Ֆրանսիան շատ տխուր ա էս տարի, շատԱմոթ ա, ոնց Եվրո 2008-ին խայտառակ եղան, դրանից բեթար էս տարի են խայտառակ լինում: Չնայած ինչ որ տեղ կուզեմ որ երկրորդ տեղով դուրս գան, որ Արգենտինան 1/8-ում կատոկի
![]()
Ֆրանսիան շատ տխուր ա էս տարի, շատԱմոթ ա, ոնց Եվրո 2008-ին խայտառակ եղան, դրանից բեթար էս տարի են խայտառակ լինում: Չնայած ինչ որ տեղ կուզեմ որ երկրորդ տեղով դուրս գան, որ Արգենտինան 1/8-ում կատոկի
![]()
ԱրգենտինաՄեսի
![]()
Փաստորեն Արգենտինան ու Մեքսիկան գրեթե ապահովեցին իրենց տեղը 1/8 եզրափակիչում, անհավատալիա, որ վերջին տուրում ՀԱՀ-ը հաղթի Ֆրանսիային կամ էլ Արգենտինան Նիգերիան միասին պարտվենԴեռ չհաշված,որ երկուսն էլ բավականին լավ գոլերի պաշար ունեն:
Մեքսիկայի խաղը շատա դուրս գալիս էս առաջնությունում, իմ համար գլխավոր հայտնություններից մեկն են` Վելա-Բլանկո-Դոս Սանթոս եռյակը սպանումա... Երկու երիտասարդներ եզրերից ու մեկ փորձառու վետերան գոլահար կենտրոնում... Մի խոսքով հույս ունեմ առաջին տեղով կանցնեն ու 1/8-ում արդեն չեն բախվի Արգենտինային
Արգենտինան երկրորդ համակրածս թիմնա էս առաջնությունում` Իսպանիայից հետո: Հիանալի հարձակման գիծ ունի, բայց պաշտպանությունն այնքան էլ ուժեղ չի ու ասենք Իսպանիայի նման թիմի հետ խաղում շատ դժվար կլինի արգենտինացիներին:
Դե Ֆրանսիային մնումա bye-bye ասելԱքաղաղների միակ հույսը ՀԱՀ-ին հնարավորինս խոշոր հաշվով հաղթելն ու Մեքսիկայի վրա հույս դնելնա
Բայց դե համարյա նույն իրավիճակում էլ 2006-ին էին` վերջին տուրում եթե Շվեյցարիան ու Հարավային Կորեան ոչ-ոքի խաղային Ֆրանսիան դուրս էր մնում պայքարից... Բայց Շվեյցարիան հաղթեց ու Ֆրանսիան տենց էլ առաջ քշելով հասավ մինչև եզրափակիչ
Դե ինչ, առաջնությունը հետաքրքրանումա, սպասենք հետագա զարգացումներին![]()
Հիմա round of 16 = 1/8 թե՞ 1/16![]()
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 18.06.2010, 12:12:
Հյուսիսային Կորեայի ազգային հավաքականի չորս ֆուտբոլիստներ անհետացել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում։Լրատվամիջոցներում շրջանառվում է այն ենթադրությունը, որ ֆուտբոլիստները մտադիր են քաղաքական ապաստան խնդրել Հարավաֆրիկյան Հանրապետությունում կամ որևէ այլ աֆրիկյան պետությունում։![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչին, երևի, ոչ ոք չի սիրում։ Միգուցե, բացի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիից։ Աներևակայելի պնդաճակատությունն ու անամոթաբար սխալները չընդունելու, իրենը համառորեն պնդելու ու այդ պնդումները համառորեն չհիմնավորելու հետևանքով ֆրանսիացիները այսօր ունեն այն, ինչ ունեն։ Այսինքն՝ գրեթե ոչինչ։ Կամ՝ ընդհանրապես ոչինչ, եթե Ուրուգվայն ու Մեքսիկան ոչ ոքի խաղան վերջին տուրում...
Անրին այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Դոմենեկը դա բացատրել չի կարող։ Սեբաստիան Ֆրեյը, Սամիր Նասրին արժանացել են նույն պատվին, որին 2006-ին արժանացավ Լյուդովիկ Ժյուլին. տեղ չեն գտել ֆրանսիացիների հայտացուցակում։ Իսկ Զիդանի վերջերս բարձաձայնած միտքն այն մասին, որ Դոմենեկը չի ղեկավարում թիմը ու դրա մասին լռել չի կարելի, ապացուցում է, որ նախորդ Մունդիալին թիմը եզրափակիչ հասավ միայն այն պարզ պատճառով, որ Զիդանը ու նրա խաղընկերները արհամարել էին Դոմենեկին։ 2006-ի ֆրանսիացիների եզրափակիչ հասնելն ավելի շատ վնասեց, քան օգնեց այդ երկրի ֆուտբոլի զարգացմանը։ Որովհետև Ռայմոն Դոմենեկը մնաց իր պաշտոնում։
Իսկ մեքսիկացիների հաղթանակը տեղին էր։ Դեռ առաջին խաղակեսում նրանք նախանշեցին իրենց հավակնությունները, իսկ երկրորդում՝ կոտրեցին ֆրանսիացիների բոլոր հույսերը։ Իհարկե, հանդիպման ամենադիտարժան պահը եղավ Կուաուտեմոկ Բլանկոյի խփած գոլը։ Ավելորդ քաշ ունեցող ու խաղադաշտով ծանրորեն տեղաշարժվող այս վետերանը իրացրեց 11-մետրանոցը։
Այժմ վերջին տուրում ֆրանսիացիներից ոչինչ կախված չէ. եթե Ուրուգվայն ու Մեքսիկան իրենց խաղը ոչ ոքի խաղան, ապա Ֆրանսիան նույնիսկ 1/8-ից կզրկվի։ Ոչինչ, Բլանը արդեն շատ շուտով նրան կփոխարինի...
P.S. Մեքսիկայի հետ հանդիպումից հետո Դոմենեկը փորձ է արել ընդունել իր սխալը։ Ավելի լավ է չաներ, ազնիվ խոսք. «Մեքսիկան առաջին գոլը խաղից դուրս վիճակից խփեց։ Ես նրանց շնորհավորում եմ։ Խաղի արդյունքը՝ Ֆրանսիայի հավաքականի սխալն է... Այո, կարող եմ խոստովանել, որ իմ սխալը...»
Ֆրանսիա - Մեքսիկա - 0:2 (0:0, 0:2)
Գոլեր 0:1 - Խ. Էրնանդես (64), 0:2 - Բլանկո (79, 11 մետ.)
ՖՐԱՆՍԻԱ՝ Լյորիս, Սանյա, Գալլաս, Աբիդալ, Էվրա, Տուլալան, Դիաբի, Ռիբերի, Գոբու (Վալբուենա, 69), Մալուդա, Անելկա (Ժինյակ, 46).
ՄԵՔՍԻԿԱ՝ Պերես Ռոխաս, Օսորիո, Մորենո, Ռոդրիգես, Սալսիդո, Մարկես, Խուարես Վալդես (Խ. Էրնանդես, 55), Տորրադո, դոս Սանտոս, Վելա (Բարերա, 32), Ֆրանկո (Բլանկո, 61).
Զգուշացումներ՝ Ֆրանկո (4), Տուլալան (45+2), Խուարես Վալդես (48), Մորենո (49), Աբիդալ (77), Ռոդրիգես (82).
17 հունիսի, «Պետեր Մոկաբա», 23.30.
Աղբյուրը
Վահիկ, ետ մունդիալում Ֆրանսիայից ուժեղ թիմ չկար, ու եթե կային ուժեղներ, Ֆրանսիան կատոկեց,ոչ թե իտալական դիշովի անցած ճանապարհի նման...Ուղղակի Զիդանի հանճարը, Վիեյրայի ու Մակելելեյի հզորությունը, Թյուրամի փորձառությունը պակասում են հիմա, Դոմենեկը ուղղակի ինքը սաղի հետ պրնցիպի ա ընկել,ու անասնացել ա...
իսկ ռիբերին վեշ եղել ա ու մնում ա...
Իհարկե կսպասեմ վերջին հնարավորությանը ու ,իսկ եթե չստացվի, իմ համար ավարտվում ա մունդիալը......
Հ.Գ.
Ցանկանում եմ հաջողություն Գերմանիային,Պորտուգալիային ,Հոլադիային, իսկ իտալիա, բրազիլիա, Իսպանիային ու արգենտինային` տապալում...
