Ժող. նախորոք ասեմ, որ ես ֆիզիկ չեմ: Գիտեմ որ ակումբում շատ խելացի ֆիզիկներ կան, ուստի խնդրում եմ՝ Նյուտոնի խնձորներով չզոմփեք գլխիս:
Ամեն դեպքում. մտածում էի ժամանակ և տարածություն գաղափարների մասին, արդյո՞ք դրանք գոյութուն ունեն իրականում, թե՝ ոչ: Դրանք կախվա՞ծ են մեր գոյությունից, դրանք աշխարհը / տիեզերը, չգիտեմ ինպես ուզում եք կոչեք/ մարդկանց յուրովի ընկալման հետևա՞ն են, թե՞...
Մի պահ պատկերացրեք. ի՞նչ է ժամանակը: Որքան գիտեմ մենք այն չափում ենք երկիր մոլորակի կատարած պտույտներով, իսկ որտեղից գիտենք, որ այն պտտվում է միշտ նույն արագությամբ, հավանաբար համեմատում ենք այլ երևույթների զարգաման դինամիկայի հետ, իսկ ի՞նչ գիտենք, որ այդ երևույթների պարագայում այն նույնպես չի փոխվում, ո՞րն է այն հիմեքիրի հիմքը, որը մշտապես անփոփոխ է և «ոսկե» չափանիշ է հանդիսանում ամեն ինչի համար… Իսկ ի՞նչ եթե, ամեն ինչ փոխում է իր արագությունը համաչափորեն, այդ դեպքում մեկ տարին կարող է դառնալ երկու տարի, բայց մենք այն կընկալեք որպես մեկ տարի, այսինքն՝ անկախ ամեն ինչից, մեր ընկալումները կարող են չհամապատասխանել իրականությանը,
Կամ նույն տարածությունը. եթե ամեն ինչ համաչափորեն փոփոխվի, այս դեպքում ևվս, մեկ մետրը կդառնա երկու, բայց մեկ կընկալենք այն որպես մեկ.
Մասնագետ չեմ, և ձեևակերպումներս կարող են մասնագիտորեն սխալ լինել, բայց հուսով եմ միտքս կարողացա հասանելի դարձնել. սա հաստատում, պնդում չէ, տեսություն չէ, ուղղակի բարդրաձայն մտոորումներ:
հա, մեկ կոպիտ համեմատություն, ստացվում է x=y և 2x=2y նույն բանը չեն
Էջանիշներ