User Tag List

Էջ 12 21-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 311 հատից

Թեմա: Թեղուտը շահագործելու որոշումն ուղղված է Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ

  1. #166
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավն էն ա, որ էդ ծառատունկներից տեղյակ եմ, ցավոք... աֆր, ջան... իմ ծանոթներից էնտեղ աշխատում են։
    Ծառատունկը մաքուր կլոունություն ա եղել։ Տարել են ինչ–որ ուսանողիկների, անվճար հիմունքով ծառ տնկելու, համարյա ծառ չեն տնկել, ֆռֆռացել են էդ օրը։
    Բայց ինչի պետք ա ուսանողները գնային՞ կամ էդ ինչ/ինչքան ծառ պետք ա տնկեին։ Ու փաստացի իր պարտավորությունները չի կատարում։
    Զարմանում եմ Ձեր վստահության վրա, ապատեղեկացված լինելով դեռ պնդում եք, որ տեղյակ եք թե ինչ ծառատունկ ա եղել, չե՞ք ասի որտեղ ա եղել էդ ծառատունկը: Աչքերս փակ տեղը ցույց կտամ ու եթե 30 հոգանոց բանվորների խումբ նախատեսված ծառատունկը իրականացնի մեկ շաբաթում Ձեր ծանոթի աչքերին ուսանողներ են եղել, ապա կներեք... ACP-ն ա Ալավերդին, իսկ մնացածը ո՞վքեր են, ու՞մ են պետք: Մոռացա ասեմ ապօրինի աշխատավարձ ստացող չկա, չուզողները մուտքի տեղը անգիր գիտեն... Բայց կասկածում եմ որ հայտնված լինեն տենց մարդիկ...

    I love my life and I celebrate it every day...

  2. #167
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկդ էլ ինձ չեք կարող հասկանալ: Ոչ ես եմ աշխատում, ոչ էլ բարեկամ ունեմ աշխատող, ինչպես տեսնում ես հեռու եմ շատ. Իսկ դու Ալավերդում ե՞րբ ես եղել, ասֆալտը, պաստառները, ստադիոնը, ակումբները ու էլի շատ բաներ երևի փոքր են եղել, կամ էլ Երևանում նման բաները ինքստինքյան են սարքվում, դրա համար չեք նկատել... անտառները, որոնք որ կտրել եք 90ականներին դրանք ժեշտից էին, իսկ ACP-ի կտրած ծառերը բնական փա՞յտ: Նորից եմ կրկնում, ՆՈՒՅՆ քանակով ծառատունկ ա իրականացվել ու հակառակը ինձ չփորձեք համոզել: Թեղուտի օդի պես էլ օդ չկա: Վերջին անգամ երբ եղել եմ Թեղուտում, ոչ մի թեղուտեցի չի բողոքել, ինչի՞ եք "մտածում" իրանց փոխարեն:
    afr, հազար տարվա անտառը ծառատունկով չի կարող փոխարինվել: Հսկայական էկոհամակարգ ա վարի գնում՝ էնդեմիկ բույսեր ու կենդանիներ են վարի գնում, գետն ա փչանում՝ հետևող բոլոր հետևանքներով: Կարդա մասնագետների եզրակացությունները ուրիշներին անտեղյակության մեջ մեղադրելու փոխարեն: Ես եղել եմ Ալավերդիում, համաձայն եմ քո հետ, վիճակը ծանր էր, ասեմ ավելին՝ Հայաստանում իմ եղած բնակավայրերից ամենածանր տպավորությունը ստացել եմ հենց էդ կողմերում՝ կապված ժողովրդի ծանր սոցիալական վիճակի հետ: Բայց սոցիալական խնդիրները տենց չեն լուծվում, համոզված եմ, որ ինչքան էլ սոված մնաս, մի թոքդ չես վաճառի, այլ ուրիշ ուղիներ կփնտրես հարստանալու: Եվ վերջապես անտառն էլ ա եկամուտի աղբյուր՝ թեև անհամեմատելի ոսկու հանքի հետ: Բայց անտառը հավերժ ա, իսկ ուսկու հանքը՝ ժամանակավոր: Ասենք թե եկան, փորեցին, ոսկին հանեցին, փողը դրին ջեբները, մի երկու կոպեկ էլ հասավ ժողովրդին, սաղ *ա* մեջ արին գնացին, բա սերունդնե՞րը: Հետո՞ ոնց են ապրելու մարդիկ պոչամբա՞րն են ուտելու:

