Բարգավաճ Հայաստան Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական Կուսակցություն
Օրինաց Երկիր Կուսակցություն
Ազգային Միաբանություն Կուսակցություն
Ժողովրդական Կուսակցություն
Հայ Հեղափոխական Դաշնակցություն
Միավորված Աշխատանքային Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Այլ Կուսակցություն
Բոլորին դեմ եմ
Եղբայր սատանան աչքիս քեզ հետ լուրջ կատակ ա արել մինչև հիմա դրա ազդեցության տակ ես:....
Ինչ օրինակ ես ուզում իմանալ՞.....Այ օրինակ չգիտեմ ու կյանքումդ զորամաս մտել ես թե ոչ՞ քո տարիքի երիտասարդ հանրապետականները տարին մի քանի անգամ իրենց նախաձեռնոթյամբ զորամասեր են այցելում, կազմակերպում են զինվորների համար մշակութային ծրագրեր, գրքեր են նվիրում զորամասերին:
Չգիտեմ դու քո կյանքում որևէ մեկին անհատույց մի կոպեկ տվել ես թե ոչ, այ նույն քո տարիքի հանրապետական տղաները հարյուրավոր իրենց ընկերների հետ յուրաքանչյուր տարի իրենց արյունն են տալիս, որպես դոնորներ, դրա կարիքը ունեցողներին... ..կցանկանայի հավատալ, որ հենց այս պահին պատասխանում եմ իսկական հայորդու, սակայն ....ոճդ համարժեք չի դրական ենթադրությունների համար, այնուամենայնիվ հայ ես, երիտասարդ ես ուրեմն դեռ ամեն ինչ կորած չի!
Քեզ համար Հայաստան
Ցավոք ծանոթ եմ հայկական բանակում տիրող իրավիճակին և դրա մեջ մեղավոր է միայն ու միայն պաշտպանության նախարարությունը, որի նախարարը, բացի շախմատի ֆեդերացիայի նախագահության, ԵՊՀ խորհրդի նախագահության և այլ մանր մունր պաշտոնների նաև պաշտպանության նախարար է: Հենց նրա մեղքով է բանակում տիրում խղճուկ ու ցավալի իրավիճակ: Հենց նրա ուղիղ ղեկավարությամբ է բանակում քրեական տարրերը առաջ եկել ու զարգացել: Հենց նրա ղեկավարությամբ ու բացիթողմամբ է առաջացել «դեդովշինան»: Հենց նրա պատճառով է, որ մեր տղաներին բանակ չենք ուզում ուղղարկել, իսկ ուղղարկելուց էլ խղճում ենք հպարտանալու փոխարեն: Հենց նրա մտահղացումն է հասարակության աչքերին թոզ լցնել «մշակութային ծրագրեր» կազմակերպելը բանակում: Ցնորքային հեշտ պաշտոնական վերելքի քաղց ունեցողներ միշտ եղել են ու կլինեն: Դուք ընդամենը խաղալիք եք դարձել նրանց ձեռքում, ձեր անհիմն ամբիցիաների պատճառով: Բավ է: Արթնացեք ու նայեք ձեր շուրջը:
1. Ծնվել ես 1985 թ-ին.....չեմ իմանում ինչ դեդովշինայի մասին ես խոսում՞
Այսօրվա բանակը դա 1996-2002 թթ-ի ԲԱՆԱԿԸ չէ հաստատ, այսօրվա բանակում բացասական երևույթները ավելի քիչ են հաստատ: Պետք չի հոռետես լինել, բանակը օրեցօր կայանում է: Երբ դու առաջին դասարան ես եղել, բանակ է ստեղծվել էսօր արդեն բանակը կայանում է, ու իմ ու քո գործն էլ պակաս կարեվոր չէ, մենք պետք է աջակցենք, չպետք է զբաղվենք կույր քննադատությամբ, գոհ էլ պետք է չլինենք:
