Leo Negri-ի խոսքերից
Աննորմալ կին no.1 - Ջոյ Չան, սինգապուրցի, ՔեյՓիԷմՋիի նախկին Արևելյան Եվրոպայի regional controller, ներկայումս Եվրոպայով մեկ կարդումա դասախոսություններ ֆինանսների թեմայով: Իմ տեսած ամենախելոք մարդկանցից էր, էրկու ամիս իրա հետ շփվելուց հետո նենց ֆինանսական անալիզ եմ արել BMW-ն, որ ինքս էի զարմացած մնացել: Ունի ընտանիք, երեխաներ: Խայտառակ կենսուրախ, խարիզմատիկ ու հավես կին ա: Նորմալ լիներ, կմնար Սինգապուրում, սաղ կյանք հեռուստացույց կնայեր ու ֆինանսներին նույնիսկ մոտիկ չէր գա, ես էլ բախտ չէի ունենա իրանից բան սովորել:
Աննորմալ կին no.2 - Աննեթ Շրայբեր, միջազգային ֆինանսների մասնագետ, տարեց, ներկայումս կարդում է դասախոսություններ ու զբաղվում կոնսուլտացիոն գործունեությամբ: Ունի ընտանիք, մեծացած ու կայունացած երեխաներ, փայլուն ռուսերեն գիտի - սովորաբար գերմանացիք տենց անակցենտ չի խոսում, կասկածում եմ նախնիների մեջ ռուս եղած լինի:
Աննորմալ կին no.3 - Լիլիան, մեր կուրսից, պարսիկ: Երիտասարդ է, ամուսնացած չի: Վերջին ամսվա մեջ մեր պրեզենտացիոն հինգ հոգանոց խմբում չորսիցս շատա աշխատել, իսկ դե պրեզենտացիայի ժամանակ կողքս չլիներ ու ճիշտ պահերին սեփական հումորով դասախոսի դաժանագույն քննադատությունը չամորտիզացներ, ով գիտի մեր խումբը տենց հեշտ չէր պրծնի: Նորմալ լիներ, կմնար Պարսկաստանում, կհագներ փարանջա /ինչը անարդար կլիներ, հաշվի առնելով, որ շատ ու շատ բարետեսա/, կյանքում ալկոհոլի հոտ չէր առնի, կվախենար ծպտուն անգամ հանել, ու սաղ կյանք տանը հեռուստացույց կնայեր, որով մեկա ոչ մի նորմալ բան ցույց չէին տա:
Իհարկե, ամեն կին ինքնա որոշում, ինչա իրան պետք: Բայց դե լավ կլիներ, որ որոշեր հենց կոնկրետ տվյալ անհատ կինը, ոչ թե շրջապատը կամ էլի ինչ որ մեկը, որը անշուշտ ավելի լավ գիտի, թե ինչա պետք կոնկրետ տվյալ կնոջը կամ ընդհանրապես բոլոր կանանց:
Էջանիշներ