    Հ.Գ. Իսկ աննորմալ ծնունդները ատոմակայանից չեն բարեկամ, էս հարցում էլ պետք չի անտեղյակ մնալ: Ատոմակայանի մուտքի մոտ ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը նույնն ա, ինչ նրանից 50կմ հեռավորության վրա: Անվնաս շահագործման և թափոնները գրագետ պահպանելու դեպքում ատոմակայանը այսօրվա դրությամբ ամենաանվնաս ու էֆեկտիվ էներգիայի աղբյուրն ա:

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (27.07.2010), Ռուֆուս (27.07.2010)

  4. #168
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դուք ձեր կարծիքն ունեք, ես` իմ: Եթե իմ ձեռքերում լիներ, բնականաբար սոված մարդ չէի թողա. Խի՞ ալավերդցիներից չեք հարցնում, կամ լավ, իրանց փոխարեն որոշել եք` ok, բա մի հատ էլ ալտերնատիվ վարիանտ ասեք... Ի՞նչ պիտի ասեն, հա դե սովածների քանակը 10 000 մարդով էս յան – էն յան, ինչ պտի ըլի՞: Ամեն մի աշխատատեղը, դա մի ընտանիք ա:

    Դե մալադեց ձեզ...

    I love my life and I celebrate it every day...

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (27.07.2010)

  6. #169
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամսի 28-ի ակցիան ՎՏԲ-ի դիմաց:


  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (30.07.2010), Tig (30.07.2010)

  8. #170
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, էդ նստածների օգուտը, ո՞րն ա, որ ուզում են փակեն, ասենք, մի հատ ալավերդցի չտեսա էդտեղ, սաղ օտար բայց "սրտացավ" մարդիկ էին... Մեկել ձեր ցավը չեմ հասկանում, ուզում էք Թեղուտի անտառները էլ չկտրեն, թե՞ կտրածը հետ դնեն, կամ էլ ACP-ն էք ուզում փակեք, մի հատ կոնկրետ պահնաջ ասեք էլի...

    I love my life and I celebrate it every day...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (30.07.2010)

  10. #171
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չե՞ք հասկանում, ո՞ր մի պահը։ Չե՞ք հասկանում, որ հանքերից ստացված օգուտը ոչ մի բան ա՝ համեմատած էն վնասի հետ, որը հասցվում ու հասցվելու ա ՄԵՐ երկրին։ Իսկ հասկանու՞մ կամ պատկերացնու՞մ եք, թե ինչ ա լինելու էդ տարածքում, երբ հանքն արդեն էլ շահագործման ենթակա չլինի։ Գիտակցու՞մ եք, թե ինչ ա նշանակում անապատացում բառը։ Էդ էն ա, ինչի եզրին հիմա Հայաստանն ա կանգնած. դա ես չեմ ասում, դա ինձանից խելացի մարդիկ են ասում։
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (30.07.2010), Shah (30.07.2010), Ռուֆուս (30.07.2010)

  12. #172
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկեք մի քիչ ռեալ մտածենք, մեր երկիրը փոքրա, շատ քիչ բնական ռեսուրսներ ունենք, եղածն էլ որ չօգտագործենք, բա էլ ո՞ր երկիրնա գալու մեզ նվիրատվություն անի, ասի եկեք իմ հանքավայրերից մի քանիսը օգտագործեք, չէ, այդպիսի բան չի լինի, երկիրը զարգանումա իր ռեսուրսների հաշվին...
    Մենք էլ հետաքրքիր ենք, համ ուզում ենք շուրջօրյա էլեկտրաէներգիա ունենալ, համ շուրջօրյա ջուր ու գազ, համ համ... դրա հետ մեկտեղ էլ առավոտիվ երեկո բնապահպանությունից ենք խոսում, հա, միայն խոսում, հայի խասյաթա, բա մտածել եք երբևէ այսքանը ո՞րտեղից է գալիս, ո՞նց է ստացվում, բա եթե մեր հանքավայրերը սուրբ-սուրբ պահենք, էլ ո՞րտեղից պիտի տնտեսություն զարգացնենք, աշխատավարձերը ժամանակին վճարենք...
    Ինձ սխալ չհասկանաք, ես չեմ ասում որ Թեղուտը կտրենք ու վերջ, չէ, կա ռացիոնալ օգտագործում ասվածը, որը ցանկացած քաղաքակիրթ երկրում կիրառվումա, բայց դեռ մեր երկրում ամբողջովին չի հիմնավորվել այս գաղափարը:
    Ինչևէ, դա մասնագետների գործն է, ոչ թե մի քանի չինովնիկի, որոնք տնօրինում են այս և նմանատիպ շատ հարցեր

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shah (30.07.2010)

  14. #173
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, էդ նստածների օգուտը, ո՞րն ա, որ ուզում են փակեն, ասենք, մի հատ ալավերդցի չտեսա էդտեղ, սաղ օտար բայց "սրտացավ" մարդիկ էին... Մեկել ձեր ցավը չեմ հասկանում, ուզում էք Թեղուտի անտառները էլ չկտրեն, թե՞ կտրածը հետ դնեն, կամ էլ ACP-ն էք ուզում փակեք, մի հատ կոնկրետ պահնաջ ասեք էլի...
    Ընդգծածը ճիշտ պատասխանն ա: Ինձ թվում ա դժվար չէր գլխի ընկնել:
    Ապեր, չկա Հայաստանում էլ շնչելու օդ, անտառները ոչնչացվում են, քաղաքները բետոնացվում են, ընգեր ջան, հասկանում եմ, որ ալավերդցիներին ուզում ես բարեկեցիկ կյանքով ապրող տեսնես, ես էլ եմ ուզում, ու նաև ուզում եմ, որ Հայաստանի տարածքը անապատի չվերածվի, հասկանո՞ւմ ես տայգա չի, որ ինչքան կտրես էլի կմնա, շատ քիչ անտառ ունենք ու օրեց օր փչացող բնություն ու առողջություն: Էդ էյսիփի-ին որ տենց պաշտում ես, ընդամենը մեր առողջության ու պետության ստրատեգիկ զապասների հաշվին հարստանալու են, հելնեն գնան, մեզ էլ մնալու ա մի փոր հաց ու հեկտարներով անապատ: Հակացանք, որ վատ ա վիճակը, դու սրտացավն ես, մենք էլ փիս մարդիկ, դե արի սաղ անտառներն էլ կտրենք, ոնց էլ չլնի տակից մի բան դուրս կգա, հեչ որ չէ փետը կխուրդենք, կուտենք: Էն Սևանն էլ ա պետք բաց թողել, թող չորանա, զատո Հրազդանի ՀԷԿ-ը ահագին հոսանք կարտադրի կուտենք: Համ էլ որ Սևանը միանգամից ցամաքի, մեջի ձկներին հեշտ կլնի որսալ, ձկնորսներն էլ սոված չեն մնա: Աֆր ջան, առանց բնության բարիքներից օգտվելու հնարավոր չի ապրել, բայց բնօգտագործումն ու բնավերումը տարբեր բաներ են: Դրա համար գիտություն կա, էկոլոգիա ա կոչվում, դրա համար կա հանքերի փակ շահագործման մեթոդ, որ առանց անտառը կտրելու հնարավորություն ա տալի հանքը շահագործել:

    ---------- Ավելացվել է՝ 12:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:49 ----------