2. Պետք չի անտեսել մարդկանց կատարած գործը....ինձ էլ չճանաչելով վիրավորել առավել ևս....լավ կլինի ինքդ նշես, մեկ դրական քայլ, որը դու կատարել ես դեպի բանակի կայացումը, ոչ թե թոզ փչես հասարակության աչքերին: Քեզանից շատ բան չի էլ ակնկալվում ուղղակի ցանկացած քայլ կատարելիս հիշիր որ այդ քայլի արդյունքում կարող ես հայրենիքիդ օգուտ կամ վնաս բերել, և ընտրիր առաջինը
Քեզ համար Հայաստան
Չգիտեմ դու ինքնախաբեությամբ ես զբաղվում, թե փորձում ես ուրիշներին խաբել: Այսօրվա բանակը հանրապետության ամենակոռումպացված կառույցն է, այսօրվա բանակում զինվորները կիսասոված են, չգիտեմ որ մեկը ասեմ… բայց հնարավոր չի այդպիսի պաթոսով խոսել մի բանակի մասին, որի բարձրաստիճան սպան վաճառում է զինվորի համար նախատեսված սնունդը, չի կարելի չդատապարտել այն բանակի ղեկավարությանը, որում զինվորը 2 տարի ծառայության ընթացքում չի կարող օգտվել իր օրինական արձակուրդից առանց սպաին կաշառելու: Էլ չեմ ասում մի շարք բացթողումները և անտարբեր վերաբերմունքը զուտ զինվորական գործի և սահմանների պաշտպանության առումով՝ բաներ կան, որ նույնիսկ չեմ ուզում բացահայտ այստեղ գրել: Խաղաղ պայմաններում զինվորները ինքնասպան են լինում, որովհետև անառողջ մթնոլորտ է տիրում բանակում, հարյուրավոր երիտասարդներ առողջությունն են կորցնում ծառայության ժամանակ: Կարծում եմ, որ այս ամենի մասին դու ինձանից լավ գիտես և դու էլ իմ նման բանակում ծառայող ու ծառայած շատ ընկերներ ունես… Ինչ խոսք իմ նշած թերությունները ոչ բոլոր զորամասերում են առկա այս սրությամբ, և անժխտելի են նաև դրական փոփոխությունները: Սակայն իմ խորին համոզմամբ արված աշխատանքը չի կարելի բավարար (3) գնահատել 15 տարվա կտրվածքով:
Ես չեմ ուզում ասել, որ բանակում թերություններ չկան, բոլոր ոլորտներում էլ թերություններ կան դրանք պետք է վերացնել, դրանք ես պետք է վերացնել դու պետք է վերացնես.....բոլորովս պետք է էտ գործը անենք.....Ազգայնականի խոսքը գուցե ինչ-որ տեղ լավատեսական է հնչում, բայց պաթոսով չի գովերգվում բանակը այլ ասվում է, որ ամեն ինչ գուցե դանդաղ բայց շտկվում է![]()
Ես դատապարտում եմ բոլոր չինովնիկներին, որոնք իրենց գործը պատշաճ չեն կատարում լինեն դրանք բանակում, առողջապահությունում թե մեկ այլ տեղ, եվ կարծում եմ, որ դրանց հնարավորինս շուտ պետք է փոխարինեն բանիմաց, դաստիրարակված և ազգային մտածելակերպով օժտված երիտասարդներ, նոր կադրեր, որի արդյունքում այդ բացասական երևույթները կնվազեն: Եվ հենց այդպիսի սկզբունք ունի ՀՀԿ-ն, այսօր շնորհիվ պետական երիտասարդական քաղաքականության, շնորհիվ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վարած քաղաքականության շատ երիատասարդներ տարբեր ոլորտներում մասնագիտական աշխատանք են կատարում և նպաստում են երկրի զարգացմանը:
Կարծում եմ բոլորն էլ համաձայն կլինեն սրա հետ:
Էնպես, որ ես համամիտ եմ Ազգայնականի հետ....
ՄՈՍԿՎԱՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԵԼ...![]()
Չհասկացա, թե դա ինչ կապ ուներ: Ես բանակում չեմ ծառայել, ծառայելու դեպքում էլ հայկական բանակում ծառայություն չի սպառնում ինձ: Փոխարենը լիքը ընկերներ ունեմ ծառայող հայկական բանակում, ինքս էլ մի քանի անգամ գնացել եմ մոտները:
Ցավոք, 1992-1996 թթ. բական էլ չի:Այսօրվա բանակը դա 1996-2002 թթ-ի ԲԱՆԱԿԸ չէ հաստատ
Ասա դա այն մայրերին, որոնց տղաները «ինքնասպանվել» են այսօրվա բանակում: Որ իրենց տղաները սոված են քնում ու արթնանում: Որ երկու տարի թերսնվում են: Որ շքերթների ժամանակ, նրանց 2-4 օր ստիպում են ավտոբուսներում քնել անկախ եղանակից: Երբ նրանց ծեծում են բանակում, քանի որ չեն ուզում ապրել կայացած քրեական օրենքներով: Երբ չեն ուզում ենթարկվել հոգեբանորեն չկայացած սպաներին, մարդկանց որոնք բացարձակապես կապ չունեն բանակի հետ:Պետք չի հոռետես լինել, բանակը օրեցօր կայանում է:
Հա, կան բանակում լավ մարդիկ, որոնց ղեկավարության տակ գտնվող զարամասերում իրավիճակը այլ է: Սակայն սա ավելի շատ բացառություն է քան սովորականություն:
Ոչ մեկին վիրավորելու նպատակ չեմ ունեցել: Ամեն մեկը ինքն է ընտրում իր կյանքը ու անում այն, ինչ գտնում է ճիշտ: Ապագան բոլորին կտա այն, ինչին ինքը արժանի է:2. Պետք չի անտեսել մարդկանց կատարած գործը....ինձ էլ չճանաչելով վիրավորել առավել ևս...
Պաշտպանության նախարարը ընտրություններո՞վ է զբաղված: Հա, բայց նա տեղակալներ ունի: Ես ինչո՞ւ պիտի զբաղվեմ բանակով:լավ կլինի ինքդ նշես, մեկ դրական քայլ, որը դու կատարել ես դեպի բանակի կայացումը,![]()
Արդեն ընտրել եմ:Քեզանից շատ բան չի էլ ակնկալվում ուղղակի ցանկացած քայլ կատարելիս հիշիր որ այդ քայլի արդյունքում կարող ես հայրենիքիդ օգուտ կամ վնաս բերել, և ընտրիր առաջինը
Ս. Սարգսյանի ՀՀԿ գալով ՀՀԿ ի անդամ դարձան բազմաթիվ օլիգարխներ և քրեածին տարրեր: Ա. Մարգարյանի մահից հետո, նրան այդ կուսակցության մեջ ուժեղանալու են:
Նայած ինչ ու երբ ես կառուցում: Հյուսիսային պողոտան էլ են կառուցում, որը ինձ համար հավասարազոր է Երևանի քանդմանն ու վերացմանը:ՄՈՍԿՎԱՆ ՄԻԱՆԳԱՄԻՑ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԵԼ...![]()
Լավն էրԳնահատեցի հումորտ:
![]()
Իսկ հիմա անցնենք լուրջ մասին
Նախ: Անձնավորված հարցադրումները անտեղի են: Թէ ով անձամբ ինչ է արել ու չարել, վիրտուալ աշխարհի քննարկման թէմա չէ: Եթե շատ ես համառում, ապա կարող եմ ասել, որ Նյուտոնի 1 եվ 3 օրենքները անձամբ ես եմ հայտնագործել: Ու արի էսքանով բավարարվենքԻնչ օրինակ ես ուզում իմանալ՞.....Այ օրինակ չգիտեմ ու կյանքումդ զորամաս մտել ես թե ոչ՞ քո տարիքի երիտասարդ հանրապետականները տարին մի քանի անգամ իրենց նախաձեռնոթյամբ զորամասեր են այցելում, կազմակերպում են զինվորների համար մշակութային ծրագրեր, գրքեր են նվիրում զորամասերին:
Չգիտեմ դու քո կյանքում որևէ մեկին անհատույց մի կոպեկ տվել ես թե ոչ, այ նույն քո տարիքի հանրապետական տղաները հարյուրավոր իրենց ընկերների հետ յուրաքանչյուր տարի իրենց արյունն են տալիս, որպես դոնորներ, դրա կարիքը ունեցողներին... ..կցանկանայի հավատալ, որ հենց այս պահին պատասխանում եմ իսկական հայորդու, սակայն ....ոճդ համարժեք չի դրական ենթադրությունների համար, այնուամենայնիվ հայ ես, երիտասարդ ես ուրեմն դեռ ամեն ինչ կորած չի!:
Հետո: Անցնենք բուն նյութին: Որքան հասկանում եմ, մեր խոսակցությունը քիչ քիչ մտնում է փակուղի: Ու պատճառը են է, որ ես "Ա" եմ ասում, դու "Ֆ":
Վերջին անգամ եմ կրկնում իմ հարցը:
-Դուք կուսակցություն եք: Քաղաքական: Ետ ի՞նչ քաղաքական / հայրենիքի ու ազգի համար/ "վազվզոցի" մեջ եք եղել ու քրտնել:
Պատմիր, որ իմանանք ու ճանաչենք մեր ապագա քաղաքական գործիչներին:
Ի՞նչ քաղաքական նախաձեռնություն եք մշակել ու իրականացրել:
Պարզաբանում -
Քաղաքականությունը, որը իր հիմքում ունի քաղաքական գործնեություն - ծառ տնկելու, ինքնագործնեության համերգներ տալու, Էվէրեստ ելնելու, դոնոր կամ "ակցեպտոր" լինելու, ծերերին ճանապարհ անցկացնելու, փուչիկներով պառադ գնալու հետ կապ չունի:
Սրանք լրիվ ուրիշ օպերայց են: Սրանով ժամանակին զբաղվում էին հոկտեմբերիկները, պիոներները, կոմսոմոլները: Հանրապետականնեևն էլ է՞ն էտ օղակներից պահում : Այսինքն - դուք ՀՀկոմսոմոլ ե՞ք:
Հ.Գ. Կուսակցութկուն մտնելուց, եվ առավել եվս քարոզչություն ծավալելուց առաջ, լավ կլիներ բացեիք առաջին պատահած հանրագիտարանի "Կուսակցություն" բաժինը, ու կարդալ թէ դա ինչ է: Շատ նման է նրան, որ մարդ որոշի դառնալ "բժիշկ", ենթադրելով, որ բժիշկը - դա մի մարդ է, որը զբաղվում է կովերի բուծմամբ:
Ես չեմ ուզում վիճել, դա քո կարծիքն ա, դու էսպես ես մտածում, խնդիր չկա... էտպես ա...
մեկը ուզում ա բանակը լավը լինի, բայց ինքը ի սկզբանե Հայոց բանակում ոչ էլ ծառայելու ա, մեկն ուզում ա կուշտ լինի, բայց չի ուզում աշխատի, մեկի հարսը սիրուն է, մեկ ուրիշն ուզում ա իրանն էլ սիրուն լինի... բայց կարծում եմ ընթերցողներն էլ իրենց հետևությունները անելու իրավունքը ունեն:
Մենք որոշ դեպքերում նույն բանն ենք ասում, ուղղակի ես մտածում եմ, որ դրական քայլեր են կատարվում, իսկ դու մտածում ես, որ դրանք քիչ են կամ դանդաղ են կատարվում: Ֆորումն էլ հենց դրա համար ա նախատեսված:
Եվ մեկ հարց, եթե գաղտնիք չի դու ոնց ես կարծում, ում է պետք ընտրել, քո կարծիքը չգիտեմ: Եթե ոչ ՀՀԿ-ն, ապա ո՞ր քաղաքական ուժն է այսօր ի վիճակի քո և ընկերներիդ պահանջները բավարարել:
Ավելացվել է 18 րոպե անց
Ես կուսակցություն չեմ, ես անհատ հայ քաղաքացի եմ, որը այս ֆորումում իր կարծիքն ա արտահայտում, դրված հարցի շուրջ, ոչ էլ քաղաքական եմ և հույս ունեմ, որևէ հանրագիտարանում հակառակը չես կարդացել:
Իսկ եթե ուզում ես իմանալ, թե ինչ քաղաքական գործունեություն է ծավալում ՀՀԿ-ն մի կարող ես այցելել ՀՀԿ-ի կայք (հասցեի հարցող կարող եմ օգնել http://www.hhk.am),
իսկ մեր թեման քեզ հետ իրոք փակուղի է մտնում ես ցանկություն չունեմ քեզ հետ վիճելու, ես ուղղակի փաստում եմ, որ վերը նշված կուսակցություններից, ձայնս կտայի ՀՀԿ-ին, և ունեմ իմ հիմնավորումները: Լավ կլիներ արտահայտեիր քո կարծիքը:
Վերջին խմբագրող՝ Apostle: 24.04.2007, 23:31: Պատճառ: Գրառման ավելացում
Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան,
Նայի'ր նրա երիտասարդությանը Գ.ՆԺԴԵՀ
Իսկ քեզ ո՞վ ինչ ասաց:Ես հարցերս ուղղել էր ՀՀԿ անդամին
:
ՀՀԿ-ն արդեն 9 տարի է - իշխանություն է: Որպեսզի իմանամ թէ ինչ է արել ՀՀԿ էս 9 տարիների ընթացքում, հեչ անհրաժեշտ չէ, որ այցելեմ ինչ որ կայքեր, կամ ասենք հանրային գրադարան: Հավ չէմ, ու հիշողությունս գոնե 10-15 տարվա կտրվացքով անխափան աշխատում է: Հիշում եմ Նավասարդյանին... Հրազդանի յառմռկեն...հետո Վազգեն Սարգսյան... առնետավազք... հետո նրա գնդակահարումը... հետո Անդրանիկ Մարգարյան...կամպրամատներ,... հետո վարչապետ, մարշրուտեք , տաքսի սերվիզներ...Հովիկ Աբրահամյան... Անդրանիկ Մանուկյան...Ճոյտ, Թոխմախի Մհեր... բանվորի տղա Խաչիկյան...հետո ՖՈՌՊՈՍՏ, Հյուսիսային պողոտա... հետո Սերժ, հետո .... Ինչ ասեմ: Շատ երկար է: Ամեն մի մասով հատորներ կարելի է գրել /հուսով եմ հասկացար , որ քրեական հետաքննության հատորներ
/
Եթե ուզում ես իմանալ իմ գնահատականները "հայրենի" ՀՀԿ-ական կառավարությանը, ապա առիթ եղել է, ասել եմ, ու նորից կարող եմ ասել , բայց ոչ էս թեմայում, քանզի էս թեման ուրիշ բանի մասին է:
Գնա էս թեմայի 1 էջ, ու երկրորդ գրառումն իմն է:
Ծանոթացիր:
Ու մի մտածիր, որ միայն դու ունես հիմնավորումներ:
Ես, որ Նժդեհի մասին գիտեի ու հպարտանում էի իրանով ՀՀԿ-ի կոմսոմոլները Լենին պապիով էին հպարտանում:Հիմա, որ ազերիները քո մտքերը կարդան իրոք մի հատ կուշտ կծիծաղան. էսպես էլի մարդիկ են խոսել, երբ Նժդեհը գործել ա, դրա համար էլ ցեղասպանություն ա իրականացել հայերի գլխին,
ՀԱՅՐԵՆԻՔԸ էտ ախոռ չի, որտեղ կարելի ա միայն ուտել ու պառկել........
Ծիծաղելին Նժդեհի մասին խոսող պրոֆսօյուզականներն են:
Ինչ կապ ունի ՍերԺ + Մուկ + .... ղումարբազների ոհմակը Նժդեհի հետ?
Ընդգծված նախադասությունը հենց իրանց նմաններինա վերաբերվում:
ՀՀԿ-ն մի-տ եղելա գրպանի կուսակցություն:
1995-ին ՀՀ--ի գրպանում էր:
1999-ին Վազգեն Սարգսյանին պետք էր գրպանային կուսակցություն քաղաքականություն մտնելու համար ՀՀԿ-ն տուտ կակ տուտ:
2006-ին արդեն Սերժին էր պետք գրպանային կուսակցություն ՀՀԿ-ն տուտ կա տուտ:
Մինչ նոր գրպաններ:
Ու զարմանալիա, որ այդ կուսակցության պա-տպանը ՀՅԴ-ին չի հավանում:
ՀՅԴ-ն միակ կուսակցություննա, որ լինելով ընդիմություն պայքարելա ու եկելա ի-խանության:
Երբ, որ ՀՀԿ-ն գոնե մի անգամ ինքը իրանով, առանց մեկի գրպանը խցկվելու, որպես ընդդիմություն կմասնակցի ընտրություններին այդ ժամանակ կհամեմատենք ՀՅԴ-ի հետ:
ուղակի ՌԵԿՈՐԴ, 1.5 միլիոն բնակչություն ունեցող պետությունը
67 հատ կուսակցություն ունի, մտածում եմ արժի ակումբ.ամ ի անդամներով մի կուսակցություն բացենք, հիմա պրիստիժա կամ կուսակցություն ունենալը, կամ կուսակցական լինելը:
Վերջին խմբագրող՝ Philosopher: 07.05.2007, 21:44:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