Ի՞նչ է Օգնությունը: Արդյոք այն ունի միայն դրակա՞ն կողմ, թե՞ նաև բացսկան: Եվ ո՞ր ազդեցությունն է ավելի շատ` դրակա՞ն. թե՞ բացսական... Ո՞ւմ, ո՞ր դեպքում և ինչի՞ համար կարելի է օգնել...
---------- Ավելացվել է՝ 13:57 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:56 ----------
Կարծում եմ սա շատ արդիական ու կարևորխնդիր է: Երեկ էի մտածում սրա շուրջ և որոշեցի թեմա բացել: Իմ կարծիքով օգնություն ասվածը շատ դեպքերում փչացնում է մարդուն և մարդը սկսում է դեգրադացիաի ենթարկվել ու կախման մեջ ընկնել... Այ հիմա ինչո՞ւ են հզոր երկրները այսքան օգնություններ ուղարկում թույլերին, որպիսի նրանք չմտածեն, թե ինչպես դուրս գան այդ ծանր իրավիճակից ու մի թուլափայով յոլա գնալուն սովորեն ու այդպես էլ ավելի թուլանան ու դեգրադացվեն... Ես մտածում եմ, որ օգնել կարելի է միայն այն դեպքում, երբ ինչոր մարդ անհատական տեսանկյունից, կամ ինչոր երկիր գլոբալ տեսանկյունից` փորձանքի մեջ է հայտնվել: Օրինակ ասենք տվյալ մարդու բնակարանն է այրվել կամ տվյալ պետությունը բնական աղետից տուժել է ու նրան ոտքի կանգնել է պետք: Մնացած դեպքերում օգնություն ասվածը վնաս տալուց բացի օգուտ չի բերում: Այ օրինակ բերեմ երեխաների վրա, եթե մի լավ սովորող երեխա օգնում է վատ սովորող երեխային ու նրա փոխարեն անում է ասենք, թե տնայինները, էդ վատ սովորողը կյանքում չի սկսի մտածել սովորելու մասին: Այլ հարց է, որ լավ սովորողը բացատրի, թե ինչպես պիտի անի տնայինները` ուղղություն տա, ոչ թե նրա փոխարեն անի...
Եվ այսպես, գալիս եմ այն եզրակացության, որ մեր տնտեսությունը ոտքի չի կանգնում հենց այս պատճառով: Մեր կառավարություը զարգացման ելքեր փնտրելու փոխարեն փնտրում է հերթական «օգնություն» տվողին...![]()
Էջանիշներ