Հայկօ-ի խոսքերից
Հա, մի բան էլ ա անդուր. որ խաղացողները իրանց հավաքականներում վիզ չեն դնում ընդհանրապես: Էդ նույն Ռունին Մանչեստրում ընտիր խաղում ա, սաղ խաղը իրա վրա ա, իսկ հավաքականում ոնց որ Քարամյան լիներ տնաշենը, չկար: Փող չեն տալիս որտև. իրա թիմում ամիսը մի միլիոն ստանում ա, իրան ճղելով խաղում ա, իսկ ստեղ տանձին չի: Փոխվել ա էդ ամեն ինչը: Մի ժամանակ Բեկենբաուերին հարցրել էին, թե «քեզ ինչքա՞ն փող են տալիս, որ տենց խաղում ես հավաքականում», ասել էր՝ ի՞նչ փող, ի՞նչ բան, ես խաղում եմ իմ երկրի ազգային հավաքականում, էդ ամենամեծ պատիվն ա ցանկացած ֆուտբոլիստի համար, ի՞նչ փողի մասին ա խոսքը:
Էջանիշներ