Քվեարկել եմ "ՀՅԴ" բայց դեռ ամբողջովին կողմնորոշված չեմ,
պարզապես ՀՅԴ -ն միակ կուսակցությունն է, առաջիկա ընտրություններին մասնակցողներից, ում անդամները դրական տպավորություն են թողնում իրենց ելույթներում, անտրամաբանակ մտքեր չեն ասում, ոչ ծայրահեղ ընդդիմադիր են, ոչ էլ հանրապետականի գործիք, ունեն ավանդույթներ, կապված են սփյուռքի հետ և այլն…
Քաղ. գործիչներից համակրում եմ նաև Վ. Մանուկյանին, քանի որ նրա դատողությունները միշտ դուրս են շաբլոնից, ունի լուծումներ գտնելու հատկություն, ինչպես նաև ղեկավար պաշտոններում աշխատելու փորձ: Ցավոք սրտի նրա ղեկավարած կուսակցությունը չի մասնակցելու 2007-ի ընտրություններին:
Կարծում եմ, որ անպայման ընտրությունների արդյունքնեը կեղծվելու են առավելապես ՀԲՀ -ի և ՀՀԿ-ի օգտին, բայց այնուամենայնիվ մասնակցելու եմ ընտրություններին, որովհետև պասիվությունը պարարտ հող է ստեղծում բոլոր կեղծիքների ու հակաժողովրդական քայլերի համար:
Ասեմ նաև, որ մենք ենք այն ուժը որ ի վիճակի է որևէ բան փոխել այս երկրում, երիտասարդությունը ամենաուժեղ ու ամենաառողջ օրգանն է պետություն-օրգանիզմի:
Իսկ փողելու բան շատ կա

Էջանիշներ