Արգենտինա - Մեքսիկա խաղը ստացվեց բավականին դիտարժան: Ճիշտ է հանդիպումը ամբողջությամբ չեմ դիտել, բայց համոզված կարող եմ ասել, որ Մեքսիկան վատ ֆուտբոլ չխաղաց: Այո թույլ էր Արգենտինայի պաշտպանությունը և դրա մասին Մարադոնան պարտավոր է մտածել գալիք խաղի համար: Գերմանիային դիմակայելը շատ դժվար է, ու պետք չէ մատների արանքով նայել այդ խաղին: Հաճույքով դիտեցի այս հանդիպումը ու կսպասեմ գալիս Գերմանիա - Արգենտինա դիմակայությանը, որը ավելի մեծ հետաքրքրությամբ կդիտեմ: Ի դեպ զարմանալի էր այն փաստը, որ խաղից առաջ՝ Իսպանական Բարսելոնայի պաշտպան, Մարկեզը` ասել էր որ ամեն կերպ կփակի Լիոնել Մեսիին: Հա էլի կարելի էր լավ պաշտպանվել, իհարկե խոսքը դրա մասին չէ, բայց չեմ կարծում որ այդ արտահայտության կարիքը կար:![]()
Էջանիշներ