    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկեք մի քիչ ռեալ մտածենք, մեր երկիրը փոքրա, շատ քիչ բնական ռեսուրսներ ունենք, եղածն էլ որ չօգտագործենք, բա էլ ո՞ր երկիրնա գալու մեզ նվիրատվություն անի, ասի եկեք իմ հանքավայրերից մի քանիսը օգտագործեք, չէ, այդպիսի բան չի լինի, երկիրը զարգանումա իր ռեսուրսների հաշվին...
    Մենք էլ հետաքրքիր ենք, համ ուզում ենք շուրջօրյա էլեկտրաէներգիա ունենալ, համ շուրջօրյա ջուր ու գազ, համ համ... դրա հետ մեկտեղ էլ առավոտիվ երեկո բնապահպանությունից ենք խոսում, հա, միայն խոսում, հայի խասյաթա, բա մտածել եք երբևէ այսքանը ո՞րտեղից է գալիս, ո՞նց է ստացվում, բա եթե մեր հանքավայրերը սուրբ-սուրբ պահենք, էլ ո՞րտեղից պիտի տնտեսություն զարգացնենք, աշխատավարձերը ժամանակին վճարենք...
    Ինձ սխալ չհասկանաք, ես չեմ ասում որ Թեղուտը կտրենք ու վերջ, չէ, կա ռացիոնալ օգտագործում ասվածը, որը ցանկացած քաղաքակիրթ երկրում կիրառվումա, բայց դեռ մեր երկրում ամբողջովին չի հիմնավորվել այս գաղափարը:
    Ինչևէ, դա մասնագետների գործն է, ոչ թե մի քանի չինովնիկի, որոնք տնօրինում են այս և նմանատիպ շատ հարցեր
    Մեր երկիրը բնական ռեսուրսների հաշվին զարգանալու պոտենցյալ չունի: Կես թիզ հողի վրա երկու կիլո մետաղ ունենք, դրանով ո՞նց ենք զարգանալու: Շատ ա խոսվել Ճապոնիայի օրինակի մասին, նորից կասեմ: Օրիանակ ա պետք վերցնել բնական ռեսուրսներով աղքատ պետություններից, ոչ թե բնական ռեսուրսների հաշվին ապրող:

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (30.07.2010), Ariadna (30.07.2010), CactuSoul (30.07.2010), My World My Space (30.07.2010), Հարդ (30.07.2010), Մանուլ (30.07.2010), Ռուֆուս (30.07.2010)

  16. #174
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Amaru-ի խոսքերից Նայել գրառումը
    Չե՞ք հասկանում, ո՞ր մի պահը։ Չե՞ք հասկանում, որ հանքերից ստացված օգուտը ոչ մի բան ա՝ համեմատած էն վնասի հետ, որը հասցվում ու հասցվելու ա ՄԵՐ երկրին։ Իսկ հասկանու՞մ կամ պատկերացնու՞մ եք, թե ինչ ա լինելու էդ տարածքում, երբ հանքն արդեն էլ շահագործման ենթակա չլինի։ Գիտակցու՞մ եք, թե ինչ ա նշանակում անապատացում բառը։ Էդ էն ա, ինչի եզրին հիմա Հայաստանն ա կանգնած. դա ես չեմ ասում, դա ինձանից խելացի մարդիկ են ասում։
    1. "Շնորհակալությունը" պատահական սեղմեցի
    2. Դե լավ, արի Դրմբոնի հանքերն էլ փակենք, Քաջարանինն էլ հետը: Կամ էլ էդ տեղի մասին էդքան "մտածող" էք` մի բան արեք էդ ժողովուրդը իրան յոլա տանի ու ինչքան ուզում էք, կարաք փակեք... կամ էլ էդ խի՞ նոր հասավ էդքանը ձեզ, Ալավերդում էս պահին գործող հանքեր կան ու вроде бы նորմալ ա, վատ բան չեմ տեսնում, թե Թեղուտ անունը լսել եք, բայց տեղը իսկի չպատկերացնելով որոշել եք դեմ լինեք չգիտես ինչին: Էդ որ Երևանի տարածքում ծառահատումների հետևանքով 3 հատ իրար կպած ծառ չկա, էտի ոչինչ, բայց որ պիտի Թեղուտում պիտի ծառահատումներ կատարեն "ՉԷԷԷԷԷ, ԲԱ Ո՞ՆՑ ԿԼԻՆԻ": Ուզում է՞ս օգնես` շաբաթօրյակներ կազմակերպի ծառատունկներ արա, թոռներդ քեզնից գոհ ու շնորհակալ կլինեն: ԷԼ ԱԼԱՎԵՐԴՈՒՆ ՉԿՊՆԵՔ: Թեղուտը ձեր տնից հեռու ա: Ձեր համար թազա պահանջ ունեցեք, գոռացեք նրա մասին, որ Ալավերդու գործարանը ֆիլտրներ դնի, այ դրան դեմ չեմ, այլ միայն կողմ եմ, իսկ մնացածից ՀԵՌՈՒ:
    Վերջին խմբագրող՝ Shah: 30.07.2010, 12:14:

    I love my life and I celebrate it every day...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (30.07.2010)

  18. #175
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր երկիրը բնական ռեսուրսների հաշվին զարգանալու պոտենցյալ չունի: Կես թիզ հողի վրա երկու կիլո մետաղ ունենք, դրանով ո՞նց ենք զարգանալու: Շատ ա խոսվել Ճապոնիայի օրինակի մասին, նորից կասեմ: Օրիանակ ա պետք վերցնել բնական ռեսուրսներով աղքատ պետություններից, ոչ թե բնական ռեսուրսների հաշվին ապրող:
    Դու մեր երկրի հարստություններին այդքան էլ ծանոթ չես, այո հարուստ չենք Գերմանիա կամ Ֆրանսիա զարգացնելու համար, բայց մեր՝ քո ասած կես թիզ հողը շենացնելու ու ծաղկացնելու համար բավարար ռեսուրսներ ունենք

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Shah (30.07.2010)

  20. #176
    սպիտակ սևերի մեջ... Shah-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2010
    Հասցե
    չոլ
    Գրառումներ
    1,744
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդգծածը ճիշտ պատասխանն ա: Ինձ թվում ա դժվար չէր գլխի ընկնել:
    Ապեր, չկա Հայաստանում էլ շնչելու օդ, անտառները ոչնչացվում են, քաղաքները բետոնացվում են, ընգեր ջան, հասկանում եմ, որ ալավերդցիներին ուզում ես բարեկեցիկ կյանքով ապրող տեսնես, ես էլ եմ ուզում, ու նաև ուզում եմ, որ Հայաստանի տարածքը անապատի չվերածվի, հասկանո՞ւմ ես տայգա չի, որ ինչքան կտրես էլի կմնա, շատ քիչ անտառ ունենք ու օրեց օր փչացող բնություն ու առողջություն: Էդ էյսիփի-ին որ տենց պաշտում ես, ընդամենը մեր առողջության ու պետության ստրատեգիկ զապասների հաշվին հարստանալու են, հելնեն գնան, մեզ էլ մնալու ա մի փոր հաց ու հեկտարներով անապատ: Հակացանք, որ վատ ա վիճակը, դու սրտացավն ես, մենք էլ փիս մարդիկ, դե արի սաղ անտառներն էլ կտրենք, ոնց էլ չլնի տակից մի բան դուրս կգա, հեչ որ չէ փետը կխուրդենք, կուտենք: Էն Սևանն էլ ա պետք բաց թողել, թող չորանա, զատո Հրազդանի ՀԷԿ-ը ահագին հոսանք կարտադրի կուտենք: Համ էլ որ Սևանը միանգամից ցամաքի, մեջի ձկներին հեշտ կլնի որսալ, ձկնորսներն էլ սոված չեն մնա: Աֆր ջան, առանց բնության բարիքներից օգտվելու հնարավոր չի ապրել, բայց բնօգտագործումն ու բնավերումը տարբեր բաներ են: Դրա համար գիտություն կա, էկոլոգիա ա կոչվում, դրա համար կա հանքերի փակ շահագործման մեթոդ, որ առանց անտառը կտրելու հնարավորություն ա տալի հանքը շահագործել:

    ---------- Ավելացվել է՝ 12:53 ---------- Սկզբնական գրառումը՝ 12:49 ----------



    Մեր երկիրը բնական ռեսուրսների հաշվին զարգանալու պոտենցյալ չունի: Կես թիզ հողի վրա երկու կիլո մետաղ ունենք, դրանով ո՞նց ենք զարգանալու: Շատ ա խոսվել Ճապոնիայի օրինակի մասին, նորից կասեմ: Օրիանակ ա պետք վերցնել բնական ռեսուրսներով աղքատ պետություններից, ոչ թե բնական ռեսուրսների հաշվին ապրող:
    Հիմա էլ օ՞դն ա պակասել: Ձեր մոտերը օդ չկա՞, մենք էլ հավայ օդ ենք շնչու՞մ: Այ ախպեր, անապատ չի դառնա, որ էսքան ժամանակ էսքան տեղ անապատ չի դառել, իմացի մեր մոտ էլ անապատ չի դառնա, դու գոնե տեսել է՞ս Թեղուտը: Իսկ ինչ մնում ա, որ ասում էս ծառահատումներ չանեն, ապա ասեմ, որ շուտվանից էլ չեն անում, հանգիստ կարող էք լինել:
    Խի չէք մտածում էսքան "դեմ լինելու" փոխարեն մի քիչ էլ ասենք օգուտ տաք, էդ միտինգների օգգ-ն 0-ի ա հավասար, դրա փոխարեն թող գնան մի օգտակար գործ անեն էլի...

    I love my life and I celebrate it every day...

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    yerevanci (30.07.2010)

  22. #177
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    1. "Շնորհակալությունը" պատահական սեղմեցի
    2. Դե լավ, արի Դրմբոնի հանքերն էլ փակենք, Քաջարանինն էլ հետը: Կամ էլ էդ տեղի մասին էդքան "մտածող" էք` մի բան արեք էդ ժողովուրդը իրան յոլա տանի ու ինչքան ուզում էք, կարաք փակեք... կամ էլ էդ խի՞ նոր հասավ էդքանը ձեզ, Ալավերդում էս պահին գործող հանքեր կան ու дроде бы նորմալ ա, վատ բան չեմ տեսնում, թե Թեղուտ անունը լսել եք, բայց տեղը իսկի չպատկերացնելով որոշել եք դեմ լինեք չգիտես ինչին: Էդ որ Երևանի տարածքում ծառահատումների հետևանքով 3 հատ իրար կպած ծառ չկա, էտի ոչինչ, բայց որ պիտի Թեղուտում պիտի ծառահատումներ կատարեն "ՉԷԷԷԷԷ, ԲԱ Ո՞ՆՑ ԿԼԻՆԻ": Ուզում է՞ս օգնես` շաբաթօրյակներ կազմակերպի ծառատունկներ արա, թոռներդ քեզնից գոհ ու շնորհակալ կլինեն: ԷԼ ԱԼԱՎԵՐԴՈՒՆ ՉԿՊՆԵՔ: Թեղուտը ձեր տնից հեռու ա: Ձեր համար թազա պահանջ ունեցեք, գոռացեք նրա մասին, որ Ալավերդու գործարանը ֆիլտրներ դնի, այ դրան դեմ չեմ, այլ միայն կողմ եմ, իսկ մնացածից ՀԵՌՈՒ:
    Afr ջան, արի դու խոստովանի, որ ինչ–որ ձևով կապված ես ընկերության հետ էլի...
    ասեմ քեզ, որ Դրմբոնի հանքի շահագործման մասին Հայաստանում գիտի շատ քիչ մարդ ու քո տեղեկացվածությունը ինձ զարմացնում ա.... Էդ հատուկ ես հետաքրքրվել, թե պատահական՞

    Իդեպ, ասում են, որ Դրմբոնի հանքերը շահագործվում են "փակ ցիլկով" ջրերի օգտագործմամբ, որը թույլ չի տալիս շրջական միջավայրի աղտոտումը։ Պահանջն այն է, որ այս գործարանն էլ այդպես կառուցվի։
    Հա, կան մարդիկ, որ իսկականից տեղը չեն իմանում Թեղուտի, բայց լսել են.. կան մարդիկ, որ հատուկ չափազանցնում են հասցվելիք վնասների մասին թվերը։ Բայց էդ ամեն ինչի հետ հանդերձ, մի հատ եթե էդքան տեղյակ ես, նայի Դրմբոնի հանքավայրի նկարները.... ինչքան գիտեմ՝ դա ավելի փոքր հանք ա։ Մի հատ նայի՝ ինչի ա վերածվել էդ տարածքը... մի հատ դեղին, մեծ, խորը անդունդ ա։ Փոսը փորելու հետևանքով խախտվում ա ջրերի բնական ցիրկուլյացիան ու մեծ տարածքներ չորանում են։

