User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 113 հատից

Թեմա: Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, բայց նայի... էդ մարդիկ իրանց կյանքով ապրում եմ, բանից խաբար չեն։ Նույնիսկ իրանց որ ասես, իրանց գլուխը չի մտնի։ Իրանք դեռ էդքան զարգացած չեն։
    Դուրս ա գալիս, շատ էլ հնարավոր ա, որ աշխարհում մարդ կգտնվի, ով չի լսել դրա մասին ու անմեղ տեղը կզոհվի։
    Անի ջան, կարծում եմ, քո նշած կատեգորիայի մարդիկ սենց թե նենց «կփրկվեն», առանձ գիտակցելու… քանի որ նրանք իսկզբանէ ապրում են մաքուր և բնության հետ ներդաշնակ կյանքով և դատաստանի օրվա գալուստին անգիտակցորեն պատրաստ են, և «արդարանալու» խնդիր չունեն… Ասել է թե «մաքրման» կարիք չունեն…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (22.07.2010)

  3. #2
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Անի ջան, կարծում եմ, քո նշած կատեգորիայի մարդիկ սենց թե նենց «կփրկվեն», առանձ գիտակցելու… քանի որ նրանք իսկզբանէ ապրում են մաքուր և բնության հետ ներդաշնակ կյանքով և դատաստանի օրվա գալուստին անգիտակցորեն պատրաստ են, և «արդարանալու» խնդիր չունեն… Ասել է թե «մաքրման» կարիք չունեն…
    Նայի, Տիգրան ջան, բնության հետ ներդաշնակ ապրելը քրիստոնեության ու Աստվածաշնչի համար չափանիշ չի, քանի որ փրկվելու համար պարտադիր պայման ա համարում Աստծուն հավատալը։ Այսինքն՝ էս հոդվածով արդեն ընկան դատի տակ։

    Հաջորդ։ Ինչքան էլ մարդը ապրի մաքուր կյանքով, բնության մեջ, քրիստոնեությունն առանձնացնում ա մի շարք մեղքեր, որոնք չի կարող չունենալ ՈՉ ՄԻ մարդ, նույնիսկ իդեալականը՝ սկսած նախանձից, վերջացրած չարախոսությամբ ու որկրամոլությամբ։ Էլ չեմ ասում՝ հետամնաց ու անմեղ միամիտ մարդիկ... Նրանք ապրում են իրենց համայնքով, ապրում են իրենց բարոյական արժեքների ներքո, չեն էլ կասկածում, որ դա վատ ա...

    Եւ վերջին, այդ ինչից վերցրիք որ մենք, սովորական մարդիկս, բոլորս մեղսավոր չարագործներ ենք ու այնպիսի մի փչացած կյանք ենք վարում, որ բոլորս պետք է մինչև վիզը խեղդվենք մեղքերի մեջ...
    Ես ինձ ու իմ շրջապատի մեծամասնությանը էդպիսին չեմ համարում։ Շատ քիչ մարդիկ կան, ովքեր ռեալ չարիքներ են գործում։ Թող իրենք մտածեն, ոչ թե մենք։

    Քրիստոնեության կողմից հարցի դրվածքը ճիշտ չի։ Ինչպես ապացուցեց մեզ Նորտոնը, դուրս է գալիս ցանկացած մարդ կարող է 70 տարի ապրել մեղսագործի կյանքով, հետո վերջին օրը հավատալ Աստծուն, մեքերի թողություն խնդրել ու հանգիստ խղճով գնալ..
    Իսկ մինչ այդ, կվայելի...
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (22.07.2010), Tig (22.07.2010)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, Տիգրան ջան, բնության հետ ներդաշնակ ապրելը քրիստոնեության ու Աստվածաշնչի համար չափանիշ չի, քանի որ փրկվելու համար պարտադիր պայման ա համարում Աստծուն հավատալը։ Այսինքն՝ էս հոդվածով արդեն ընկան դատի տակ։

    Հաջորդ։ Ինչքան էլ մարդը ապրի մաքուր կյանքով, բնության մեջ, քրիստոնեությունն առանձնացնում ա մի շարք մեղքեր, որոնք չի կարող չունենալ ՈՉ ՄԻ մարդ, նույնիսկ իդեալականը՝ սկսած նախանձից, վերջացրած չարախոսությամբ ու որկրամոլությամբ։ Էլ չեմ ասում՝ հետամնաց ու անմեղ միամիտ մարդիկ... Նրանք ապրում են իրենց համայնքով, ապրում են իրենց բարոյական արժեքների ներքո, չեն էլ կասկածում, որ դա վատ ա...
    Գմփ, ու պայթացրիր քրիստոնեությանը…

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եւ վերջին, այդ ինչից վերցրիք որ մենք, սովորական մարդիկս, բոլորս մեղսավոր չարագործներ ենք ու այնպիսի մի փչացած կյանք ենք վարում, որ բոլորս պետք է մինչև վիզը խեղդվենք մեղքերի մեջ...
    Ինչի՞ց վերցրիր, որ ես սենց բան եմ վերցրել…

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինձ ու իմ շրջապատի մեծամասնությանը էդպիսին չեմ համարում։ Շատ քիչ մարդիկ կան, ովքեր ռեալ չարիքներ են գործում։ Թող իրենք մտածեն, ոչ թե մենք։
    Թողում եմ:

    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քրիստոնեության կողմից հարցի դրվածքը ճիշտ չի։ Ինչպես ապացուցեց մեզ Նորտոնը, դուրս է գալիս ցանկացած մարդ կարող է 70 տարի ապրել մեղսագործի կյանքով, հետո վերջին օրը հավատալ Աստծուն, մեքերի թողություն խնդրել ու հանգիստ խղճով գնալ..
    Իսկ մինչ այդ, կվայելի...
    Գմփ… մի հատ էլ Անդոն գմփցրեց քրիստոնեությանը…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #4
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Գմփ, ու պայթացրիր քրիստոնեությանը…
    Գմփ… մի հատ էլ Անդոն գմփցրեց քրիստոնեությանը…
    Տիգ ջան, սորրի, բայց քրիստոնեությունն ի սկզբանե պայթած էր. մարդիկ ապրում են դրա ավերակների մեջ:

    Անին ու Անդոն պարզապես փաստն են արձանագրում:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (22.07.2010)

  8. #5
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gardmanian-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ ջան, սորրի, բայց քրիստոնեությունն ի սկզբանե պայթած էր. մարդիկ ապրում են դրա ավերակների մեջ:

    Անին ու Անդոն պարզապես փաստն են արձանագրում:
    Gardmanian ջան, սորիի կարիք չկա… վատը գիտե՞ս որնա, որ էսա արդեն համարյա 2000 տարիա շատերը չեն ուզում հասկանան դա…
    Քրիստոնեությունը իսկզբանէ էր դատապարտված պայթելուն, քանի որ իսկզբանէ հիմնվեց վախի վրա…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (22.07.2010)

  10. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Leo Negri-ի խոսքերից Նայել գրառումը
    Բավական է թեթև նայել աշխարհի իրական ներկա վիճակին ու համոզվել, որ իդեալիստական բառերը էդքան էլ չեն աշխատում:

    Շատ ավելի իմաստալիցա ուրիշների հետ անել այն, ինչ իրանք են ուզում քեզ անել, բայց անել ավելի շուտ: Հոգևոր արժեք դրա մեջ չկա, ու կատարելության նման կերպ մարդ դժվար հասնի, բայց դե կատարելությունը մեկա անհասանելիա, իսկ փնտրել հոգևոր արժեքներ... Էդ արդեն կախվածա, թե ինչա մարդ հասկանում հոգևոր արժեք ասելով:

    Ինչ վերաբերվումա սիրելուն` սիրել արժի մենակ արժանի հատուկենտ մարդկանց, ոչ թե անխտիր բոլորին:
    Լեո, իդեալական գաղափարների լավ կամ վատ աշխատելը, կարծում եմ, զգալի չափով որոշվում է նրանով, թե մարդ ինչ է ակնկալում էդ գաղափարին հետևելով, ինչի համար է անում այն, ինչ անում է։ Եթե անում է՝ ակնկալելով, որ դիմացինն էլ պիտի անպայման նույն կերպ իր հետ վարվի, ու տեսնելով, որ չէ, չի վարվում՝ անկախ իր լավ պահվածքից, դրանից հիասթափվում, կատաղում ու չարանում է, ուրեմն հա, իր համար էդ սկզբունքն իրոք չի գործում, որովհետև իր ակնկալածը չի ստանում, փաստորեն։ Բայց կարելի է նաև հաշվի առնել էն դեպքը, երբ մարդը դա անում է այլ դրդապատճառներով։ Ճիշտ է, բոլորս էլ կուզենայինք, որ մեզ հետ լավ վարվեին կամ գոնե վարվեին էնպես, ինչպես մենք ենք վարվում (իսկ մենք, իհարկե, համոզված ենք, որ հիմնականում լավ ենք վարվում ուրիշների հետ, չէ՞), բայց եթե մարդ էդ սկզբունքին հետևում է ոչ թե զուտ ի պատասխան վերաբերմունքի ակնկալիքով, այլ որովհետև էդպես ճիշտ ու լավ է համարում՝ անկախ ամեն ինչից, ուրեմն նրա համար էդ սկզբունքն ամեն դեպքում գործում է։ Ես, օրինակ, անկեղծ ասած, ինձ շատ խղճուկ կհամարեի ու չէի հարգի ինքս ինձ, եթե դիմացինի կամ ուրիշների պահվածքը որոշեր իմ ինչպիսին լինելն ու ինչպես վարվելը։ Իհարկե, դա ամեն մարդու որոշելիքն է, ես կոնկրետ իմ մասին եմ խոսում։ Ու եթե ես մի բան համարում եմ ճիշտ, իսկ էս սկզբունքն ինձ համար բացարձակ ճիշտ է՝ աքսիոմ, որն ապացուցման կամ արդարացման կարիք չունի, ապա ես անկախ ամեն ինչից կշարունակեմ հետևել դրան՝ առանց հիասթափվելու ի պատասխան վերաբերմունքի բացակայությունից ու պատրաստ լինելով դրա բոլոր հնարավոր հետևանքներին։

    Իսկ սիրել–ատելու հարցին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ դա առանձին ծավալուն թեմա է, ու էստեղ երևի չարժե էդ ուղղությամբ խորանալով շեղվել։


    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց թե, կարևոր չի... Դա հայտնի բան է, այդքան էլ դժվար չէր "գտնելը"։ Իսկ կարևոր ա նաև էն առումով, որ իմաստը սկզբնական աղբյուրի համեմատ լրիվ հակառակն ա։ Չանել մարդուն այն, ինչ չես ուզում, որ անեն քեզ, դեռ չի նշանակում, որ պետք ա անես այն, ինչ դու կուզեիր։
    Գուցե, ես սիրում եմ ֆլամանդական սոխի մուրաբա, ու կուզեի, որ մեկն այն ինձ համար պատրաստեր։ Դա չի նշանակում, որ Պողոսին էլ է պետք սոխի մուրաբա։ Այդ դեպքում, եթե մարդիկ հաղորդակցվեն ու ամեն մեկն ասի՝ ինչ է ուզում, ու ամեն մեկն անի դիմացինի ուզածը, ավելի էֆֆեկտիվ կլինի, քան ամեն մարդ իր ակնկալիքներով մի բան անի, որ ուրիշի համար արժեք չի ներկայացնում, հետո էլ իրեն խաբաված ու չգնահատված զգա։
    Անի ջան, կարծում եմ՝ պիտի որ ինքնին հասկանալի լինի, որ խոսքն էնպիսի բաների մասին է, որոնք բոլորի համար ընդհանուր են, ոչ թե ճաշակի կամ նախընտրության հարց։ Օրինակ՝ ոչ ոք չի ցանկանա, որ իրեն վիրավորեն, ծաղրեն, խփեն, ծեծեն, սպանեն, տակը փորեն և այլն, ինչպես նաև նշածս գործողությունների հետ սերտորեն կապված այլ մանր–մունր բաներ։

    Իսկ ինչ վերաբերում է նրան, որ անելն ուրիշ է, չանելն ուրիշ, ապա, ճիշտն ասած, տարբերություն չեմ տեսնում։ Նույն կերպ կարող ես մարդու հանդեպ չանել մի բան, որը դու չէիր ցանկանա, որ քո նկատմամբ անեին, բայց հնարավոր է, որ տվյալ մարդը ցանկանար, որ իր նկատմամբ անեին։ Բայց դրանք, էլի եմ ասում, հիմնականում ճաշակի ու նախընտրության հարցերն են, որոնք, իմ կարծիքով, չարժե ներառել էս սկզբունքի քննարկման մեջ։


    Ընդհանրապես, չեմ կարծում, որ մի բան անելուց պետք է պատասխան ակնկալել։ Ասում են՝ Լավություն արա, ջուրը գցի։
    Սրան լրիվ համաձայն եմ։

    Մեջբերում Հարդ-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր միտք անցավ մտքովս: Ես ուզում եմ, որ մի աղջիկ ինձ համբուրի: Հիմա ասացվածքից ելնելով, ես պիտի իրան համբուրեմ, որ ինքն էլ ինձ (էս լրիվ լուրջ գրառում ա)?
    Քո ասածն էլ է նեղ անձնական նախընտրության հարց, հետևաբար՝ քննարկվող սկզբունքի համար ոչ էական։ Վերևում արդեն գրել եմ նմանատիպ դեպքերի մասին։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.07.2010, 22:10:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (26.07.2010), Tig (23.07.2010), Արծիվ (22.07.2010)

  12. #7
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, Տիգրան ջան, բնության հետ ներդաշնակ ապրելը քրիստոնեության ու Աստվածաշնչի համար չափանիշ չի, քանի որ փրկվելու համար պարտադիր պայման ա համարում Աստծուն հավատալը։ Այսինքն՝ էս հոդվածով արդեն ընկան դատի տակ։
    Հաջորդ։ Ինչքան էլ մարդը ապրի մաքուր կյանքով, բնության մեջ, քրիստոնեությունն առանձնացնում ա մի շարք մեղքեր, որոնք չի կարող չունենալ ՈՉ ՄԻ մարդ, նույնիսկ իդեալականը՝ սկսած նախանձից, վերջացրած չարախոսությամբ ու որկրամոլությամբ։ Էլ չեմ ասում՝ հետամնաց ու անմեղ միամիտ մարդիկ... Նրանք ապրում են իրենց համայնքով, ապրում են իրենց բարոյական արժեքների ներքո, չեն էլ կասկածում, որ դա վատ ա...
    Եւ վերջին, այդ ինչից վերցրիք որ մենք, սովորական մարդիկս, բոլորս մեղսավոր չարագործներ ենք ու այնպիսի մի փչացած կյանք ենք վարում, որ բոլորս պետք է մինչև վիզը խեղդվենք մեղքերի մեջ...
    Ես ինձ ու իմ շրջապատի մեծամասնությանը էդպիսին չեմ համարում։ Շատ քիչ մարդիկ կան, ովքեր ռեալ չարիքներ են գործում։ Թող իրենք մտածեն, ոչ թե մենք։
    Քրիստոնեության կողմից հարցի դրվածքը ճիշտ չի։ Ինչպես ապացուցեց մեզ Նորտոնը, դուրս է գալիս ցանկացած մարդ կարող է 70 տարի ապրել մեղսագործի կյանքով, հետո վերջին օրը հավատալ Աստծուն, մեքերի թողություն խնդրել ու հանգիստ խղճով գնալ..
    Իսկ մինչ այդ, կվայելի...
    Ֆրեյա դու ճիշտ ես նկատել, կներես բայց սխալ ես հասկացել, փրկվելու համար պայման չէ միայն Աստծուն հավատալը: Դա շատ սխալ կարծիք է քանի որ այսօր կան մարդիկ որ հաճախում են եկեղեցի, մասնակցում պատարագներին, Աստծուն ավելի շատ հավատում քան ես, դու և շատերը, բայց նրանց վարքը կամ ապրած կյանքը չի վկայում այն ամենը ինչ նրանք ցույց են տալիս: Հավատացած եղիր Աստված նրանց վրա աչք չի կարող փակել, քանի որ մարդու գործերից է երևում նրա ընթացքը թե ուր է գնում նա՝ դրախտ թե դժոխք:
    Մարդ կարող է ձգտել ճիշտ և մաքուր կյանք ապրել և դա հնարավոր է բայց ոչ կատարելապես, այսինքն անհնար է ասել որ անմեղ մարդ կա աշխարհում, բոլորս էլ ինչ որ չափով մեղավոր ենք մեր ծնված օրվանից, մեկը մարդ է սպանում իսկ մյուսն էլ լուցկի է գողանում, դրանք բոլորն էլ մեղքեր են Աստծու առջև, չնայած որ ամեն մեկը ունի իր մեղքի և պատժի չափը: Աստվածաշունչը հիմնականում խոսում է այն մեղքի համար որի պատճառով մարդը մեղանչեց Եդեմի պարտեզում և դա փոխանցվեց սերնդից սերունդ:
    Եթե մարդ հաստատ իմանա որ մինչև յոթանասուն տարեկան կապրի որ դրանից հետո մեղքերի թողությունով կճողոպրի դատաստանից ապա այդ առիթը չի կորցնի նա: Բայց խելացիորեն դատողը և մտածողը չի գնա այդ քայլին քանի որ նա չգիտի թե ինչ է լինելու իր հետ վարկյան հետո:
    Մի խոսքով պետք չէ որ մարդ ահ ու սարսափի մեջ ընկնի այլ կարելի է ապրել մաքուր և արդար կյանք յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ եթե դիմացինտ այնպիսին է որ արժանի չէ քո բարի վերաբերմունքին, ապա առանց վրեժխնդրության հեռացիր նրանից և մի փորձիր չշփվել նրա հետ: Քանի որ ով ինչ ցանի այն էլ կհնձի:

    ---------- Ավելացվել է՝ 22:49 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:44 ----------

    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Gardmanian ջան, սորիի կարիք չկա… վատը գիտե՞ս որնա, որ էսա արդեն համարյա 2000 տարիա շատերը չեն ուզում հասկանան դա…
    Քրիստոնեությունը իսկզբանէ էր դատապարտված պայթելուն, քանի որ իսկզբանէ հիմնվեց վախի վրա…
    Սխալ ես կարծում Տիգ, կարողա ուրիշ կրոննրեը հիմքը և արմատը վախը լինի բայց իսկական Քրիստոնեության հիմքը վախը չի, այլ ՍԵՐԸ:
    Ես չեմ խոսում այսօրվա մասին այլ այն ժամանակների երբ անխարդախ ձևով Քրիստոնեությունը մատուցվեց բոլորին, իսկ թե հիմա ինչ են անում, կամ ինչ ձևով են մարդիկ քրիստոնեությունը բացատրում մարդկանց դա արդեն իմ հոգը չի:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 22.07.2010, 23:03:

  13. #8
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,819
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ես կարծում Տիգ, կարողա ուրիշ կրոննրեը հիմքը և արմատը վախը լինի բայց իսկական Քրիստոնեության հիմքը վախը չի, այլ ՍԵՐԸ:
    Ես չեմ խոսում այսօրվա մասին այլ այն ժամանակների երբ անխարդախ ձևով Քրիստոնեությունը մատուցվեց բոլորին, իսկ թե հիմա ինչ են անում, կամ ինչ ձևով են մարդիկ քրիստոնեությունը բացատրում մարդկանց դա արդեն իմ հոգը չի:
    Եթե կրոնը չխոստանա հավիտյան կյանք, այն կվերանա. մեծ մասը հավատում են, որ հավիտյան ապրեն, որովհետև վախենում են մահվանից: որովհետեվ բացի կրոնից ոչ ոք չի պատասխանում -ինչ է լինելու հետո?- հարցին: գիտությունը դեռ լռում է...

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (23.07.2010), Tig (23.07.2010)

  15. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե կրոնը չխոստանա հավիտյան կյանք, այն կվերանա. մեծ մասը հավատում են, որ հավիտյան ապրեն, որովհետև վախենում են մահվանից: որովհետեվ բացի կրոնից ոչ ոք չի պատասխանում -ինչ է լինելու հետո?- հարցին: գիտությունը դեռ լռում է...
    Ինձ թվում է՝ Տիգը դա չի նկատի ունեցել՝ վախի վրա հիմնված ասելով։ Եթե նկատի ունենար զուտ մահվան մասին բացատրությունները, որոնք, ինչպես ինքդ նկատեցիր, բոլոր կրոններում էլ կան, ապա ինչու՞ պիտի հենց քրիստոնեության մասին ասեր, որ ի սկզբանե դատապարտված էր, որովհետև վախի վրա էր հիմնված հենց սկզբից, դրա փոխարեն կասեր՝ կրոնն ընդհանրապես, ոչ թե քրիստոնեությունը։ Ես ենթադրում եմ, թե իրականում ինչ է նկատի ունեցել, բայց ավելի լավ է՝ ինքը գա, ասի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (22.07.2010), Tig (23.07.2010)

  17. #10
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ես կարծում Տիգ, կարողա ուրիշ կրոննրեը հիմքը և արմատը վախը լինի բայց իսկական Քրիստոնեության հիմքը վախը չի, այլ ՍԵՐԸ:
    Իսկ դու համոզվա՞ծ ես, որ ճիշտ ես հասկացել....

    Աստվածաշունչն ասում է, սիրիր քո տեր աստծուն, բայց նաև զգուշացնում է, որ աստված հիշաչար է..... իսկ սա արդեն վախենալուց սիրելն է....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.07.2010), Inana (23.07.2010), Skeptic (23.07.2010), Tig (23.07.2010)

  19. #11
    Լիարժեք անդամ luys747-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2010
    Գրառումներ
    93
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու համոզվա՞ծ ես, որ ճիշտ ես հասկացել....

    Աստվածաշունչն ասում է, սիրիր քո տեր աստծուն, բայց նաև զգուշացնում է, որ աստված հիշաչար է..... իսկ սա արդեն վախենալուց սիրելն է....
    Եթե մարդիկ ուզենաին ճանաչել Աստծուն, նրանք վախենալուց չէին սիրի Նրան: Այլ ամբողջ սրտով կսիրեին, որովհետեվ կգտնեին Նրան: Կգտնեին իրենց հարազատ ԱՍՏԾՈՒՆ:

  20. #12
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու համոզվա՞ծ ես, որ ճիշտ ես հասկացել....

    Աստվածաշունչն ասում է, սիրիր քո տեր աստծուն, բայց նաև զգուշացնում է, որ աստված հիշաչար է..... իսկ սա արդեն վախենալուց սիրելն է....
    Կարո՞ղ ես օրինակ բերել, ասենք աստվածաշնչից թե որտեղ և երբ է ասվել այդ արտահայտությունը:
    Վերջին խմբագրող՝ Արծիվ: 23.07.2010, 00:50:

  21. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարո՞ղ ես օրինակ բերել, ասենք աստվածաշնչից թե որտեղ և երբ է ասվել այդ արտահայտությունը:
    քանի որ այս պահին շատ զբաղված եմ, կաշխատեմ մոտակա օրերս գտնել և ցույց տալ ձեզ
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (23.07.2010)

  23. #14
    Պատվավոր անդամ Արծիվ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.02.2009
    Հասցե
    LA
    Գրառումներ
    960
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շնորհակալ եմ Կրոն բաժնի մոդերատորներին թեմայի վերնագրի հստակեցման համար, ես մի քիչ վռազեցի դրա համար էլ ճիշտ չձևակերպեցի թեմայի վերնագիրը, իսկ հիմա իրոք որ ավելի լավ է հասկացվում միտքը:

  24. #15
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արծիվ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սխալ ես կարծում Տիգ, կարողա ուրիշ կրոննրեը հիմքը և արմատը վախը լինի բայց իսկական Քրիստոնեության հիմքը վախը չի, այլ ՍԵՐԸ:
    Ես չեմ խոսում այսօրվա մասին այլ այն ժամանակների երբ անխարդախ ձևով Քրիստոնեությունը մատուցվեց բոլորին, իսկ թե հիմա ինչ են անում, կամ ինչ ձևով են մարդիկ քրիստոնեությունը բացատրում մարդկանց դա արդեն իմ հոգը չի:
    Արծիվ ջան, միտքս վերաբերվում էր համարյա, թե բոլոր կրոններին ու Ուլուանան ճիշտա մեկնաբանել ասածս: Ուղակի տվյալ դեպքում մեզ ամենամոտը քրիստոնեությունն է, դրա համար էլ քրիստոնեություն եմ գրել: Ինչևէ, ասում ես Սեր: Գուցեև իսկզբանէ այդպես է եղել, և համոզված եմ, որ Քրիստոսը հենց այդպես էլ նախատեսել է: Բայց մարդ արարածը ունակա ամեն բան իր շահերի համար կիրառել ու սեր կոչվածից առաջ դրեց վախը… Գուցեև այն ժամանակների համար դա «ճիշտ» էր, այսինքն մարդկանց մեծամասնությունը այն աստիճան հասուն չէր, որ զուտ սիրուց ելնելով ապրի ճշմարիտ կյանքով և դրա համար օգտագործվեց վախը: Բայց իսկզբանէ վախը կրոնի մեջ ներառողները «սխալ» հաշվարկ կատարեցին ու այն բերեց ավելի շատ վնաս քան թե օգուտ… Ինչևէ, սա շատ խորը համամարդկային հոգեբանությանը վերաբերվող խնդիր է և շատ վիճելի հարցերի կարող է հանգեցնել: Իսկ այ հիմա, մարդկության այս մակարդակի զարգացվածության աստիճանի համար, կրոնների այս մոտեցումը արդեն «անարդյունավետ» է, քանի որ մարդկանց մեծամասնությունը հասկացել է վախի անիմաստությունը, բայց ցավոք դեռ չի հասկացել սիրո կարևորությունը… Այսինքն անցումային շրջան է և դրա համար էլ կրոնները անկում են ապրում… Նոր գաղափարախոսություն է պետք՝ փուչ տեղը լցնելու համար…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (01.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Հենց այնպես
    Հեղինակ՝ Գոգարիկ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 22.08.2014, 22:47
  2. Ու՞մ կցանկանայիր տեսնել մոդերատորի <<աթոռին>>
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 27.09.2009, 21:49
  3. Պոեզիա. Ապրել ու սիրել կամ էլ նվիրվել հենց այնպես , ազատ ...
    Հեղինակ՝ Narinfinity, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 40
    Վերջինը: 26.01.2009, 12:41
  4. Ինչը կցանկանայիր փոխել ապագա/ներկա windows ՕՀ-ում
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 21.06.2008, 21:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •