Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
Ադրիանո ջան, հա, ճիշտ էս, պարետազմը աղետալի կլինի մեզ համար, նամանավանդ եթե թուրքերը սկսեն լուրջ գործել… Բայց… Գուցէև ասածներս շատ ամպագորգոռ հնչեն ու անիրատեսական, բայց ստեղ 2 ճանապարհ ունենք, կամ հրաժարվենք հայ լինելուց ու ընդհանրապես լուծվենք աշխարհի մեջ, հայ երևույթի վերջին շողերը մարելով, կամ կռվենք մինչև վերջ: Կռվելու դեպքում էլ 2 տարբերակ կա, կամ կվերանանք, որը վերը նշված տարբերակից համարյա թե չի տարբերվում, կամ կհաղթենք ու կսովորենք իրոք տեր լինել մեր հաղթանակին, ոչ թե 20 տարի անց չեղած տեղից կորցնենք այն… Իսկ եթե սկսեցինք անիմաստ զիճումներ անել, դա կնշանակի, որ ուղակի շարունակում ենք մեր պապերի 1500 ամյա ընտրված ուղին՝ անընդհատ զիճում ու հանձնվում ենք, ու վերջնական կկորցնենք Հայաստանը: Եվ ավելորդ անգամ կապացուցենք, որ պատմությունից ունակ չենք դասեր քաղել…

Ընդհանրապես չեմ սիրում ծայրահեղական մոտեցումներ և ես ինքս բնույթով ծայրահեղական չեմ, բայց այս հարցում իմ հասկացածը սա է…
Լրիվ հասկանալի է քո տեսակետը, սակայն հաղթանակ ունենալու համար անհրաժեշտ է գոնե մինիմալ հնարավորություններ ունենանք: Տեսեք Ադրբեջանական տնտեսությունը, որը հզոր լոնքերով արդեն տվել անցել է ինչպես Հայաստանին այնպես էլ Վրաստանին: Կապ չունի թե ով ինչ ունի, հիմա սա է: Երկրորդ իհարկե Ադրբեջանում գործում է թագավորական ռեժիմը, սակայն մեր մոտ էլ Սերժանտականը, այսինքն վատով նման ենք, իսկ լավով Ադրբեջանը մեզ գերազանցում է,: Ադրբեջանական բանակը թեկուզ քանակով և զինամթերքով արդեն ՀՀ-ի զինված ուժերին տալիս անցնումա, Ադրբեջանի ռազմական ծախսերը մի քանի Հայաստանի բյուջե են անում, սերժանտական ռեժիմը դեռ մտածում է արժի գիտնականին փող տալ թե ոչ: Բացի այդ Ադրբեջանը տարածաշրջանում այս 20 տարվա ընթացքում դարձել է բավականին լուրջ խաղացող, այնքան լուրջ, որ մեծ տերությունների հետ քննարկում է նավթային հզորագույն ծրագրերը, որոնք շրջանցում են ՀՀ-ն:Այս պայմաններում, եթե 1 հայ խելոք , ասենք թե արգացած զինվորին հասնում է 10 Ադրբեջանցի զինվոր ասենք թե միջին կարողություններով, խոստովանենք, որ այստեղ հաղթանակի մասին խոսք լինել չի կարող: Այսիքն արդեն գնացքը գնացել է և ժամանակն է եկել հաշիվները փակելու, իսկ Հայստանը այդ դեմքը այսօր չունի: ՀՀ-ն մեռած տնտեսություն ունի, որը հիմնված է մկի, ծաղիկ մաղիկ ռուբոյի, վանոյի թալանած, երկրից տեղափոխած փողերի հիման վրա, այսինքն սեփական ժողովրդին օգտագործում են դրամական կապիտալի առյուծի բաժինը երկրից ցրելու համար, այս պայմաններում ինչ հաղթանակի մասին է խոսքը: Այ մարդ էլի կերեք . բայց չափ կա , սահման կա: