Ես էլ հիշում եմ, որ երբ պարապում էի ընդունելության քննության համար, կարծեմ ուսուցչուհիս ասում էր, որ եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացմանը, ոչ թե կոչականի վրա է դրվում։ Համենայնդեպս, դեպքեր գիտեինք, որ քննության ժամանակ որոշ մարդիկ դրել էին կոչականի վրա, ու ստուգողները սխալ էին համարել։ Բայց դե դա 1997 թվին էր, հիմա չգիտեմ՝ էդ առումով ինչպես է։
Հենց նոր էլ 1993 թվականի մի լեզվական ձեռնարկում կարդացի շեշտի կիրառության մասին հատվածը. գրված էր, որ եթե կոչականն ունի լրացում, ապա, ըստ հեղինակի հայեցողության, շեշտը դրվում է կա՛մ կոչականի, կա՛մ լրացումներից մեկի վրա։
Էջանիշներ