Վերջին խմբագրող՝ Սերխիո: 18.06.2010, 14:53:
անհաջող մարզիչ
Այ այսես ես երբեք չէի արտահայտվի Ռիբերիի մասինՆա այսօրվա դրությամբ ֆրանսիացիների playmaker-նա ու իրա գործը լավ գիտի, իսկ թե խի՞ օրինակ Սամիր Նասրիյի նման ֆուտբոլիստը չի հրավիրվել հավաքական այ էտ իրոք մտահոգման առարկա պետքա լինի. Դոմենեկը իրան աստծո տեղա դրել....բայ էրեկ նայում էիր կանկրետնի լոմկա էր
![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Ես ատում եմ Դոմենեկին![]()
Դե հենց հարցը նրանումա, որ եզրափակիչ Ֆրանսիան հասավ Զիդանի փայլուն խաղի օգնությամբ, այլ ոչ թե Դոմենեկի տաղանդի
Իսկ Ռիբերին, եթե չես մոռացել, հենց այդ առաջնությունում բացահայտվեց ու թիմի առաջատարներից մեկն էր, այնպես որ եզրափակիչ հասնելու հարցում Ռիբերին նույնպես իր մեծ ներդրումն ուներ:
Իսկ այժմ, չկան Զիդաններ ու Թյուրամներ, որոնք կարող են ծածկել Դոմենեկի սխալները ու նախապես արդեն պարզ էր, որ կապույտները ձախողվելու են
Բրազիլիայի հավաքականում կան երկու հիանալի աջ պաշտպաններ` Մայկոն ու Ալվեշ: Դունգան վստահում է Մայկոնին ու պարզ տրամաբանությամբ Ալվեշը հայտնվում է պահեստայինների նստարանին: Նմանատիպ իրավիճակ էլ Ֆրանսիայի հավաքականում է` երկու բարձրորակ ձախ պաշտպաններ են խաղում ի դեմս Էվրայի ու Աբիդալի: Դոմենեկը ձախ եզրը վստահում է Էվրային ու պարզ տրամաբանությամբ Աբիդալը պետք է հայտնվի պահեստայինների նստարանին: Բայց արի ու տես, որ մեծն Ռայմոնը բռնում ու Աբիդալին քաշում է կենտրոն(որտեղ ֆուտբոլից չհասկացողն էլ ակնհայտն կնկատի, որ Աբիդալն իրեն այնքան էլ լավ չի զգում) ու դրանից միանգամից ստացվում է ձախողում Եվրո-2008-ում... Ու չնայած դրան Դոմենեկը չի խրատվում ու շարունակում է գործի դնել իր մտքի փայլուն թռիչքը ու արդյունքը երեկ տեսաք:
Այնինչ կենտրոնական գոտում շատ ավելի լավ կարող է գործել,օրինակ, Սալվատորե Սկիլաչին:
Հաջորդ գերհզոր քայը Ռիբերիին կենտրոն տեղափոխելն էր, որի արդյունքում Ռիբերին կորցնում է իր գլխավոր զենքը` արագությունը ու վերածվում շարքային կիսապաշտպանի:
Դե այսքանից հետո արի ու ասա, որ մեղավորը մարզիչը չի...
1/8
1/16 փուլ չկա` դրա փոխարեն անցկացվում է խմբային մրցաշար:
Sagittarius (19.06.2010)
Ռիբերին ավելի շատ վինգեր ա, քան խաղարկող,այդ դիրքում պետք է հանդես գար Գուրկուֆը, կամ էլ Նասրին,եթե գար, բայց Ռիբերին անչափ անիմաստ գնդակ էր պահում ու կորցնում , անկախ իրա խաղային դիրքից,ինքը ետ ա...Կա նաև առանց խաղարկողի,բայց եզրային տակտիկան,որը ավելի ակտուալ ա...
իսկ ես ամենաշատը ափսոսում եմ , որ տուֆտեն չէր կանչել Մեքսեսին,որ Աբիդալին էլ կենտրոն չխաղացներ...
-------------Լյորիս
Սանյա-Գալաս-Մեքսես-Էվրա
--------Վիեյրա-Դիաբի
Անելկա----------------Մալուդա
------Բենզեմա----Անրի
սա էր ճիշտ կազմը, դե Լասսին չեմ գրել վնասվածքի համար
Զգում եք մինչև էսօր Արգենտինանա որ գլուխը բարձր գնումա առաջ:
Մնացած բոլոր ուժեղ հավաքականների վիճակը տխուրա:![]()
Արծիվ (18.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