User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 345 հատից

Թեմա: Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարհն է ցնորվում.

    ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ


    Անոգի պես դու խաղում ես,
    Իսկ իմ կյանքը դեռ երազ է,
    Ու խաղալով դու ապրում ես,
    Իսկ իմ կյանքը դեռ տնազ է….
    Առանց խաղի դու չես կարող,
    Ազարտ է պետք,
    Միշտ փախնող ես իսկ ես բռնող,
    Այպես չեղավ, ավարտ է պետք….


    Իմ ինադու
    Խաղում ես դու
    Մուկն ու կատու
    Բայց այս դեպքում
    Մկան խաղը մահն է կատվի,
    Կատվի խաղը հարց է պատվի,
    Զուր մի փախչի,
    Նազ մի թափի,
    Մեկ է մի օր,
    “Գետնից բարձր” թեկուզ լինես,
    Լեկուզ երկնից,
    Կամ թե գոռաս “չըխկլը - փակ”
    Կամ մեկ ուրիշ խոսքեր տափակ,
    Կամ խելացի,
    Լավ իմացի,
    Մեկ է Մկնիկ,
    Կգա օրը,
    Ու կխաղանք
    Մենք “Տուն - տունիկ”…….
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 08.01.2010, 15:27:

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Apsara (27.05.2011), aragats (19.02.2011), Chilly (14.05.2010), enna (03.08.2013), Nadine (30.07.2010), Nare-M (13.03.2012), RADIOmanyachka (13.02.2011), rainbow (14.07.2010), Renata (08.09.2011), Smokie (08.11.2010), Sona_Yar (08.01.2010), Stranger_Friend (10.07.2013), Tig (16.07.2010), Yellow Raven (08.01.2010), Երկնային (20.04.2010), Ինչուիկ (10.04.2010), Ծով (04.02.2010), Կաթիլ (09.01.2010), Մաեստրո (27.04.2011), Մանոն (13.01.2010), ՆանՍ (22.07.2010), Նիկեա (16.08.2013), Շինարար (08.01.2010)

  3. #2
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    ԽԵՆԹԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


    Սև ու սպիտակ մի պատմություն,
    Լարված ծուղակ մենակության
    Հիմարության անմեղություն
    Չարիքն ընդդեմ հիմարության

    Նուրբ լազուրով պատված վերքից
    Ատելության մեծ աղբանոց
    Կախված հոգու ճիրաններից
    Ժամանակին նետված ձեռնոց:


    Նողկանքների համբույրները նուրբայտերին
    Տենչանքների նսեմացում,
    Հարված գլխով սև պատերին,
    Երազների մումիայացում:


    Հերոսների անպետք մահեր խենթհուշերում,
    Ճիվաղների ուրախ ծնունդ ժանապարհին
    Հոգնած հոգին մութ քարայրում,
    Իսկ վերջում լույս`մահը խենթի:


    Ծնունդ և մահ,
    իսկ արանքում դատարկություն,
    Խենթի համար
    սև ու սպիտակ մի պատմություն.............
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 08.01.2010, 15:26:

  4. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.01.2010), Ambrosine (16.01.2010), aragats (19.02.2011), KiLa (11.04.2010), Kita (10.01.2010), Nadine (30.07.2010), Nare-M (13.03.2012), rainbow (14.07.2010), Renata (08.09.2011), Sambitbaba (18.09.2010), Sona_Yar (08.01.2010), Tig (13.01.2010), Yeghoyan (05.02.2010), Yellow Raven (08.01.2010), Դատարկություն (08.01.2010), Երվանդ (08.01.2010), Ինչուիկ (10.04.2010), Լուսաբեր (08.01.2010), Ծով (04.02.2010), Կաթիլ (09.01.2010), Կարնո Սոսե (30.10.2011), Մաեստրո (27.04.2011), Նիկեա (18.03.2013), Շինարար (08.01.2010)

  5. #3
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    X-ին


    Երբ կխամրեն քո աչքերը,
    Քաշելով դանդաղ քո վրայից
    Շղարշի նման գեղեցկությունդ
    Երբ քեզանից հոգնած
    Քո իսկ թոռները
    հոգոց կհանեն տալով անունդ,
    Երբ արդեն թոշնած ու կնճռոտ ձեռքերդ
    Ծալելով ցամաքած ու կախ կրծքերիդ
    Կնայես հեռուն ու հին օրերդ
    Հեքիաթ կթվան մանուկ օրերիդ
    Գիտցիր որ այդժամ
    Էթե չեմ փտում խորքերում երկրի,
    Ապա մի կորած ու մութ անկյունում
    Այս խենթ աշխարհի,
    Ծխախոտից դեղնած ձեռքերով
    Շոյելով երկար մորուքս գջլոտ
    Էլի ու էլի քեզ եմ ես տենչում
    Թեկուզ և ձայնդ խռպոտած լինի
    Ու մաշկ մոմե` թոշնած, կնճռոտ
    Թեկուզ շուրթերդ էլ ուժ չգտնեն
    Որ ժպտան կրկին
    Միայն հայացքդ կրկին ու կրկին
    Մեր հին օրերի կրակով փայլի:

    Այդժամ սիրելիս, աղջկա նման
    Սպիտակ մազերդ ականջիդ հետև
    Քաշիր մատներով
    Ու հին օրերից մի երգ դնդնա,
    Իսկ ես խենթ քամուց ձայնդ առնելով
    Հոգնած կփռվեմ ասվալտի վրա
    Գրկելով պայծառ քո մարմնի տեղակ
    Մեն ու միայնակ կետ աչքով փայլող
    Մի լապտերի սյուն
    Կմտնեմ հանգիստ խոր ու երկար քուն
    Իսկ դու լուռ նայիր ու զննիր հեռուն
    Երբ մենք ջահել էինք
    ինչքան հույսեր էինք այնտեղ փայփայում
    Ու ինչքան անցավ էր դիտել մեզ համար
    Թռչունների չուն...........

  6. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (08.01.2010), Apsara (27.05.2011), aragats (20.02.2011), Lion (10.01.2010), Mariam1556 (06.02.2010), Nadine (30.07.2010), Nare-M (13.03.2012), rainbow (14.07.2010), Sona_Yar (08.01.2010), Tig (13.01.2010), Արէա (11.05.2010), Արևածագ (09.10.2010), Ինչուիկ (10.04.2010), Մաեստրո (27.04.2011), Մանոն (13.01.2010), Նաիրուհի (17.09.2010), ՆանՍ (22.07.2010), Շինարար (08.01.2010)

  7. #4
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Գրիչս սև
    Լռին ու հեզ
    Ճռճռում է մատներիս մեջ
    Սպիտակ թուղթս նրա քայլքից
    Թեև տխուր թանաքոտվում,
    Բայցևայնպես հղում է ինձ
    մագնիսական երջանկություն:
    Հեռու ես դու
    Մենակ եմ ես,
    Մնացել են նամակներս....
    Որբևայրի.....

    Տողերս գրվող ձգվում են հեռու,
    Ուզում են հասնել ճերմակ ափերիդ,
    Հանդարտ սահելով բարձրանալ դեպ վեր,
    Համբույրով գրկել շուրթերդ կարմիր:
    Հեռու ես դու,
    Մենակ եմ ես,
    Մնացել են շրթունքներս...
    Որբևայրի....

    Հուշերս պառկած մահվան մահիճում
    Մի վերջին անգամ նայում երկնքին,
    Ու գոլորշու պես սավառնում են վեր
    Մնաս բարովի շշունջը շուրթին:
    Հեռու ես դու,
    Մենակ եմ ես,
    Մնացել են լոկ հուշերս....
    Որբևայրի.....

    Գիսհեռվա միջից անձրևն արտասվում,
    Թափվում է սրտիս, զուլալվում, պարզվում,
    Դառնում արցունքի փոքրիկ զույգ կաթիլ
    Ոի համառորեն աչքերիս սառում:
    Հեռու ես դու,
    մենակ եմ ես,
    Մնացել են զգացմունքներս....
    Որբևայրի...

    Այսօր ինձ հետ չես, հեռու ես անգամ
    Իմ անհուն սիրուց գեթ մի բան մնաց,
    Որն ինձ հետևում ամեն մի վայրկյան,
    Ամեն անկյունում գտնում, քրքջում,
    Մի սոսկալի բառ` կարոտ, կարոտել....
    Ախ, թե ում են պետք
    Անփարատելի
    Ու անկշռելի
    Կարոտներն իմ այս...
    Որբևայրի.....

  8. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2011), Chilly (06.08.2010), enna (03.08.2013), Lianik (16.09.2010), Nadine (30.07.2010), rainbow (14.07.2010), Renata (08.09.2011), Sona_Yar (08.01.2010), Tig (13.01.2010), Արևածագ (09.10.2010), Ինչուիկ (10.04.2010), Մաեստրո (27.04.2011), Մանոն (13.01.2010), Նիկեա (18.03.2013), Շինարար (08.01.2010)

  9. #5
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Պարտությունից Հավերժություն

    Անգործությունն է, եղբայր, վաղուց
    Անկյալ պառավի պես նստել կողքներիս
    Գլխներիս կապել հոգոց ու տնքոց
    Ու իր նվվոցով հանգիստ չի տալիս խեղճ ականջներիս
    Դե՞, ինչո՞վ զբաղվենք
    Ու էս անկնունք կրակը, ասա,
    Ո՞ւմ գլխին թափենք….
    Պատերա՞զմ սկսենք,
    Ո՞ւմ հետ և ինչո՞ւ...
    Ինքներս մեր հե՞տ,
    Հետո հոգնելով, որպես մի գնչու
    Բախտներս նայենք
    Մեր…. Մոխրամանո՞ւմ….
    Ու չգտնելով իզը հաշտության,
    ԻՆՔՆԱՀԱՇՏՈՒԹՅԱՆ,
    Պիտի սկիզբ դնենք ԵՍԱԿԱՊՏՈՒԹՅԱՆ,
    Պիտի թալանենք մեր վերին <<ԵՍ>>-ին,
    Հանունմեր մաշկի ու հանգստության`
    ՄԱՇԿԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ….
    Եղբայր, սիրելիս, խնդիրը բարդ է,
    Հիմքը անկայուն….
    Ստորագրվենք մեր վերին <<ԵՍ>>-ի հանդեպ պարտություն
    Բարի ճանապարհ մեր <<ԵՍ>>-ին դեպի
    Ճանաչողությն ու գաղափարի
    Սև հավերժություն….

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2011), ars83 (25.12.2010), Chilly (14.05.2010), KiLa (11.04.2010), Nadine (30.07.2010), Sona_Yar (08.01.2010), Tig (13.01.2010), Արևածագ (09.10.2010), Դատարկություն (08.01.2010), Ինչուիկ (10.04.2010), Ծով (04.02.2010), Կաթիլ (09.01.2010), Մաեստրո (27.04.2011), Մանոն (13.01.2010), Նիկեա (18.03.2013), Շինարար (08.01.2010)

  11. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    * * *
    Ես էլ երբեք քեզ հետ չեմ լինի
    Բայց երբեք էլ չեմ արհամարի,
    Ուղղակի քո և իմ միայնակ հոգու միջև
    Մի նմանություն եմ ես գտել...

    Հեռվից նայում եմ ես քեզ անընդհատ
    Ու զգում եմ հոգուս խռովքն այլանդակ
    Թե դու պոռնիկ ես, ես պոռնիկ եմ ավելի,
    Դու իմ հոգին ես դարձրել պոռնիկ....


    Քեղ էլ խորթ է այն ինչ օրենք է կոչվում,
    Ու հայացքները խենթ, վրադ թափառող
    քեզ արդեն վաղուց է ինչ չեն հուզում:
    ես ել չեմ սիրում ու չեմ հիշում քեզ,
    Դու ոչնչություն ես բոլորի առաջ,
    թեկուզ կան մարդիկ, թանկ են վճարում
    Քեզ հետ մի քիչ լինելու դիմաց,
    Բայցևայնպես դու պոռնիկ ես,
    Փողոցային մի պոռնիկ ես պարզապես:
    Միշտ թափառում ես ինչ որ մեկի հետ
    Կամ մի քանիսի,
    Նայած թե որքանով օրդ հաջող կլինի,
    Հոգիս էլ քեզ պես
    Միշտ թափառում է ինչ-որ մեկի հետ
    կամ մի քանիսի,
    նայած տրամադրության, նայած վիճակի,

    Նրան էլ քեզ պես հալածում են, հեռու քշում
    Բայց և իրենց պետք եղած պահին
    Սիրալիր ու գրկաբաց են միշտ ընդունում
    Եվ նա այդ պահին հաճույք է զգում,
    ու պատկերացրու վարձ էլ է ստանում,
    Այո, այո,մի քանի ծակ գրոշներ,
    Որոնք դեռ շուկա չհասած
    Իրենք են ծամվում,
    Տրորվում ու կուլ են գնում.....

