User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Այն ժամանակ ես ուրիշ էի…

  1. #1
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այն ժամանակ ես ուրիշ էի…

    Քիչ առաջ նստած մատածում էի ու հասկացա, որ ուզում եմ գրել մատածածս: Չգիտեմ, թե ինչ ստացվեց:


    Ես փակում եմ աչքերս ու մոռանում ներկան:
    Այն ժամանակ ես ուրիշ էի… գուցե ավելի զուսպ, ավելի խելացի, քան հիմա: Ասում են՝ մանուկները անհոգ են. սուտ է՝ նրանց հոգսերը հազար անգամ ավելի մեծ են քան թե մեծերինը, նրանք կյանքը ավելի ճիշտ են տեսնում, նրանք աշխարհին մաքուր աչքերով են նայում եւ ուզում են մաքուր տեսնել աշխարհը, արդարության ձգտումը ավելի վառ է ընդգծված մանուկների մոտ: Հիշե՛ք, թե քանի անգամ եք հեքաթի հերոսների հետ պայքարել չարի դեմ, քանի անգամ եք հաղթել յոթգլխանի վիշապին, հիշե՛ք թե ինչ էիք զգում այդ պահին:
    Այն ժամանակ ես ուրիշ էի…ես խղճում էի ու ջանում էի օգնել բոլոր անզորներներին: Հիշում եմ, որ մի անգամ ստիպեցի ծնողներիս կիսափտած բանջերեղեն գնել՝ խղճալով զառամյալ «առեւտրականին»: Բոլորի հոգսը իմն էր, ու ինձ թվում էր, թե իմ հոգսն էլ պիտի բոլորինը լինի:
    Այն ժամանակ ես ուրիշ էի… սիրում էի մանկապարտեզի մեր խմբից մի աղջկա… այո՛, այո՛, մի՛ զարմացեք՝ սիրում էի, ու այդ սերը ավելի մաքուր, ավելի անարատ էր, քան այն «սերերը» որոնք իմ կյանքում եղել են հասուն տարիքում:
    Այն ժամանակ ես ուրիշ էի… հաճախ պապիս հետ ժամերով թափառում էի քաղաքում. նա լավագույն ընկերս էր… շա՜՜՜տ եմ կարոտել: Հավաբանաբար հենց նրա մահով էլ փոխվեցին աշխարհի մասին իմ պատկերացումները, մի տեսակ մռայլվեց աշխարհի պատկերը:
    Այն ժամանակ ես ուրիշ էի… շենքում բոլորն ինձ սիրում էին, քանի որ ճիշտ դաստիարակություն էի ստացել ու գիտեի, թե ինչպես վարվել թե՛ մեծահասակների, թե՛ փոքրահասակների հետ:
    Այն ժամանակ ես ուրիշ էի… ես ամեն օր խոսում էի Աստծո հետ ու ամեն քայլս նրա հետ համաձայնեցնում:
    Ես բացում եմ աչքերս: Շուրջս նորից այս քաոսային իրականությունն է, խառը պատկերներ, բութ ու հիմար մարդիկ՝ ինքնագոհ, իրենց եսը աստվածացնող, իրենց սխալները երբեք չտեսնող: Արդարության նշույլ իսկ չկա, իսկ ազնվությունը մոռացված ու հնացված մի կատեգորիա: Մի՞թե այսքան փոխվել է աշխարհը: Ո՛չ, ավելի շուտ ես եմ փոխվել… ո՛չ, ավելի ճիշտ ես սկսել եմ ճանաչել աշխարհը ու լավ եմ հարմարվել աշխարհին: Էլ այնքան ընդգծված չէ արդարության զգացումը, չնայած երբեմն արդարության բռնկման նոպաներ են լինում(երեւի մանկությունից մնացած հիվանդություն է), այդքան հիվանդագին չեմ ընդունում շրջապատող մարդկանց դժբախտությունները, առաջվա պես գիտեմ մարդկանց հետ ինչպես վարվել, բայց նպատակներն են տարբեր: Միակ բանը, որ մնաց մանկությունից դա սիրո եւ ընկերության մեջ բացարձակ անկեղծ լինել է:
    Այն ժամանակ ես ուրիշ էի…
    Վերջին խմբագրող՝ Morpheus_NS: 30.09.2008, 11:21:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (02.04.2009), ԿԳԴ (07.02.2009)

  3. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re.

    Ուզում էի մի հատված մեջբերել ու ասել, որ հատկապես այդ տողերի հետ համաձայն եմ, մեջբերելուց նկատեցի, որ գրեթե ամբողջությամբ եմ մեջբերում: Չկարողացա որևէ հատված առանձնացնել: Կարդալուց մի տեսակ փշաքաղցեղ մարմինս, կարդում էի մտքեր, որոնք իմն են, որոնք ես էլ եմ զգում: Չգիտեմ Մի բանում վստահ եմ: Այն ժամանակ ես ուրիշ էի…

  4. #3
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re.

    Հրաշալի էր Ես էլ էի ուրիշ
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  5. #4
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re.

    շատ լավն էր… ուզում եմ հավատալ, որ ես դեռ չեմ փոխվել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. #5
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re.

    Ուրիշ եմ... Հիմա ես շատ ավելի չար ու անհավատ եմ, քան էի
    DIXI
    carpe noctem

  7. #6
    Չի լինում Լավ ոստիկան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2008
    Գրառումներ
    161
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re.

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն ժամանակ ես ուրիշ էի…
    Միշտ չէ, որ փոխվելը նպատակահարմար է, երբեմն պետք է փոխել:

    Հ.Գ.
    Ըստ իս պատմվածքը շարունակություն է ուզում: Հարկավոր է նկարագրել այն դեպքը, որը կօգնի հերոսին վերգտնել իրեն:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 01.10.2008, 01:21: Պատճառ: Թեմայից դուրս հատվածի ջնջում
    Մեկ ծաղիկը ծափ կտա, մեկ ձեռքով գարուն կգա:

  8. #7
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re.

    Մեջբերում Լավ ոստիկան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս պատմվածքը շարունակություն է ուզում: Հարկավոր է նկարագրել այն դեպքը, որը կօգնի հերոսին վերգտնել իրեն:
    Դե սա այնքան էլ պատմվածք չէ, պարզապես մտորումներ են: Եթե հերոսը իրեն վերագտնի, անպայաման կգրի շարունակթյունը

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  9. #8
    ... PetrAni-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Գրառումներ
    137
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re.

    Գեղեցիկ ու անկեղծ մտորում է,որը
    իրոք ստիպում է ընդունել,որ եթե աշխարհը
    չես փոխում, ուրեմն հարմարվում ես,իսկ եթե
    հարմարվում ես, այլևս լավը չես լինում:

  10. #9
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այն ժամանակ ես ուրիշ էի…

    Կեցցես,
    Շատ ապրես, իրոք շատ դուրս եկավ, շատ հոգեհարազատ տողեր են:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. #10
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    42
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Այն ժամանակ ես ուրիշ էի…

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Քիչ առաջ նստած մատածում էի ու հասկացա, որ ուզում եմ գրել մտածածս: Չգիտեմ, թե ինչ ստացվեց:
    Միակ բանը, որ մնաց մանկությունից դա սիրո եւ ընկերության մեջ բացարձակ անկեղծ լինել է:
    Այն ժամանակ ես ուրիշ էի…
    Քո անկեղծությունը լավագույն խորհուրդն ու օրինակն է բոլորի համար, որ անկեղծ լինելով կարող ես ինչ որ չափով զգալ ճշմարիտն ու արժեքավորը, անկեղծը....
    Ամեն վայրկյան մենք ուրիշ ենք դառնում, թողնելով հուշերից կազմված մեր այն նույն էությունը, որպես հիմնավոր...

  12. #11
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այն ժամանակ ես ուրիշ էի…

    Ժողովու՛րդ ջան, անչափ շնորհակալ եմ ձեր արձագանքների ու գնահատականների համար: Մի քանի օր է, տրամադրությունս շատ բարձր է:
    Խոստանում եմ, որ ձեր դատին էլի ստեղծագործություններ կհանձնեմ, հաջորդը՝ գուցե մյուս շաբաթ:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  13. #12
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այն ժամանակ ես ուրիշ էի…

    Լավ ես նկարագրել մենակ մի բան սկսեց սենց կոկորդս քերել բոլորը համաձայն են, բոլորը նույնն են զգում, բայց աշխարհը փոխվում է , էդ ո՞նց բոլոր նրանք, ովքեր չեն ուզում փխվել, ուզում են մնալ ճիշտ, էնքան թույն են, որ փոխվում են, թե՞ ....
    Չեմ ուզում հավատալ, որ կեղծում են...

  14. #13
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այն ժամանակ ես ուրիշ էի…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ ես նկարագրել մենակ մի բան սկսեց սենց կոկորդս քերել բոլորը համաձայն են, բոլորը նույնն են զգում, բայց աշխարհը փոխվում է , էդ ո՞նց բոլոր նրանք, ովքեր չեն ուզում փխվել, ուզում են մնալ ճիշտ, էնքան թույն են, որ փոխվում են, թե՞ ....
    Չեմ ուզում հավատալ, որ կեղծում են...
    Դայանա ջան, չեմ կարող բոլորի փոխարեն պատասխանել, բայց իմ կարծիքով ինչքան էլ որ փորձենք նույնը մնալ, միեւնույն է ժամանակն իրենն ասում է: Եթե կեղտոտ տան մեջ ապրես, ի վերջո ինքդ էլ ես կեղտոտվում: Ես ուղղակի ինձ եմ նայում այն ժամանակ ու հիմա եւ փաստում, որ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՍ ՈՒՐԻՇ ԷԻ

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  15. #14
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այն ժամանակ ես ուրիշ էի…

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Դայանա ջան, չեմ կարող բոլորի փոխարեն պատասխանել, բայց իմ կարծիքով ինչքան էլ որ փորձենք նույնը մնալ, միեւնույն է ժամանակն իրենն ասում է: Եթե կեղտոտ տան մեջ ապրես, ի վերջո ինքդ էլ ես կեղտոտվում: Ես ուղղակի ինձ եմ նայում այն ժամանակ ու հիմա եւ փաստում, որ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՍ ՈՒՐԻՇ ԷԻ
    Հա ճիշտ ես Ես էլ եմ երևի փոխվել էն ժամանակ որ փողոցում անծանոթ ձաձա մամաիս բարևեր, կամ անծանոթ ծյոծյա ` պապաիս, ոնց էի խանդում կատաղում էի իսկ հիմա սիրածս տղային ուրիշ աղջկա գրկած տեսնես կժպտամ

  16. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Այն ժամանակ ես ուրիշ էի…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա ճիշտ ես Ես էլ եմ երևի փոխվել էն ժամանակ որ փողոցում անծանոթ ձաձա մամաիս բարևեր, կամ անծանոթ ծյոծյա ` պապաիս, ոնց էի խանդում կատաղում էի իսկ հիմա սիրածս տղային ուրիշ աղջկա գրկած տեսնես կժպտամ
    Չէէէ, բարեկամ - լավ չի: Հեչ լավ չի... պիտի պայքարել: Մեռնելը հեշտ է... ապրելն է դժվար
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայտնի պատմությունը՝ ուրիշ հայացքով
    Հեղինակ՝ ivy, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 13.07.2017, 07:05
  2. Լակոնիկից դուրս... մի քիչ երկար... մի քիչ ուրիշ...
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.01.2013, 21:06
  3. Մերն ուրիշ է…
    Հեղինակ՝ Adam, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 1
    Վերջինը: 20.08.2008, 18:58
  4. Հայերն ուրիշ են... և վրացի մարմնավաճառուհիները
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 29.05.2007, 19:46
  5. Ուրիշ բաներ
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 25.01.2007, 14:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •