User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քիչ էլ ես խառնվեմ այս խոսակցությանը ահա թե որ մասով. Ակումբում հաճախ եմ հանդիպում «պրոֆեսիոնալ գրող» հասկացությանը: Կուզենայի իմանալ՝ դա ի՞նչ է, որտե՞ղ են սովորեցնում այդ մասնագիտությունը: Գոնե Հայաստանի բանասիրական ֆակուլտետներում գրելու արհեստի հմտություններին տերապետելու մասին հեռավոր ակնարկ անգամ չի արվում: Խորհրդային ժամանակների մեր գրողներից ,կարծեմ, Չարենցը, Սևակն ու Մաթևոսյանն են ուսանել Մոսկվայի Գրականության ինստիտուտում, գուցե մեկ- երկուսն էլ, որոնց անունները չեմ հիշում: Բայց դա պետպատվերի երանելի ժամանակներն էին, երբ ամեն հանրապետությունից կանչում էին առավել շնորհալիներին: Մենք այս երեքից բացի ուրիշ գրող չունե՞նք, կամ համաշխարհային գրականության տիտաններից ո՞վ ունի մասնագիտական կրթություն:
    Ցանկացած գործում արածի նկատմամբ պիտի ունենալ բարձր պատասխանատվության ու պահանջկոտության զգացում: Երբե'ք չասել «Էդպէս էլ ոչի'նչ»: Նույնիսկ անզուգական «Մորս համար գազելի» հեղինակ Չարենցն իր այդ բանաստեղծության մասին արտահայտվել է, թե «լուցկու հատիկի նման է այրվում, մինչդեռ հրդեհ է պետք...»: Ասելս այն է, որ շատ վտանգավոր է անմշակ, հում գործն ընթերցողին ներկայացնելը: Դրանով առաջին հերթին ճաշակ է փչացվում: Եթե բան եք գրել, թողեք մի երկու օր «հասունանա», գուցե շտկումներ անեք, մտքեր ավելացնեք, ամենակարևորը, ուղղագրական սխալներն ուղղեք: Ամեն ստեղծագործություն իր կատարյալ ձևով պիտի մատուցվի, դրանով ընթերցողն էլ իրեն հարգված կզգա:
    Եթե մեկին հյուր եք կանչել, նրա առաջ դնում եք տոնական, համեղ կերակուրը, ոչ թե տակն այրած հնգօրյա հնության բորբոսահամ ճաշը: Գրական ստեղծագործությունն էլ յուրատեսակ «ուտելիք» է, որով պատվում են հյուր- ընթերցողներին: Այն կատարյալ դարձնելու համար ջանք չպիտի խնայել: Որովհետև ընթերցողդ, երբ այն ժամանակը ծախսեց քո գրածը կարդալու համար, կարող էր ծախսել մեծանուն հեղինակի որևէ նոր գործ կարդալու վրա ու դրանից ստանալ երաշխավորված բավականություն: Հարգիր ընթերցողիդ:

    Ճիշտ է, Հովհաննեսի բախտը բերեց կամ չբերեց այն առումով, որ իր թեման սարքեցինք «քննադատի ամբիոն», բայց այստեղ գրածները բոլոր ստեղծագործողներին է վերաբերում, ինձ էլ ներառյալ:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 23.06.2010, 19:58:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (22.07.2010), My World My Space (23.06.2010), Tig (23.06.2010), Ուլուանա (23.06.2010), Ռուֆուս (23.06.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միգուցե
    Հեղինակ՝ impression, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.09.2013, 13:48
  2. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  3. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •