Chuk-ի խոսքերից
Հարգելի Արծիվ, մեջբերված հատվածը հեռացվել է: Եթե մոդերատորը ինչ-որ գրառում որակում է որպես կպնողական, ապա այդ նույն տեքստը այլ տեղ տեղադրելը կոռեկտ չէ: Առավել ևս խմբագրված տարբերակով: Հուշեմ, դուք գրառման մեջ չէիք ներառել սմայլը, որը փոխում է գրառման ասելիքի տոնը: Ինչևէ: Ծանոթացա ողջ թեմային: Նախ ասեմ, որ անհիմն է մեղադրանքը, որ Ձեր նկատմամբ վերաբերմունքի պատճառով է եղել տուգանայինը: Մինչ դրան անդրադառնալն ու հիմնավորելը, ցանկանում եմ զգուշացնել, որ հետայսու զերծ մնաք «լրիվ համը հանումա» տիպի որակումներից:
Այժմ կոնկրետ այն թեմայի մասին, որտեղ տուգանվել եք: Այդ նույն զրույցի շրջանակներում Կիտան տուգանել է
1. Wem-ին՝ թեմայից դուրս գրառման համար
2. Նույն wem-ին՝ կպնողական գրառման համար
3. Mephistopheles-ին` թեմայից դուրս գրառման համար
4. Նույն Mephistopheles-ին՝ կպնողական գրառման համար, այդ թվում Mephistopheles-ը ստացել է զգուշացում, որ նույն ոճի նորից կիրառման դեպքում բաժնից արգելափակվելու է,
5. LImo-ին՝ թեմայից դուրս գրառման համար
6. Վերջապես նոր Ձեզ՝ նորից կպնողական գրառման համար:
Այս բոլոր տուգանումները վերաբերվում են նույն թեմայի նույն զրույցին, գնացել էր թեմայից դուրս մի «քննարկում», որի ժամանակ մասնակիցները անցել էին նաև կոնկրետ անձերին ուղղված գրառումներին, այդ թվում ձեր հեգնական գրառումը, որը մոդերատորը դիտարկել է կպնողական և վստահ եմ, որ հասցեատերն էլ այդպես կդիտարկեր:
Այս պահին մի կողմ թողնեմ տուգանման պատճառի իրավաչափությունը (ես համարում եմ ճիշտ), շարունակեմ: Դուք ստացել եք ակումբային ողջ կյանքի ընթացքում 32 հատ տուգանք՝ տարբեր տուգանային միավորներով: Այդքանից ընդամենը 2-ն է Կիտան է տվել:
Ավելին, Կիտայի տված տուգանքների թիվը հաշվվում է հարյուրներով (ինչպես և գրեթե մյուս բոլոր մոդերատորներինը):
Այժմ ակնհա՞յտ է, որ չկա անձնական վերաբերմունքի արտահայտում:
Անշուշտ կոնկրետ տվյալ գրառումը ինչ-որ տեղ կարելի էր անտեսել ու չտուգանել, հաշվի առնելով, որ այն արձագանք է, բայց զուգորդելով այլ թեմաներում գրառումների ոճին, ինչպես նաև գրառման մեջի հարցադրմանը, որը նորից թեմայից շեղման ու հավանաբար կոնֆլիկտային ընթացքի պատճառ էր դառնալու, համարում եմ տեղին ու ես ևս զգուշացնում, որ նման ոճերի գրառումները չկրկնվեն: Իսկ եթե լինում են թեմայից դուրս, կպնողական, կոնֆլիկտային գրառումներ, ապա դրանց արձագանքելու փոխարեն հիշեցնում եմ տեղեկացման համակարգի կոճակի տեղը, որը լավ գիտեք:
Էջանիշներ