանում եմ, որ ալավերդցիներին ուզում ես բարեկեցիկ կյանքով ապրող տեսնես, ես էլ եմ ուզում, ու նաև ուզում եմ, որ Հայաստանի տարածքը անապատի չվերածվի, հասկանո՞ւմ ես տայգա չի, որ ինչքան կտրես էլի կմնա, շատ քիչ անտառ ունենք ու օրեց օր փչացող բնություն ու առողջություն: Էդ էյսիփի-ին որ տենց պաշտում ես, ընդամենը մեր առողջության ու պետության ստրատեգիկ զապասների հաշվին հարստանալու են, հելնեն գնան, մեզ էլ մնալու ա մի փոր հաց ու հեկտարներով անապատ: Հակացանք, որ վատ ա վիճակը, դու սրտացավն ես, մենք էլ փիս մարդիկ, դե արի սաղ անտառներն էլ կտրենք, ոնց էլ չլնի տակից մի բան դուրս կգա, հեչ որ չէ փետը կխուրդենք, կուտենք: Էն Սևանն էլ ա պետք բաց թողել, թող չորանա, զատո Հրազդանի ՀԷԿ-ը ահագին հոսանք կարտադրի կուտենք: Համ էլ որ Սևանը միանգամից ցամաքի, մեջի ձկներին հեշտ կլնի որսալ, ձկնորսներն էլ սոված չեն մնա: Աֆր ջան, առանց բնության բարիքներից օգտվելու հնարավոր չի ապրել, բայց բնօգտագործումն ու բնավերումը տարբեր բաներ են: Դրա համար գիտություն կա, էկոլոգիա ա կոչվում, դրա համար կա հանքերի փակ շահագործման մեթոդ, որ առանց անտառը կտրելու հնարավորություն ա տալի հանքը շահագործել:
---------- Ավելացվել է՝ 12:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:49 ----------
Մեր երկիրը բնական ռեսուրսների հաշվին զարգանալու պոտենցյալ չունի: Կես թիզ հողի վրա երկու կիլո մետաղ ունենք, դրանով ո՞նց ենք զարգանալու: Շատ ա խոսվել Ճապոնիայի օրինակի մասին, նորից կասեմ: Օրիանակ ա պետք վերցնել բնական ռեսուրսներով աղքատ պետություններից, ոչ թե բնական ռեսուրսների հաշվին ապրող:
Էջանիշներ