Էղավ: Մնում ա մերոնք թողնեն, ես էլ գործիս հարցերը լուծեմ
ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵԼ ՈՒ ԱՍԵԼ
Մամուլում օրերս հաղորդագրություն էր եղել այն մասին, թե իբր Ալավերդի քաղաքի տարածքում 7 երեխա թունավորվել է Դեբեդ գետում լողալիս: Ըստ հաղորդագրության` թունավորումը հետևանք է այն բանի, որ Մանես Վալեքս պղնձաձուլական կոմբինատի արտադրական թունավոր թափոնները, պատվար չլինելու պատճառով, գերեզմանից լցվում են գետը: Սրա վերաբերյալ մեկնաբանություն են տվել բնապահպանության նախարարությունից: Ըստ աղբյուրի, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարարությամբ բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները գործուղվել են Ալավերդի` պարզելու լուրի իսկությունը:
http://www.armtown.com/news/am/prm/20080902/46947/
էհ...
...
ժող նոր հետաքրքիր ակցիաներ առաջարկեք , ինչ կարելի է անել ձեր կարծիքով ?որպիսզի լինի հետաքրքիր,տեղեկացնող,գրավի նոր մարդկանց կամ այլ..օգտակար մտքեր
![]()
...
Ակցիաներին կարոտել եմ.. բայց նոր գաղափար չեմ կարող առաջարկել.. կարամ առաջարկեմ՝ բնանք տնավարի էդ Վալեքս գրուպին ասենք.. հավաքվի ու գնա Թեղուտից.. բայց չի օգնի..![]()
ու՞՞ր են ակցիաները ՜՜՜![]()
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Էսօր «Վալեքս» գրուպի մոտով էի անցնում, մտածեցի՝ տեսնես էստեղ ակցիա եղե՞լ է, թե՞ ոչ: Գուցե ինչ-որ բան այդ կողմերու՞մ կազմակերպենք:
երեխեք~
Նորություններից ասեմ,
որ Բուհականները այսօր գիշեր վերադառնալու են Ղարաբաղից...որպես տեղեկություն ասեմ, որ Ա.Ս.Փ. քարոզարշավ էր կազմակերպել դեպի մեր անտառ-հանքավայրերը~~
բայց , ինչպես հետո պարզվեց ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԸ հանել են պլաններից և միայն ՓԱԿ ՁևՈՎ շահագործվող Դրմբոնի հանքավայրն են ցույց տալու, իսկ ԱԼԱՎԵՐԴԻ-ԹԵՂՈՒՏԸ մնաց թղթին...
իմ ծանոթներից սլավոնականներին էին, որ կապ փորձեցինք հաստատել և իմացանք, որ ութ բուհերից ուսանողներ են տարել ամեն մի բուհին հարյուր հազարական դրամ են տվել, օրվա ծախսերը հոգալու համարդե իհարկե սլավոնացիք հրաժարվել են և փողը փոխանցել են մանկապարտեզի ֆոնդին, որին նույնպես Ա.Ս.Փ. մեկ միլլիոն փող էր հատկացրել....
Մեկ բան ևս, սլավոնացիք "ՓՐԿԵՆՔ ԹԵՂՈՒՏԻ ԱՆՏԱՌԸ" շապիկներով էին, չնայած նույն կազմակերպությունը հենց սկզբից բոլորին շապիկներ էր բաժանել և զգուշացրել էր մերոնց հանել շապիկները, քանի որ գնում են Ղարաբաղի նախագահի հետ հանդիպման, բայց դե իհարկե սլավոնացիք չեն համաձայնվել~~ ու էդպես այդ երեկո նկարահանվել են протест-ի շապիկներով~~~
մնացածը հետո, դուք էլ գրեք~~
հետո ասեմ, որ Թուֆենկյանն է մեզանով հետաքրքրված ուզում է հանդիպենք, ասումա ԻՐՈՔ ՍՈՒՂ Է, ԼՈՒՐՋ Է ՄԵՐ ՎԻՃԱԿԸ...
հիմա մեզ միայն անձնազոհությունը կփրկի
ոչ թե հանուն ԼԱՎ ԿՅԱՆՔԻ
ԱՅԼ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ:
կարծում եմ կենդանիների մոտ շատ ուժեղ է դրված այս բնազդը...
իսկ ՄԵԶ ՄՈՏ???????
Ապրե՜ն սլավոնականի ուսանողները
Իսկ ես այդպես էլ չկարողացա սողոսկել էդ խմբի մեջՄեր լեռնագնացների խումբն է գնացել: Որ գնան, կհարցնեմ, թե ոնց է անցել:
Սիրելի ուսանողներ
Թեղուտի պաշտպանության խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 23-ին հինգշաբթի օրը, ժամը 15.00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա սեմինար-քննարկում Թեղուտի հիմնախնդրի վերաբերյալ:
Հասցեն` Չարենցի փ. 46, հեռ. 551364, կամ
093080485 (Հրայր)
Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
Խնդրում ենք տարածել այս հայտարարությունը:
Ի~նչ անհարմար օր ու ժամ եք ընտրել![]()
չնայած նույնիսկ շա~տ հարմար շաբաթ երեկոյան չկարողացա գալ... շատ կուզեմ լուսաբանել, նկարահանվելու է, թե մի բան մտածել?!
" I still ask myself the question: Is cinema more important than life ?"
François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")
Էհ, Մար, եթե սեմինարից փախնել կարողնամ, կգամ... իսկապես, ինչ վատ ժամ ա![]()
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Երեխեք Ջան~~
լավ կլիներ, որ հասցնեյիք ու գայիք~
Դե բայց միշտ էլ , ինչ ժամ էլ ընտրենք, մեկին հարմար չի լինելու~~
Բայց , ամեն դեպքում, կարող եք օգնել~~
պետք ա, էս երկու օրը հայտարարության տեսքով այս թռուցիկները կամ փակցնել կամ բաժանել ուսանողությանը~
Բժշկականում - Սևան անունով Տղան Կանի
Ժողում-Բելլը
Սլավոնական Համալսարանում - Կա
Կոնսերվատորիայում-Կա
Համալսարան .........?
Թատերական..................?
.......
........
...
Դեռ Չկաաաաա~~
տարածել~~~Ցանկացողներ կան ?
Ապրեք~
093 640 340~~zng~
Վերջին խմբագրող՝ նախշուն: 21.10.2008, 22:36:
Հայաստանի բնության համար ցավող քաղաքացինե'ր,
նոյեմբերի 13-ին` հինգշաբթի օրը, ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ցույց` ի պաշտպանություն Թեղուտի անտառների:
ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆՆ Է`
անվավեր ճանաչել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ ՀՀ կառավարության 2007թ. նոյեմբերի 1-ի N1278-Ն ու N1279-Ն որոշումները և դադարեցնել հանքավայրի տարածքում իրականացվող աշխատանքները` մասնավորապես լայնածավալ անտառահատումները` ելնելով ինչպես շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվելիք վնասների ծավալներից, այնպես էլ ռազմավարական նշանակություն ունեցող պաշարները վատնելու աննպատակահարմարությունից:
ՄԻԱՑԵ'Ք ՄԵԶ
Հանցագործությունները տեղի են ունենում մեր լուռ մասնակցությամբ:
Lռությունը համաձայնություն է:
ԻՍԿ ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՆՈՒՅՆ ՆԱՎԱԿՈՒՄ ԵՆՔ …
_____________________________
Թեղուտի պաշտպանության շարժում
[email protected] ● www.bigfamily.am/eco
Держи меня за руку долго, пожалуйста,
Крепко держи меня, я не пожалуюсь...
Բարև Բոլորին~
Կհանդիպենք Վաղը ժամը 11:00
Իսկ թե ինչու են շարունակվում մեր բողոքի ակցիաները, կարծում եմ բոլորին Քաջ հայտնի է Մեր բնության ներկայիս իրավիճակը: Բնությունը դա ՄԵՐ Հայրենիքն է , Բնություն է դա մեր Մայրն է և մեր Զավակը~ : Բնությունը դա մեր Լեզուն է ~~
Մի ԼՌԵՔ~~
Լռությունը Համաձայնություն է~
http://bnamard.blogspot.com
Միացե'ք
Սա Պայքար է ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ~~~
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
BOYKOT ACP!!!!!!!!!!!!!!!
-Ի՞նչ վիճակում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումը: Միջազգային շուկայում պղնձի գնի անկումը չի ազդու՞մ, արդյոք, ծրագրի իրականացման վրա:
-Ես չէի ասի: Գուցե այս պահին մենք զգում ենք որեւէ ազդեցություն Թեղուտի հանքավայրի հետ կապված, այնուամենայնիվ, հեռանկարների ակնկալիքները պահպանվում են դրական: Թե’ մենք, թե’ շահագրգիռ կողմերն ակնկալում են, որ այն պահին, երբ նախատեսված է Թեղուտի հանքավայրի արտադրանքի ապահովումը, իսկ դա 2010-ն է, այդ պահին իրավիճակը կարգավորված կլինի: Բայց, իհարկե, դրանք դեռ կանխատեսումներ են, որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ 2012թ. պղնձի գինը կվերադառնա այն նույն մակարդակին, ինչպիսին էր այս տարվա հունիս ամսին:
-Պրն Արզումանյան, հասարակության մեջ լուրեր են շրջանառվում, որ ՎՏԲ բանկը հրաժարվում է վճարել Թեղուտի հանքավայրի շահագործման համար նախատեսված 275 մլն դոլար վարկը:
-Ինձ այդպիսի լուր հայտնի չէ:
-Որքա՞ն անտառահատում է կատարվել Թեղուտում այս պահի դրությամբ:
-Այս պահի դրությամբ հատվել է 21-22 հա անտառ:
-«Վալլեքսը» նման ճգնաժամային վիճակների համար կանխատեսումների հակաճգնաժամային միջոցառումների ծրագիր ունեցե՞լ է, թե՞ ոչ:
-Թեղուտի հետ կապված, բնականաբար, մենք ունեցել ենք սցենարներ, քննարկումների ժամանակ ներկայացրել ենք այն, սակայն այս պահին պղնձի գինը, ցավոք, մեր կանխատեսումներից ավելի է իջել, այս պահին գործող գինն ավելի վատատեսական վիճակ է ստեղծել, քան մենք կանխատեսել էինք:
-Այս իրավիճակը եթե շարունակվի, ի՞նչ եք կարծում, ծրագիրը չի ձախողվի՞:
-Քննարկումներից մեկի ժամանակ մենք բանավիճել ենք այդ մասին, իհարկե, բացառված չէ, եթե դա տեւի 5 տարի, 10 տարի, ոչ միայն Թեղուտը, այլեւ շատ ու շատ, անուններ չտանք, գործող ընկերություններ կդադարեցնեն իրենց գործունեությունը:
http://today.hetq.am/economy/arzumanyan-g/
Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