    մի հատ պատկերացրա, որ 280 մլն դոլարը կարելի ա ներդնել Հայաստնում մեկ այլ բիզնես ստեղծելու համար... օրինակ, քո կարծիքով, այդքան գումարով հնարավոր չի ուրիշ բան մտածել... Հիմա մարդիկ էդ հնարավորությունը ունեն, արդեն ձևերին ծանոթ են, էդպես են պատկերացնում։ Թող մի քիչ ուղեղներն աշխատացնեն, ուրիշ բան մտածեն... չէ որ էդ անտառները իրենք չեն ստեղծե, որ տենց հավեսով կտրում են, ու էդ անապատում իրանք չեն ապրելու հետո... Իսկ Ալավերդին ու հարակից տարածքները Ալավերդցիների սեփականությունը չի, ՀՀ սեփականությունն ա ու իրանց կարծիքը պետք չի հաշվի առնել, եթե անարդյունավետ բան են մտածել, էդ հողը փչացնելու արդյունքները բոլորս ենք "վայելելու"։
    Որ վերևիդ հարևանը իր տան մեջ ատոմային ռումբ տրաքացնի, դու չես բողոքի՞

    Իդեպ, ուրանի հանքերը շահագործելու խնդիրը ԷԼ ավելի կատաստրոֆիկ ա։ Մի փոքր չարաշահում ու ստեղ Չերնոբիլ 2 կդառնա.... դրա հետևանքները ով ա մաքրելու՞ քեզ թվում ա էդ գործարանի տերեը պետք ա գնան էդ աղտոտված տարածքներում ապրեն՞ Նեա... իրանք իրանց փողերը կվերցնեն ու կչվեն մաքուր երկրներ։

    ---------- Ավելացվել է՝ 13:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:15 ----------

    Մեջբերում yerevanci-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու մեր երկրի հարստություններին այդքան էլ ծանոթ չես, այո հարուստ չենք Գերմանիա կամ Ֆրանսիա զարգացնելու համար, բայց մեր՝ քո ասած կես թիզ հողը շենացնելու ու ծաղկացնելու համար բավարար ռեսուրսներ ունենք
    Էս դեպքում, ոչ թե շենացնում ենք, այլ քանդում։ Երևանցի, էդ հանքի շահագործումից Հայաստանը շատ չի ծաղկելու։
    Շահույթի մի մասը գնալու ա ՎՏԲ տոկոս փակելուն, մի մասը սեփականատիրողջը՝ շահույթ, մի մասն էլ ՝ բյուջե։ Դե բյուջեն էլ արագ մեխանիզմ ա պետական փողերը սեփական փողերի կոնվերտացնելու։ Արդյունքում պաշտոնյաները էլի կգողանան էդ փողերը իսկ Հայաստանը կմնա իր վիճակին։ Ալավերդցիներին էլ՝ նույնը։ Եթե հանքը չլիներ, ինչ էին անելու՞ մյուս մարզերում ինչ են անում՞
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հարդ (30.07.2010), Ռուֆուս (30.07.2010)

  24. #178
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իդեպ, ուրանի հանքերը շահագործելու խնդիրը ԷԼ ավելի կատաստրոֆիկ ա։ Մի փոքր չարաշահում ու ստեղ Չերնոբիլ 2 կդառնա.... դրա հետևանքները ով ա մաքրելու՞ քեզ թվում ա էդ գործարանի տերեը պետք ա գնան էդ աղտոտված տարածքներում ապրեն՞ Նեա... իրանք իրանց փողերը կվերցնեն ու կչվեն մաքուր երկրներ։
    Ֆրեյա ջան Չեռնոբիլն ուր, մեր ուրանի հանքավայրերի շահագործումն ուր, ախր լրիվ տարբեր բաներ են