    Իսկ երկաթ ծամելը դժվար չէ, գիտե՞ս,
    Քանզի այն միայն խոսքով է տրվում,
    Այն հոգու կցկտուր խոսքերով,
    Որոնք մեր լեզվով օրհնանք է կոչվում:
    Այն ամենի դիմաց, ինչ որ անում եմ
    Օրհնանք է տրվում,
    Որն իմ հոգին հավաքում է մի մեծագույն հաճույքով,
    Որովհետև դեռ կա, դեռ տալիս են,
    դեռ բոլորը չէ, որ մեռել են......

    Հիմա տեսնո՞ւմ ես,
    Նա նման է քեզ,
    Եվ ինչքն բաներ,
    Որ դեռ չեմ ասել:

    Միայն մի տարբերությու կա քո
    Եվ իմ հոգու միջև.....
    Նա խենթ է նաև......
    Լսո՞ւմ ես.......
    Նա, խենթ, խենթ պոռնիկներից է......

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (25.12.2010), Nadine (30.07.2010), rainbow (14.07.2010), Renata (08.09.2011), Sona_Yar (08.01.2010), Tig (13.01.2010), Ինչուիկ (10.04.2010), Մաեստրո (27.04.2011), Շինարար (08.01.2010)

  13. #7
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    կարծիքներ, մեկնաբանություններ չկա՞ն....................

  14. #8
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Հետաքրքիր ես գրում, նենց տպավորություն ստեղծվեց, ոնց որ գործերիցդ յուրաքանչյուրը մեկ շնչով է գրված:
    Շատ տեղեր սահուն չեն, որոշ տեղեր հանգերը չեն բռնում, ռիթմիկ անհարթություն կա:
    Բայց և այնպես ինձ դուր եկավ: Հատկապես «ԽԵՆԹԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ»-ը:
    Чеширский КотЭ

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Renata (08.09.2011), Շինարար (08.01.2010)

  16. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Մի հարց կարելի՞ է. ինչո՞ւ է թեման Մեսչյանի երգի տողերով վերնագրվել:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  17. #10
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեռ միայն առաջին էջն եմ կարդացել, որոշների մասին գրեմ առաջին տպավորություններս:

    Մանկապարտեզ. որոշ հատվածներում մանկական թեթևությունը չկա, օրինակ՝ «Մկան խաղը մահն է կատվի, Կատվի խաղը հարց է պատվի...», մի-տեսակ չի բռնում «տուն-տունիկի» լեզվին:

    ԽԵՆԹԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Շատ դժվար կարդացվող է, հատկապես այս հանգավորումը՝ «Սև ու սպիտակ մի պատմություն, Լարված ծուղակ մենակության Հիմարության անմեղություն Չարիքն ընդդեմ հիմարության»: Միգուցե, ինչ-որ հոգեվիճակ է, որ ինձ խորթ է, այդ պատճառով դժվարընկալելի է:

    X-ին. Հարուստ գույներով է նկարագրված ու ներքին լարումով: Կարող եմ գնահատել միայն ձևը, զգացումներն ինձ անծանոթ են:

    Պարտությունից Հավերժություն. Սա դուրս եկավ իր մտորումներով, գրելաձևն էլ էր լավը, բացի որոշ հատվածներից, որտեղ մասնագիտությունդ, իմ կարծիքով, զգացնել է տալիս.
    «Եղբայր, սիրելիս, խնդիրը բարդ է, Հիմքը անկայուն…. Ստորագրվենք մեր վերին <<ԵՍ>>-ի հանդեպ պարտություն»

    Իսկ այս մեկն ամենալավն է մինչև հիմա կարդացածներիցս.
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    * * *
    Ես էլ երբեք քեզ հետ չեմ լինի
    Բայց երբեք էլ չեմ արհամարի,
    Ուղղակի քո և իմ միայնակ հոգու միջև
    Մի նմանություն եմ ես գտել...
    Մի հետաքրքիր բան նկատեցի. արձակում դու սովորաբար գրում ես բավական պարզ լեզվով, կարճ, դիպուկ, խտացված ֆրազներով, իսկ չափածոյում նախընտրում ես ավելի ընդարձակ, պերճ կառուցվածքները (որոնք, ըստ իս, հաճախ զիջում են պատկերավորությամբ): Անկեղծ խոստովանեմ, որ ընդհանուր առմամբ ինձ ավելի շատ դուր է գալիս քո արձակ ստեծագործությունը, քան չափածոն: Մյուս կողմից՝ ես չափածոն ավելի դժվար եմ ընկալում, քան արձակը, այնպես որ, կարող է դա է պատճառը:

    Շնորհակալություն տեղադրելու համար:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (25.12.2010), Tig (25.12.2010), Yeghoyan (25.12.2010), Նաիրուհի (25.12.2010), ՆանՍ (18.01.2011)

  19. #11
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Բազմակետեր....

    Հոգնել եմ արդեն բարձս գրկելուց
    Ու գարեջրի շշի շրթերը սառն համբուրելուց,
    մանր խայծերով ինքս ինձ խաբելուց
    Ու քո անունը դատարկ սենյակում հար բարբառելուց....

    Արդեն հոգնել եմ, վաղուց հոգնել եմ
    Անվերջ սպասելուց խավարում կորած ինչ-որ հրաշքի,
    Հավերժ փնտրել եմ, հավերժ քայլել եմ,
    Հայացքս հառած մի հեռու կետի,
    Որ լույս էր թվում, որ հույս էր թվում,
    Բայց իրականում այն մեկն էր միայն
    Անորոշության բազմակետերի,
    Որոնք վերջ չունեն.......

    Ճամփես հատել է, ուղիս մթնել է,
    Բազմակետերով երգս չի երգվի,
    Մեկը կորցրել է, մեկը գտել է,
    Իսկ ես հանգել եմ բազմակետերի....

    Դատարկ շշերը որպես բազմակետ
    Շարում եմ հերթվ կյանքիս երկայնքով,
    Հերոսը խենթ է, հեքիաթն անհեթեթ,
    Հեքիաթ չի հյուսվում բազմակետերով......

    Արդեն հոգնել եմ, վաղուց հոգնել եմ,
    Թավալվելով օրերում խռով:
    Հոգնածուըթյունն էլ հավերժ ձգվում է,
    Փաթաթվում վզիս ու ծանրանում է.,.....

    Բազմակետերով....

  20. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.01.2010), Agni (22.06.2010), Apsara (27.05.2011), aragats (20.02.2011), Chilly (14.05.2010), Diana99 (10.04.2013), KiLa (11.04.2010), Nadine (08.01.2010), rainbow (14.07.2010), Renata (08.09.2011), Sambitbaba (18.09.2010), Sona_Yar (08.01.2010), Stranger_Friend (28.02.2013), Tig (13.01.2010), Ամմէ (14.01.2013), Արևածագ (09.10.2010), Գանգրահեր (19.09.2010), Դատարկություն (08.01.2010), Ինչուիկ (12.04.2010), Լուսաբեր (08.01.2010), Կաթիլ (09.01.2010), Մաեստրո (27.04.2011), Նաիրուհի (17.09.2010), Շինարար (08.01.2010)

  21. #12
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Զգացվում է, որ հոգուց բխող խոսք ես ասում, հանգահաշվությամբ կամ էլ հակառակը՝ հանգատրորմամբ չես զբաղվում: Ինձ շատ դուր եկան գրածներդ, բայց ամեն դեպքում լավ կլինի մշակես

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.01.2010), My World My Space (24.03.2010), Կաթիլ (09.01.2010)

  23. #13
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Բաքոսն ու ես.....

    Էսօր էլի օրը թեթև է այնքան,
    Էսոր էլի թև ենք առել աշխարհն ու ես,
    Թող որ երգենք, թող որ պար գանք,
    Էսօր էլի քեֆ ենք անում բաքոսն ու ես....

    Էսօր քեզ եմ հիշել էլի,
    Քո պատկերն է կրկին վառվել ուղեղիս մեջ
    Եվ ուղեղս ծոր է տալիս, կամաց ծորում,
    Ինչպես պողպատը հնոցում անշեջ....

    Էսօր էլի հյուր ես դու մեզ, մոտ ես այնքան,
    Էսօր էլի քեզ ենք գրկել աշխարհն ու ես,
    Ու դրանից լույս ենք դարձել, վառ ենք այնքան,
    Էսօր էլի քեֆ ենք անում Բաքոսն ու ես.......
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 08.01.2010, 18:46:

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.02.2011), KiLa (11.04.2010), Nadine (16.04.2011), rainbow (14.07.2010), Sona_Yar (08.01.2010), Ամմէ (14.01.2013), Արէա (11.05.2010), Գանգրահեր (19.09.2010), Դատարկություն (08.01.2010), Ինչուիկ (12.04.2010), Նաիրուհի (17.09.2010), Շինարար (08.01.2010)

  25. #14
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    Գրիչս սև
    Լռին ու հեզ
    Ճռճռում է մատներիս մեջ
    Սպիտակ թուղթս նրա քայլքից
    Թեև տխուր թանաքոտվում,
    Բայցևայնպես հղում է ինձ
    մագնիսական երջանկություն:
    Հեռու ես դու
    Մենակ եմ ես,
    Մնացել են նամակներս....
    Որբևայրի.....

    Տողերս գրվող ձգվում են հեռու,
    Ուզում են հասնել ճերմակ ափերիդ,
    Հանդարտ սահելով բարձրանալ դեպ վեր,
    Համբույրով գրկել շուրթերդ կարմիր:
    Հեռու ես դու,
    Մենակ եմ ես,
    Մնացել են շրթունքներս...
    Որբևայրի....

    Հուշերս պառկած մահվան մահիճում
    Մի վերջին անգամ նայում երկնքին,
    Ու գոլորշու պես սավառնում են վեր
    Մնաս բարովի շշունջը շուրթին:
    Հեռու ես դու,
    Մենակ եմ ես,
    Մնացել են լոկ հուշերս....
    Որբևայրի.....

    Գիսհեռվա միջից անձրևն արտասվում,
    Թափվում է սրտիս, զուլալվում, պարզվում,
    Դառնում արցունքի փոքրիկ զույգ կաթիլ
    Ոի համառորեն աչքերիս սառում:
    Հեռու ես դու,
    մենակ եմ ես,
    Մնացել են զգացմունքներս....
    Որբևայրի...

    Այսօր ինձ հետ չես, հեռու ես անգամ
    Իմ անհուն սիրուց գեթ մի բան մնաց,
    Որն ինձ հետևում ամեն մի վայրկյան,
    Ամեն անկյունում գտնում, քրքջում,
    Մի սոսկալի բառ` կարոտ, կարոտել....
    Ախ, թե ում են պետք
    Անփարատելի
    Ու անկշռելի
    Կարոտներն իմ այս...
    Որբևայրի.....
    Այ սա էլ շատ հավանեցի, մենակ թե այս քառատողի կրկնությունը, կարծում եմ առաջին տան մեջ լրիվ բավարար է՝

    Հեռու ես դու,
    Մենակ եմ ես,
    Մնացել են լոկ հուշերս....
    Որբևայրի.....

    Մնացած տեղերում մի տեսակ ավելորդ է…
    Մանավանդ որ վերջի տան մեջ էլ է համարյա «երևում»…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  26. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (13.01.2010), Ինչուիկ (15.04.2010), Կաթիլ (13.01.2010)

  27. #15
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Միգուցե ես խե՞նթ եմ, թե՞ աշխարն է ցնորվում.,,,,,,,,,

    Գազե՞լ

    Գազել մո՞րս. Ի՞նչ կարիք կա,
    Մի՞թե պիտի ճոխ բառերով,
    Հանգին տված սեղմ տեղերով ես քեզ գովեմ.....
    Ո՞ւմ եմ ուզում ես զարմացնեմ,
    Քե՞զ եմ ուզում սիրաշահեմ:
    Կամ, ո՞րն ասեմ, ինչպե՞ս ասեմ,
    Ավելի լավ, արի նստենք մեր բազմոցին,
    Ես կպատմեմ, սուրճ կխմենք
    մենք իրար հետ,
    Հանգիստ թողնենք էս աշխարհին,
    ի՜նչ գործ ունենք էս խելագար ամբոխի հետ.....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  28. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amarysa (17.02.2010), Nadine (13.01.2010), Tig (13.01.2010), Արևհատիկ (12.02.2010), Դատարկություն (13.02.2010), Ինչուիկ (15.04.2010), Շինարար (13.01.2010)

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Միգուցե
    Հեղինակ՝ impression, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 26.09.2013, 13:48
  2. Աշխարհն ուզու՞մ է, որ մենք հանձնենք ազատագրված հողերը
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.11.2008, 13:01
  3. Artgeo, միգուցե բացատրես?
    Հեղինակ՝ Fobus, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.11.2007, 23:46

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •