Պետք է մասնակցել ընտրություններին և կազմել մեզ ձեռնտու պառլամենտ: Այս անտարբերությունը (ընտրություններին չմասնակցելը) հնարավորություն կտա կեղծարարներին կատարել իրենց գործը: Սրանով նրանք կարող են նույնիսկ չքվեարկողների կողմից քվեաթերթիկներ լցնել
<<թափանցիկ>> արկղերի մեջ: Մենք ենք մեր պետության ժառանգները, մի օր մենք ենք կառավարելու այն: Եվ կարծում եմ, որ այժմվանից կարելի է լինել լիարժեք քաղաքացի` օժտված բոլոր իրավունքներով ու պարտականություններով...
Ավելացվել է 5 րոպե անց
Կարծում եմ` պետք է մասնակցել բոլոր ընտրություններին: Պետք է տեր կանգնել մեր ընտրելու իրավունքին: Պետք չէ լինել այդքան անտարբեր սեփական հայրենիքի ապագայի նկատմամբ: Չէ որ ընտրված մարդիկ են մեր տեղը որոշումներ կայացնելու? Դե ուրեմն եկեք ընտրենք գրագետ, արժանավոր անձանց, որ վստահ լինենք, որ մի օր էլ մեր համալսարանը չի վաճառվի...
Էջանիշներ