  25. #179
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում afr-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էլ օ՞դն ա պակասել: Ձեր մոտերը օդ չկա՞, մենք էլ հավայ օդ ենք շնչու՞մ: Այ ախպեր, անապատ չի դառնա, որ էսքան ժամանակ էսքան տեղ անապատ չի դառել, իմացի մեր մոտ էլ անապատ չի դառնա, դու գոնե տեսել է՞ս Թեղուտը: Իսկ ինչ մնում ա, որ ասում էս ծառահատումներ չանեն, ապա ասեմ, որ շուտվանից էլ չեն անում, հանգիստ կարող էք լինել:
    Խի չէք մտածում էսքան "դեմ լինելու" փոխարեն մի քիչ էլ ասենք օգուտ տաք, էդ միտինգների օգգ-ն 0-ի ա հավասար, դրա փոխարեն թող գնան մի օգտակար գործ անեն էլի...
    Հա, հիմա էլ օդն ա պակասել Ով գալիս ա ստեղ արտասահմանից, խեղդվում ա... Ասում են՝ ոնց եք ապրում էս կեղտոտ օդին...
    Ու քո նման մտածող մարդիկ /ում համար կարևորը ֆինանսական օգուտներն են, ոչ թե կյանքի մակարդակը/ կտրում են այգիները կաֆե են սարքում։
    Կամ էլ՝ գետը փակում են վրան կաֆեներ են սարքում, կամ էլ՝ էլ չեն զլանում, հենց այգու մեջ բետոն են անում ու կաֆեներ սարքում։ Արդեն մարդու սիրտը խառնում ա, որ դրանց բոմժական այգու մեջտեղը տնգած կաֆեները մարդ տեսնում ա...
    Էլ չեմ ասում, որ էդքան բետոն անելու պատճառով քաղաքի միկրոկլիման ա փոխվում, դառնում ա չոր, անապատային ու ջերմաստիճանն ա բարձրանում։ Հողը, ի տարբերություն բետոնի, հով ա պահում, շատ չի տաքանում։
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հարդ (30.07.2010), Ռուֆուս (30.07.2010)

  27. #180
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս դեպքում, ոչ թե շենացնում ենք, այլ քանդում։ Երևանցի, էդ հանքի շահագործումից Հայաստանը շատ չի ծաղկելու։
    Շահույթի մի մասը գնալու ա ՎՏԲ տոկոս փակելուն, մի մասը սեփականատիրողջը՝ շահույթ, մի մասն էլ ՝ բյուջե։ Դե բյուջեն էլ արագ մեխանիզմ ա պետական փողերը սեփական փողերի կոնվերտացնելու։ Արդյունքում պաշտոնյաները էլի կգողանան էդ փողերը իսկ Հայաստանը կմնա իր վիճակին։ Ալավերդցիներին էլ՝ նույնը։ Եթե հանքը չլիներ, ինչ էին անելու՞ մյուս մարզերում ինչ են անում՞
    Սա լրիվ այլ հարցա, որին ես միանշանակ կողմ եմ, բայց հիմա խնդիրը սա չի, այլ, որ շատերն առանց երկար մտածելու, բնապահպանությունից շաաաաատ քիչ բան իմանալով, ուզում են Թեղուտի հարց լուծեն:
    Իսկ եթե տեղյակ չես ասեմ, որ տնտեսական ցուցանիշով Լոռու մարզը առաջիններիցա, ինչա դու ուզում ես այդքան մարդու գործից զրկե՞ս

Էջ 12 21-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213141516 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 3-7 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 12.07.2016, 09:49
  2. 1-3 տարեկանների զարգացմանն ուղղված կրեատիվ խաղեր ու զվարճալիքներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  3. Գրառումներ: 20
    Վերջինը: 06.04.2013, 17:19
  4. Գրառումներ: 37
    Վերջինը: 16.05.2009, 22:43
  5. ՀՀ-ում սպորտի ընդհանուր զարգացմանն ուղղված մտորումներ
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 25.07.2008, 12:49

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •