User Tag List

Էջ 6 14-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 76 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 207 հատից

Թեմա: ինչ է հարկավոր հայ աղջիկներին երջանիկ լինելու համար

  1. #76
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արեւահատիկ ջան, ամեն ինչ այդքան միանշանակ չէ:
    Կան քայքայված ընտանիքներ, որտեղ ամուսինները արդեն լրիվ օտար են, դեռ ավելին՝ թշնամիներ են, բայց կինը ստիպված շարունակում է հարմարվել այդպիսի կյանքին, որովհետեւ գնալու տեղ չունի, արդեն 40-50 անց է, չունի աշխատանք եւ ապրում է ամուսնու հաշվին: Այսպիսի կանանց վիճակը հավատա, սարսափելի է: Իսկ եթե աստված ոչ անի, ամուսնուն ինչ որ բան պատահի՞, բա կինը չկարողանա՞ գոնե ինչ որ չափով ինքնուրույն լինել, որ հարկ եղած դեպքում ընտանիքի հոքսը կարողանա իր վրա վերցնել: Եկեք չմոռանանք, որ ապրում ենք ոչ թե գյուղում, այլ քաղաքում, ցանկացած գյուղացի կին առանց տղամարդու իր գլխի ճարը կտեսնի, իսկ քաղաքում, չորս պատերիի մեջ փակված կինը լիովին կախվածության մեջ է: Երբեմն այդ կախվածությունը դառնում է ճակատագրական:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  2. #77
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    էհ Չամիչ հայ տղամրդիկ այդպիսի կանանց համարում են անբարոյական ու ինչպես իսկական կին, բանբասում են նրանց մասին, բայց նաև ձգտում են դեպի այդպիսի կանանց, բայց էնքան վաղկոտ են, որ նման կին իրենց կողքին չէի ուզենա տեսնել, որովհետև իրենց իշխանությունը գետնով կտան, ախր Վալոդը ինչ կմտածի, եթե իրենք էսօր կնոջ փոխարեն աման լվան, ինչա ինքը գործի տեղը խնդիրներ ունի…
    Է բա ով չի ձանձրանա, դրա համար էլ սկսում են դավաճանական գործընթացը, որ իրենց կարիքները բավարարեն, ախր կնոջ հետ ազգի քոքի խնդիր կա
    kyahi, այդ բոլոր թրեյնինգները, որոնց դու մասնակցում ես, կազմակերպվում են շահամոլ մարդկանց կողմից, ովքեր ծրագրեր են գրում՝ խեղաթյուրելով այստեղի իրականությունը, ծրագիր շահում, այդ գումարի տասը տոկոսը ծախսում թրեյնինգի վրա, մնացածը գրպանում և օգտվելով մասնակիցների միամտությունից, ուղեղները լցնում անհեթեթություններով: Նման բաներ չկան, հայ տղամարդը սիրում է իր կողքին ուժեղ կին ունենալ, ով կօգնի իրեն ընտանիքի կայացման հարցում, հայ տղամարդկանց մեծ մասը չի դավաճանում իր կնոջը, եթե պետք ա՝ աման էլ ա լվանում ու չի սիրում, որ դա քննարկվի կամ ուրիշներն իմանան, որ կինը հիվանդ էր ու ամանները ինքն ա լվացել, այնպես ինչպես եվրոպացի տղամարդն էլ չի սիրում դա, ուղղակի այդ ամենը էնքան նորմալ ա, էնքան բնականի մեջ, որ էդ հարցերը քննարկման առարկա դարձնելն արդեն իսկ զավեշտալի ա, եթե այնուամենայնիվ ես սխալվում եմ ու դու թրեյնինգների չես մասնակցում, ուրեմն ուղեղումս չի տեղավորվում, թե ինչ միջավայրում ես դու ապրում, ո՞վ է նման ազդեցություն թողել քո հոգեբանության վրա, ի՞նչ ա կատարվել քո հետ մանուկ ժամանակ
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 27.07.2010, 01:05:

  3. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (08.08.2010), Yellow Raven (27.07.2010), Yevuk (27.07.2010), Անամնիսիս (27.07.2010), Արևհատիկ (27.07.2010), Լուսաբեր (27.07.2010), Կաթիլ (27.07.2010), Հայկօ (27.07.2010), Հարդ (27.07.2010), Մանուլ (27.07.2010)

  4. #78
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրուն վանդակի և աջ ու ձախ դավաճանող տղամարդու մասին ոչ ոք չի էլ խոսել, եթե ուրիշ ասելու բան չկա թեման մի շեղի...
    Հենց էդա որ դու խոսում ես աննորմալ կնոջ մասին, որն իր կյանքի իմաստը գտնումա գրասեղանի կամ թղթապանակների մեջ (լավագույն դեպքում):
    Էն ինչ որ քո համար սադիզմա, դա նորմալ ապրելակերպա, իսկ էն ինչ որ դու ես ասում, էս ազգի քոքը քանդելնա...
    Մի խառնի, ministr: Հարգարժան kyahi-ն խոսում է սադիզմի, համատարած կոմպլեքսների ու զառամյալ (չալիկով ու երկար սպիտակ մորուքով) գեների մասին: Արի չկարդանքն այն, ինչ հարմար է «գրոհի» համար, թե չէ ամեն հաջորդ «գրոհը» մեզ՝ խեղճ տղամարդկանցս համար հղի է բազում նորանոր կոմպլեքսների արժանանալու վտանգով: Տեսնես՝ էդ «կոմպլեքս» բառը ո՞վ է հորինել: Ինձ թվում է՝ պիտի որ բիզնեսի ոլորտում հաջողության հասած կին լինի:

    kyahi ջան, դու կամուսնանայի՞ր մարկիզ դը Սադի հետ, եթե նա քեզ լիակատար ազատություն տար սեփական քրտինքով կառուցելու քո պայծառ ապագան, բայց մի փոքրիկ կոմպլեքս ունենար (ոնց եմ սիրում էս բառը՝ կոմպլեքս)՝ ամեն առավոտ քեզ անխղճորեն ստիպեր... ըըը, կներեք արտահայտությանս համար, լվացք անել: Ու նույնիսկ հաճույք ստանար դրանից:

    Հիմա՝ լուրջ: Ես բազում քո ասած «հաջողակ» կանանց եմ ճանաչում: Շատ այնպիսի տիկինների գիտեմ, շատ այնպիսի կանանց հետ եմ աշխատանքի բերումով շատ հաճախ շփվում, ում չափ աշխատավարձ կամ եկամուտ էսօր շատ ու շատ տղամարդիկ ուղղակի կերազեին ունենալ: Ինքս էլ հեռու չեմ քո ասած «կարիերայի լաբիրինթոսներից», ու բավականին լավ հասկանում եմ էն, ինչ դու նույնիսկ չես կարողանում էստեղ նորմալ հայերենով ձևակերպել: Էդ կանանցից և ոչ մեկը նույնիսկ մի գրամ ընդհանրություն չունի քո՝ էստեղ ներկայացրած «երազանք-կնոջ» հետ, ով գործարքներ է կնքում, թատրոն է գնում ու իր ընտանիքի սնունդը պատվիրում է դրսից: Նրանց բոլորի համար էլ տունը մի կառույց է, որի դռնից ներս աշխատանքը չի մտնում: Նրանց բոլորի համար էլ երեխայի համար հաց պատրաստելը ոչ թե «կոմպլեքսավորված ու բռնակալ ասիացի տղամարդու պարտադրանք» է, այլ խղճի ու խելքի թելադրած ամենասովորական արարք: Դու ուղղակի ամբողջությամբ չես պատկերացնում էն, ինչի մասին խոսում ես, չես կտրվում էն լաքապատ, փայլուն պատկերներից ու կերպարներից, որ կաթիլ-կաթիլ, առավոտից երեկո քո մեջ սրսկում են ԶԼՄ-ները, Հոլիվուդն ու «պռադվինուտի» ջահելությունը: Հավատա, որ ես շատ լավ գիտեմ, թե կոմպլեքսը ինչ է, ու շատ լավ ծանոթ եմ ամեն ինչ ուրիշների կոմպլեքսներով բացատրելու լատենտ կոմպլեքսին, որ ենթագիտակցորեն սահամանակից է թերարժեքության կոմպլեքսի հետ: Ու ի վերջո՝ դու ազատ ես ընտրելու էն տղամարդուն, ում հետ քո բոլոր նկրտումները, ցանկությունները ու հնարավորությունները դու քո կարծիքով կկարողանաս իրականացնես: Կամքը քոնն է. ուզու՞մ ես՝ գտիր էնպիսի մեկին, ով կգոհանա առավոտյան գործի գնալիս կրունկներդ լիզելով, կամ կերազի, որ միայն ինքը փոխի ձեր երեխայի կեղտոտ տակաշորը, իսկ դու անարգել զբաղվես քո կարիերայով: Եթե քեզ դա է պետք երջանիկ լինելու համար (տես՝ թեմայի վերնագիրը), ապա՝ քավ լիցի, եղիր երջանիկ՝ ինչքան մեջդ տեղ կանի, հաստատ էստեղ ոչ ոք դեմ չի լինի: Բայց մի փորձիր ուրիշի փոխարեն որոշել, թե ինչ է պետք երջանկության համար. դու ուրիշը չես:
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 27.07.2010, 01:20: Պատճառ: կականց -> կանանց :)
    DIXI
    carpe noctem

  5. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.07.2010), Freeman (08.08.2010), ministr (27.07.2010), murmushka (27.07.2010), Yellow Raven (27.07.2010), Yevuk (27.07.2010), Անամնիսիս (27.07.2010), Արևհատիկ (27.07.2010), Լուսաբեր (27.07.2010), Հարդ (27.07.2010), Մանուլ (27.07.2010), Ուլուանա (27.07.2010)

  6. #79
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իմ կարծիքով սեր, հարգանք.... և ամենակարևորը ուշադրություն
    ե մի բան եմ նկատել ,մենք՝ հայ տղեքս մտածում ենք որ մի քիչ ավել ուշադրություն դարձնելով կարողա հանկարծ կինը նստի մեր գլխին։
    Բայց օրեցօր ահակառակ կարծիքին եմ գալիս. որ դա այդպես չի։ Ու դեռ ընդհակառակը ավել կշոյվի ու ավելի իրան լիակատար կին կզգա...
    Տակ չտո սիրեք,հարգեք,նվիրվեք ձեր կանանց, քանի կարող եք, կարողա ժամանակ գա որ արդեն ուշ լինիիիիիիիիի՛

  7. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (27.07.2010), Yevuk (27.07.2010), Անամնիսիս (27.07.2010), Կաթիլ (27.07.2010), Հարդ (27.07.2010), Ուլուանա (27.07.2010)

  8. #80
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարար ջան, այն ինչ գրում է kyahi -ին այնքան էլ հեռու չէ իրականությունից: Օրինակ, իմ մտերիմ ընկերուհու ամուսինը չի թողնում, որ կինը աշխատի: Վերջերս ուզում էր անգլերեն սովորել, ամուսինը ասեց՝ ինչի՞տ ա պետք, անգամ ինքնազարգացման նման փոքր հնարավորությունից ա զրկում կնոջը, լիովին օգտվում ա իր կարգավիճակից եւ կնոջ կախվածությունից: Հավատա, որ նման դեպքերը քիչ չեն, երբ ամուսնացած տղամարդը կարծում է, որ կինը իր անձնական սեփականությունն է, եւ ինքը պիտի որոշի կնոջ տեղը եւ անելիքը:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Անամնիսիս (27.07.2010)

  10. #81
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    35
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    kyahi, այդ բոլր թրեյնինգները, որոնց դու մասնակցում ես, կազմակերպվում են շահամոլ մարդկանց կողմից, ովքեր ծրագրեր են գրում՝ խեղաթյուրելով այստեղի իրականությունը, ծրագիր շահում, այդ գումարի տասը տոկոսը ծախսում թրեյնինգի վրա, մնացածը գրպանում և օգտվելով մասնակիցների միամտությունից, ուղեղները լցնում անհեթեթություններով: Նման բաներ չկան, հայ տղամարդը սիրում է իր կողքին ուժեղ կին ունանալ, ով կօգնի իրեն ընտանիքի կայացման հարցում, հայ տղամարդկանց մեծ մասը չի դավաճանում իր կնոջը, եթե պետք ա՝ աման էլ ա լվանում ու չի սիրում, որ դա քննարկվի կամ ուրիշներն իմանան, որ կինը հիվանդ էր ու ամանները ինքն ա լվացել, այնպես ինչպես եվրոպացի տղամարդն էլ չի սիրում դա, ուղղակի այդ ամենը էնքան նորմալ ա, էնքան բնականի մեջ, որ էդ հարցերը քննարկման առարկա դարձնելն արդեն իսկ զավեշտալի ա, եթե այնուամենայնիվ ես սխալվում եմ ու դու թրեյնինգների չես մասնակցում, ուրեմն ուղեղումս չի տեղավորվում, թե ինչ միջավայրում ես դու ապրում, ո՞վ է նման ազդեցություն թողել քո հոգեբանության վրա, ի՞նչ ա կատարվել քո հետ մանուկ ժամանակ
    շինարար քո գրածների հետո ես մի լավ ծիծաղում եմ, դու ահավոր հումոր ունես իմ շրջապատում բարեբախտաբար չկան ձեր նման և ոչ մեկը, հանգիստ կաց, ես շատ լավ կյանք եմ ունեցել, ինչը քո դեպքում կասկածում եմ, մի մտածի ամեն ինչ լավ կլինի, իմ մասին մի մտածի , ի դեպ թրենինգները քեզ չէին խանգարի, կարծում եմ լավ տեղյալ ես, որ ամեն անգամ շեշտում ես, կամ էլ մենակ էդ ես լսել ինչ-որ երիտասարդներից

  11. #82
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, այն ինչ գրում է kyahi -ին այնքան էլ հեռու չէ իրականությունից: Օրինակ, իմ մտերիմ ընկերուհու ամուսինը չի թողնում, որ կինը աշխատի: Վերջերս ուզում էր անգլերեն սովորել, ամուսինը ասեց՝ ինչի՞տ ա պետք, անգամ ինքնազարգացման նման փոքր հնարավորությունից ա զրկում կնոջը, լիովին օգտվում ա իր կարգավիճակից եւ կնոջ կախվածությունից: Հավատա, որ նման դեպքերը քիչ չեն, երբ ամուսնացած տղամարդը կարծում է, որ կինը իր անձնական սեփականությունն է, եւ ինքը պիտի որոշի կնոջ տեղը եւ անելիքը:
    Կան, անշուշտ կան նման դեպքեր: Հեռու մեզնից, հատկապես ինձնից, ես անգամ դեպք գիտեմ, որ կինն ամուսնուն չի թողնում աշխատել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    murmushka (27.07.2010), Հայկօ (27.07.2010), Շինարար (27.07.2010)

  13. #83
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կան, անշուշտ կան նման դեպքեր: Հեռու մեզնից, հատկապես ինձնից, ես անգամ դեպք գիտեմ, որ կինն ամուսնուն չի թողնում աշխատել
    Դե, դու արդեն կլինիկական դեպքերից ես խոսում: Տնային տնտեսուհի տղամարդը կլինիկական դեպք է:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  14. #84
    Պատվավոր անդամ Leo Negri-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2010
    Գրառումներ
    811
    Բլոգի գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հենց էդա որ դու խոսում ես աննորմալ կնոջ մասին, որն իր կյանքի իմաստը գտնումա գրասեղանի կամ թղթապանակների մեջ (լավագույն դեպքում):
    Աննորմալ կին no.1 - Ջոյ Չան, սինգապուրցի, ՔեյՓիԷմՋիի նախկին Արևելյան Եվրոպայի regional controller, ներկայումս Եվրոպայով մեկ կարդումա դասախոսություններ ֆինանսների թեմայով: Իմ տեսած ամենախելոք մարդկանցից էր, էրկու ամիս իրա հետ շփվելուց հետո նենց ֆինանսական անալիզ եմ արել BMW-ն, որ ինքս էի զարմացած մնացել: Ունի ընտանիք, երեխաներ: Խայտառակ կենսուրախ, խարիզմատիկ ու հավես կին ա: Նորմալ լիներ, կմնար Սինգապուրում, սաղ կյանք հեռուստացույց կնայեր ու ֆինանսներին նույնիսկ մոտիկ չէր գա, ես էլ բախտ չէի ունենա իրանից բան սովորել:
    Աննորմալ կին no.2 - Աննեթ Շրայբեր, միջազգային ֆինանսների մասնագետ, տարեց, ներկայումս կարդում է դասախոսություններ ու զբաղվում կոնսուլտացիոն գործունեությամբ: Ունի ընտանիք, մեծացած ու կայունացած երեխաներ, փայլուն ռուսերեն գիտի - սովորաբար գերմանացիք տենց անակցենտ չի խոսում, կասկածում եմ նախնիների մեջ ռուս եղած լինի:
    Աննորմալ կին no.3 - Լիլիան, մեր կուրսից, պարսիկ: Երիտասարդ է, ամուսնացած չի: Վերջին ամսվա մեջ մեր պրեզենտացիոն հինգ հոգանոց խմբում չորսիցս շատա աշխատել, իսկ դե պրեզենտացիայի ժամանակ կողքս չլիներ ու ճիշտ պահերին սեփական հումորով դասախոսի դաժանագույն քննադատությունը չամորտիզացներ, ով գիտի մեր խումբը տենց հեշտ չէր պրծնի: Նորմալ լիներ, կմնար Պարսկաստանում, կհագներ փարանջա /ինչը անարդար կլիներ, հաշվի առնելով, որ շատ ու շատ բարետեսա/, կյանքում ալկոհոլի հոտ չէր առնի, կվախենար ծպտուն անգամ հանել, ու սաղ կյանք տանը հեռուստացույց կնայեր, որով մեկա ոչ մի նորմալ բան ցույց չէին տա:

    Իհարկե, ամեն կին ինքնա որոշում, ինչա իրան պետք: Բայց դե լավ կլիներ, որ որոշեր հենց կոնկրետ տվյալ անհատ կինը, ոչ թե շրջապատը կամ էլի ինչ որ մեկը, որը անշուշտ ավելի լավ գիտի, թե ինչա պետք կոնկրետ տվյալ կնոջը կամ ընդհանրապես բոլոր կանանց:
    Վերջին խմբագրող՝ Leo Negri: 27.07.2010, 01:17:
    The chattering mind provides the major obstacle to achieving magical intent. Only those who can learn how to switch off the internal dialogue can succeed with magic. If you can stop thinking you can do almost anything. - Peter J. Carroll, Octavo: A Sorcerer-Scientist’s Grimoire

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kita (27.07.2010), kyahi (27.07.2010), Rhayader (27.07.2010), Skeptic (27.07.2010), Yevuk (27.07.2010), Անամնիսիս (27.07.2010)

  16. #85
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, դու արդեն կլինիկական դեպքերից ես խոսում: Տնային տնտեսուհի տղամարդը կլինիկական դեպք է:
    Չէ, ինչի՞: Շատ էլ նորմալ ա: Ի՞նչ կապ ունի, թե ո՞վ ա ամանը լվանում կամ շորերը լվացքի մեքենայի մեջ գցում, ով ա տունն ավլում, կամ ճաշը եփում, կամ էլ մականունդ լավ հիշեցրեց, խաղողը փռում արևի տակ չորանալու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #86
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դա լավագույ տարբերակնա իսկական հայ ընտանիքրի համար…
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    կինո անվանելը դա չտեսության արդյունքա
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    որոշ հարցերում դժվար բավարարված լինեք, բայց դե քո գործնա կարևորը ազգի քոքնա
    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    էհ Չամիչ հայ տղամրդիկ այդպիսի կանանց համարում են անբարոյական ու ինչպես իսկական կին, բանբասում են նրանց մասին, բայց նաև ձգտում են դեպի այդպիսի կանանց, բայց էնքան վաղկոտ են, որ նման կին իրենց կողքին չէի ուզենա տեսնել, որովհետև իրենց իշխանությունը գետնով կտան, ախր Վալոդը ինչ կմտածի, եթե իրենք էսօր կնոջ փոխարեն աման լվան, ինչա ինքը գործի տեղը խնդիրներ ունի…
    Է բա ով չի ձանձրանա, դրա համար էլ սկսում են դավաճանական գործընթացը, որ իրենց կարիքները բավարարեն, ախր կնոջ հետ ազգի քոքի խնդիր կա
    kyahi, ամեն հաջորդ գրառումիցդ հետո ավելի ու ավելի շատ է մեծանում էն համոզմունքս, որ դու սպառել ես քո փաստարկներն ու փորձում ես սարկազմի, գրոտեսկի, դեմագոգիայի ու զանազան այլ (սակավաթիվ, ի դեպ) սայթաքուն միջոցներով ամեն կերպ բարձրաձայնել, որ դու ճիշտ ես, իսկ զրուցակիցդ՝ անխելք: Վտանգավոր դաշտ ես մտնում, չարժի: Բանավեճի վերջին հանգրվանը վիրավորանքը չի, իսկ անտակտ մարդուց ավելի վատ երևույթ միայն չտես, անբավարարված, բամբասկոտ ու մեծամիտ մարդն է: Նույնիսկ չճանաչելով զրուցակցիդ՝ դու արդեն ինչ-որ դոգմաներ ու լոզունգներ ես հորինում, խոսում ես մի բանի մասին, որից ըստ էության ոչ մի գաղափար չես կարող ունենալ: Բավականին կաղապարված ես խոսում, ի դեպ. չգիտեմ՝ իրոք էդպես է, թե ուղղակի քո մտքերը համընկել են որոշ շատ հայտնի սխալմունքների հետ:

    Գուցե ընդունե՞ս, որ դու Հռոմի Պապը չես, քո կարծիքն էլ միակ ճշմարտացին չի մյուսների համար:
    DIXI
    carpe noctem

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (27.07.2010), Հարդ (27.07.2010)

  19. #87
    positive kyahi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2010
    Հասցե
    Տիեզերք
    Տարիք
    35
    Գրառումներ
    315
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայկօ, նախ ինչպես և հասկացա դուք հասկանում եք այն ինչ ուզում եք, ես ասել եմ, որ կինը եթե ժամանակ ունի, խնդիր չէ կարող է և պատրաստել և ամեն ինչ անել, իսկ այ ոմն Մինստրը ասումա, որ դա ազգի քոքը վերացնելու միջոցա, ինչա ապսուրդա, իսկ այ գլամուրային ու եսիմ ինչ երիտասարդության մտքերով չեմ տառապում, դա իմը չէ, իմ մասնագիտությամբ ծրագրավորող եմ ու նման բիզնեսային կյանքեր չեմ սիրում/բայց բնականաբար իմմասնագիտության մեջ կհանսեմ նրան ինչի կկարողանամ ու իմ ընտանիքը դրան չի խոչընդոտի, եթե ամուսնուս համար ավելի կարևոր է իր էգոն, թող բարով գնա, նման կաթնակերներ ոչ մի կնոջ պետք չէ/ բայց ասել, որ դա կնոջ համար վատա, այ դա արդեն սխալա, դա ինչ-որ մեթալիտետային խնդիրներա ու եթե ես գրում եմ մի բան դա դեռ չի նշանակում, որ ես իմ մասին եմ գրում…օրինակի համար իմ մայրը միշտ զբաղվածա եղել իր գործերով ու ոչ մի տարօրինակ բան չկար, որ մենք հաճախ էինք սնունդ պատվիրում, հիմա ինչ դա տարօրինակա, երբ հասցնում էր մի բան անում էր, բայց ասել, որ միշտ հասցնում էր չէ, ու դա բնականա…
    Հա, ես վերջին մարդն եմ, որ ինչ-որ մեկի տեղը կարա խոսա կամ խառնվի ինչ-որ մեկի կյանքի հետ, հարգելիս

  20. #88
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Շինարար ջան, այն ինչ գրում է kyahi -ին այնքան էլ հեռու չէ իրականությունից: Օրինակ, իմ մտերիմ ընկերուհու ամուսինը չի թողնում, որ կինը աշխատի: Վերջերս ուզում էր անգլերեն սովորել, ամուսինը ասեց՝ ինչի՞տ ա պետք, անգամ ինքնազարգացման նման փոքր հնարավորությունից ա զրկում կնոջը, լիովին օգտվում ա իր կարգավիճակից եւ կնոջ կախվածությունից: Հավատա, որ նման դեպքերը քիչ չեն, երբ ամուսնացած տղամարդը կարծում է, որ կինը իր անձնական սեփականությունն է, եւ ինքը պիտի որոշի կնոջ տեղը եւ անելիքը:
    Չուկն արդեն ասաց

    Մեջբերում kyahi-ի խոսքերից Նայել գրառումը
    շինարար քո գրածների հետո ես մի լավ ծիծաղում եմ, դու ահավոր հումոր ունես իմ շրջապատում բարեբախտաբար չկան ձեր նման և ոչ մեկը, հանգիստ կաց, ես շատ լավ կյանք եմ ունեցել, ինչը քո դեպքում կասկածում եմ, մի մտածի ամեն ինչ լավ կլինի, իմ մասին մի մտածի , ի դեպ թրենինգները քեզ չէին խանգարի, կարծում եմ լավ տեղյալ ես, որ ամեն անգամ շեշտում ես, կամ էլ մենակ էդ ես լսել ինչ-որ երիտասարդներից
    Ուրախ եմ, որ կարողանում եմ տրամադրությունդ բարձրացնել, ես սրտանց ուզում եմ քեզ օգնած լինել Ուրախ եմ, որ լավ կյանք ես ունեցել, հա, ես ծանր մանկություն եմ ունեցել, կասկածելու հարց չկա, հաստատ, երկրաշարժ, արցախյան շարժում, շրջափակում, մոմի լույսի տակ դաս սովորել, հինգերորդ-վեցերորդ դասարանից արձակուրդներին աշխատել հորս հետ, անտառ ցախի գնալ, մեշոկներով ցախը ձմռան ցրտին ոտքով ութերորդ հարկ բարձրացնել Ու գիտե՞ս ՝ իմ իմացած և ոչ մի ընտանիք էդ դժվարությունների միջով անցնելիս չպառակտվեց, բացառություններ եղած կլինեն, բայց ես չեմ կարողանում էս պահին մտաբերել… Հայկական ընտանիքի մոդելը լավագույն մոդելն ա ըստ իս՝ ջերմ, իսկական, կյանքից, դիմացկուն, մնացած անիմաստ զրույցները ֆուֆլոյ ա

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.07.2010), murmushka (27.07.2010), Արևհատիկ (27.07.2010), Դարք (27.07.2010), Լուսաբեր (27.07.2010), Հարդ (27.07.2010)

  22. #89
    Պատվավոր անդամ Չամիչ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    2,308
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ինչի՞: Շատ էլ նորմալ ա: Ի՞նչ կապ ունի, թե ո՞վ ա ամանը լվանում կամ շորերը լվացքի մեքենայի մեջ գցում, ով ա տունն ավլում, կամ ճաշը եփում, կամ էլ մականունդ լավ հիշեցրեց, խաղողը փռում արևի տակ չորանալու
    Իսկ ո՞վ ասեց, որ եթե կինը աշխատի ուրեմն ավտոման, տնային պարտականությունները դառնում են կիսովի՞՞, ասելիքդ ո՞րն ա, եթե ասելու բան ունես կոնկրետ ասա, պետք չէ սարեր ձորեր ընկնել:
    Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:

  23. #90
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ո՞վ ասեց, որ եթե կինը աշխատի ուրեմն ավտոման, տնային պարտականությունները դառնում են կիսովի՞՞, ասելիքդ ո՞րն ա, եթե ասելու բան ունես կոնկրետ ասա, պետք չէ սարեր ձորեր ընկնել:
    Ասելիքս էն ա, Չամիչ ջան, որ իհարկե կան ընտանիքներ, որոնցում տղամարդը կնոջը արգելում ա աշխատել, բայց էսօրվա Հայաստանոմ էդ հազվագյուտ դեպքերը դրոշակ սարքելը ու քննարկումը դրա վրա կառուցելը մեղմ ասած ազնիվ չի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  24. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (27.07.2010), Դարք (27.07.2010), Հայկօ (27.07.2010), Հարդ (27.07.2010), Շինարար (27.07.2010)

Էջ 6 14-ից ԱռաջինԱռաջին ... 2345678910 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչն է ձեր կյանքում պակասում ձեզ երջանիկ զգալու համար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 63
    Վերջինը: 28.12.2010, 21:51
  2. Աղջիկներին շատ շտապ....Ֆլորիստիկա
    Հեղինակ՝ Meme, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.06.2010, 21:27
  3. Աղջիկներին. կարո՞ղ եք լավ վարսավիր խորհուրդ տալ
    Հեղինակ՝ Ֆրեյա, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 15.04.2010, 16:44
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 29.09.2009, 17:06
  5. Հարկավոր է տարածք գրասենյակի համար:
    Հեղինակ՝ Կարեն ջան, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 26.04.2007, 16:36

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •