ես ուղղակի ներկայացրեցի իմ մտքերը այս երկու գաղափարների վերաբերյալ, և հետաքրքիր է ուրիշների մտքերը, որոնք կարող են հակասել իմ մտքերին, դա էական չէ, բոլորս էլ զուտ ենթադրություն ենք անում.
օրինակ՝ հենց նույն զուգահեռ ժամանակների և տարածությունների մասին,
վերջերս մի ֆիլմ դիտեցի՝ Mr.Nobody /ճիշտն ասած դրա մասին ուզում էի առանձին թեմա բացել/, որոշ մադիկ կարող են ասել, որ ֆիլմը եսիմ ինչ չի, բայց ինձ համար այնքանով էր հետաքրքիր այդ ֆիլմը, որ քննարկում էր մի հարց, որը միշտ հետաքրքրել է՝ «ի՞նչ կլիներ, եթե մենք տեսնեինք ապագան». նման պարագայում մենք կփորձեինք փոխել իրերի՝ մեզ համար տհաճ ընթացքը, բայց այդ դեպքում ստեզծվեր նոր ապագա, ուստի մենք պետք է տեսնենք այդ ապագան, և այդպես շարունակ, անվերջ բազմությամբ տարբերակներ…
Արդյո՞ք կան անվերջ բազմությամբ զուգահեռ տարածություններ և ժամանակներ, իրերի զարգացումների բոլոր հնարավոր տարբերակներով.
կա արդյո՞ք ընհանրապես ժամանակ և տարածություն, իսկ միգուցե ամեն դեպքում այդ տարբերակները մանրուք են տիեզերքում. ի՞նչ է փոխվում տիեզերքում, եթե մարդ մահանա ինչ- որ պատահարից կամ բնական մահով խոր ծերությունում.
կա՞ն իրադարձություններ, որոնք կփոխեն տիեզերքի զարգաման ընթացքը, ստեծեն տարբերակներ
իսկ միգուցե ոչինչ էլ ճիշտ չէ, միգուցե մենք ամեն ինչ փոխարինում ենք մեզ հասկանելի ձևակերպումներով,Իսկ ինչ վերաբերվում ա համարժեք փոփոխությանը - դա իսկապես անհնար ա ստուգել: Եթե իմ ձեռքի չափող գործիքը միշտ սխալվում ա փոփոխությանը համարժեք չափով, ուրեմն սխալ չկա, քանի որ ամեն ինչ ճիշտ է միայն հարաբերականության մեջ:
Էջանիշներ