Ֆուտբոլի աշխարհի նախորդ 18 առաջնություններում անցկացված 708 խաղում խփվել է 2063 գոլ (միջինը' 2,91 գնդակ): Անդրանիկ գոլի հեղինակ է դարձել ֆրանսիացի Լյուսյեն Լորանը' 1930թ. գրավելով Մեքսիկայի հավաքականի դարպասը: Առայժմ վերջին գոլի հեղինակն աշխարհի չեմպիոն, իտալացի Մարկո Մատերացին է, որը 2006թ. հուլիսի 9-ին Բեռլինում կայացած եզրափակիչ խաղում գրավել է Ֆրանսիայի հավաքականի դարպասապահ Ֆաբիեն Բարտեզի պաշտպանած դարպասը:
Ամենաբարձր արդյունավետությամբ աչքի է ընկել 1954թ. Շվեյցարիայում կայացած աշխարհի 5-րդ առաջնությունը (140 գոլ 26 խաղում, միջինը' 5,38 գոլ): Ամենացածր արդյունավետությունը գրանցվել է 1990թ. Իտալիայում կայացած աշխարհի 14-րդ առաջնությունում (115 գոլ 52 խաղում, միջինը' 2,21 գոլ): Առավելագույն քանակի գոլեր (171' 64 խաղում գրանցվել է 1998թ. Ֆրանսիայում անցկացված մրցաշարում:
Աշխարհի առաջնությունների մասնակից 77 երկրների հավաքականներից միայն 7-ին է հաջողվել նվաճել Աշխարհի գավաթը: 5 անգամ ուժեղագույնն են ճանաչվել բրազիլացիները (1958, 1962,1970, 1994, 2002թթ.), 4 անգամ' իտալացիները (1934, 1938, 1982, 2006թթ.), 3 անգամ'գերմանացիները (1954, 1974, 1990թթ.): 2-ական անգամ աշխարհի չեմպիոն են հռչակվել Ուրուգվայի (1930, 1950թթ.) և Արգենտինայի (1978, 1986թթ.) հավաքականները, մեկական անգամ էլ հաղթանակի բերկրանքը վայելել են անգլիացիներն (1966թ.) ու ֆրանսիացիները (1998թ.):
Նախորդ 18 առաջնությունների մրցավայր են դարձել 15 երկրներ, ընդ որում 2002թ. առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկու երկրում' Ճապոնիայում և Հարավային Կորեայում: Իտալիան, Մեքսիկան, Ֆրանսիան և Գերմանիան 2-ական անգամ են հյուրընկալել առաջնության մասնակիցներին:
10 անգամ առաջնությունն անցկացվել է Եվրոպայում, 7 անգամ' ամերիկյան մայրցամաքում, մեկ անգամ էլ' Ասիայում: Առայժմ միայն բրազիլացիներին է հաջողվել "օտար" մայրցամաքում չեմպիոն հռչակվել, այն էլ 2 անգամ (1958թ.' Շվեդիայում, 2002թ.' Ճապոնիայում և Հարավային Կորեայում):
6 անգամ ուժեղագույնն է ճանաչվել առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականը' Ուրուգվայը (1930թ.), Իտալիան (1934թ.), Անգլիան (1966թ.), ԳՖՀ-ն (1974թ.), Արգենտինան (1978թ.) և Ֆրանսիան (1998թ.): Վերջինս 2-րդ փորձից դարձավ աշխարհի չեմպիոն: Մինչ այդ 1938թ. Ֆրանսիայում անցկացված առաջնությունում դաշտի տերեը մնացել էին առանց մեդալների: Շվեյցարիայի (1954թ.), Մեքսիկայի (1970, 1986թթ.), Իսպանիայի (1982թ.) և ԱՄՆ-ի (1994թ. հավաքականներին էլ "հարազատ պատերը" չօգնեցին մրցանակակիր դառնալ:
Միայն պորտուգալացիներին (1966թ.) և խորվաթներին (1998թ.) է հաջողվել աշխարհի առաջնություններում նորամուտը նշել մրցանակային տեղով'դառնալով 3-րդ մրցանակակիր:
Ֆրանսիայի հավաքականը միակ աշխարհի գործող չեմպիոնն էր, որ հաջորդ առաջնությունում (2002թ.) հաղթանակ չտոնեց ու գոլ չխփեց' պայքարից դուրս մնալով խմբային մրցաշարում:
Բրազիլիայի հավաքականը միակն է, որ մասնակցել է նախորդ 18 առաջնություններին: 5 անգամ արժանանալով աշխարհի չեմպիոնի տիտղոսին, բրազիլացիներն այդ առաջնություններում անցկացրած 32 հանդիպումներում պարտություն չեն կրել, ընդ որում 1970 և 2002թթ. հաղթել են բոլոր խաղերում: Աշխարհի առաջնություններում բրազիլացիներն անցկացրել են բոլորից շատ խաղ (92), տոնել են առավելագույն քանակի հաղթանակներ (64), առավել հաճախ (23 անգամ) հաղթել են խոշոր հաշվով, խփել են բոլորից շատ գոլեր (201):
Առավել հաճախ' 7-ական անգամ առաջնության եզրափակիչում հանդես են եկել Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները' հաջողության հասնելով համապատասխանաբար 5 և 3 անգամ: Ընդ որում միայն 2002թ. է կայացել այս հավաքականների անդրանիկ հանդիպումն աշխարհի առաջնություններում, այն էլ' եզրափակիչում: 1982-1990թթ. Գերմանիայի հավաքականը 3 անգամ անընդմեջ մասնակցել է եզրափակիչ խաղին' չեմպիոնի տիտղոսը նվաճելով մեկ անգամ (1990թ.): Իսկ ահա բրազիլացիները 1994-2002թթ. երեք եզրափակիչներից 2-ում հաղթել են:
Աղբյուրը
Ֆուտբոլի աշխարհի առաջնություններում խփած գոլերի ընդհանուր քանակով լավագույն ռմբարկուն բրազիլացի Ռոնալդոն է: Աշխարհի նախորդ 3 առաջնություններում նա խփել է 15 գնդակ: Գոլերի հաշիվը նա բացել է 1998թ. Ֆրանսիայում անցկացված աշխարհի առաջնությունում'հունիսի 16-ին գրավելով մարոկկացի Բենզեկրիի պաշտպանած դարպասը:
Ֆրանսիայում բրազիլացին 4 գնդակ խփեց: 4 տարի անց Ճապոնիայում և Հարավային Կորեայում անցկացված մրցաշարում Ռոնալդոն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ' 8 գնդակով ճանաչվելով առաջնության լավագույն ռմբարկու: 2006թ. Գերմանիայում խփելով 3 գնդակ, Ռոնալդոն իր գոլերի քանակը հասցրեց 15-ի և գերազանցեց գերմանացի հանրահայտ ռմբարկու Գերդ Մյուլլերի 32-ամյա վաղեմության արդյունավետության ռեկորդը:
Վերջինս 1970 և 1974թթ. առաջնություններում ընդհանուր առմամբ իր օգտին 14 գոլ էր գրանցել: Իսկ 2006թ. աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, գերմանացի Միրոսլավ Կլոզեն խփելով 5 գնդակ, գոլերի ընդհանուր թիվը հասցրեց 10-ի և ընդգրկվեց աշխարհի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկը: Նա 2010թ. առաջնության մասնակից ֆուտբոլիստներից բոլորից լավ հնարավորություն ունի գերազանցելու Ռոնալդոյի ռեկորդը, որի համար անհրաժեշտ կլինի նվազագույնը 6 գոլ խփել:
Աղբյուրը
---------- Ավելացվել է՝ 15:38 ---------- Սկզբնական գրառումը՝ 15:26 ----------
Էստուդիանտեսի» կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքկանում նա չի կատարում Լիոնել Մեսսիի անձնական խորհրդականի դերը, ինչպես շատերը մտածում են.
«ՀԱՀ-ում ես բնակվում են Մեսսիի հետ միևնույն սենյակում և շատ եմ նրա հետ շփվում, սակայն ես նրա անձնական խորհրդականը չեմ: Ոչ էլ նրա մեծ եղբայրն եմ կամ հայրը: Դրանից զատ` վերջին տարիների ընթացքում Լեոն դարձել է բավական հասուն մարդ և շատ լավ է հարմարվել թիմին: Այնպես որ նա ինքը լավ գիտի իր խնդիրներն ու ցանկությունները:
Բոլորս պետք է օգնենք Մեսսիին աշխարհի առաջնությունում ցուցադրել իր լավագույն խաղը: Բայց դա չի նշանակում, որ թիմը կախվածություն ունի Լեոյից»,- Վերոնի խոսքերը մեջբերում է championat.ru-ն` հղում անելով արգենտինական Ole-ին:
Աղբյուրը
Նելսոն Մանդելայի ֆոնդը տարածել է մամուլի հաղորդագրություն, ըստ որի` Նոբելյան մրցանակի 91-ամյա դափնեկիրը չի այցելի աշխարհի առաջնության բացման խաղը (ՀԱՀ - Մեքսիկա), որը տեղի կունենա այսօր:
Մերժման պատճառ է դարձել Մանդելայի 13-ամյա ծառնուհի Զենանի Մանդելայի ողբերգական մահը, ով ավտովթարի հետևանքով մահացել է երեկ երեկոյան, երբ տուն էր վերադառնում Շակիրայի համերգից, այդ մասին տեղեկացնում է championat.ru-ն:
«Վստահ ենք, որ ՀԱՀ-ի ժողովուրդն ու ամբողջ մարդկությունը համերաշխություն կցուցաբերի Մանդելայի հետ այս ողբերգական պահին»,- ասվում է ֆոնդի հայտարարությունում:
Աղբյուրը
Կոտ-դ’Իվուարի հավաքականի ավագ Դիդյե Դրոգբան կկարողանա մասնակցել Պորտուգալիայի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Դիդյեն կոտրել էր ձեռքը այն բանից հետո, ինչ բախվել էր Ճապոնիայի հավաքականի պաշտպան Տուլիո Տանակային ընկերական հանդիպման ժամանակ: Սկզբում լուրեր էին պտտվում, որ «Չելսիի» հարձակվողը բաց կթողնի աշխարհի առաջնությունը, սակայն արագ և որակյալ վիրահատության շնորհիվ` նա հնարավորություն է ստացել օգնել իր թիմին:
Ենթադրվում էր, որ հունիսի 15-ին կայանալիք Պորտուգալիայի հետ հանդիպումը, այնուամենայնիվ, Դրոգբան բաց կթողնի, բայց թիմի մարզիչ Սվեն-Գորան Էրիքսոնը ցրել է այդ շշուկները:
«Եթե խաղն այսօր կամ վաղը լիներ, ապա Դիդյեն չէր հասցնի լիովին վերականգնվել, - Էրիքսոնի խոսքերն է մեջբերում Daily News Corner-ը: - Սակայն մեր մեկնարկային խաղը տեղի է ունենալու մի քանի օր անց, այնպես որ, Դիդյեն, ամենայն հավանականությամբ, կկարողանա ներկա գտնվել և օգնել իր թիմին»:
Ավելացնենք, որ բացի Պորտուգալիայից` G խմբում Կոտ-դ’Իվուարի հավաքականի հակառակորդներն են Բրազիլիայի և ԿԺԴՀ-ն հավաքականները:
---------- Ավելացվել է՝ 17:00 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:59 ----------
Ֆրանսիայի ազգային ընտրանին ընդամենը մի քանի ժամ հետո մեկնարկելու է աշխարհի առաջնությանը, սակայն թիմում տիրող մթնոլորտը հեռու է իդեալականից:
L'Equipe-ը տեղեկացնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը դժգոհ է մնացել Ֆլորան Մալուդայի վերաբերմունքից մարզման ժամանակ: Մարզիչը հրահանգել է թիմի ավագ Պատրիս Էվրային դիմել Մալուդային և խնդրել նրան, որպեսզի վերջինս ոչ ագրեսիվ գործի երկկողմանի խաղի ժամանակ, սակայն Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպանն անտեսել է խնդրանքը:
Դրանից հետո Դոմենեկն անձամբ դուրս է եկել խաղադաշտ և զրուցել է Մալուդայի հետ` սպառնալով նրան հեռացնել խաղադաշտից, եթե փոփոխություն տեղի չունենա: Այդ միջադեպը ևս մեկ անգամ փաստում է, որ Ֆրանսիայի հավաքականի «հանդերձարանում» կան լուրջ խնդիրներ:
Աղբյուրը
Գնալով ավելի է մոտենում ուզբեկ մրցավար Ռավշան Իրմատովի սուլոցը, որ կազդարարի ՀԱՀ-ն և Մեքսիկայի հավաքականների հանդիպման սկիզբը: Ժամանակն է գնահատել կողմերի ուժերը, ինչը և արել է eurosport.ru-ն:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1. Ընկերական հանդիպում, 1993թ., հոկտեմբերի 6, Մեքսիկա - ՀԱՀ - 4:0
2. US Cup 2000թ., հունիսի 7, Մեքսիկա - ՀԱՀ - 4:2
3. Gold Cup 2005թ., հուլիսի 9, ՀԱՀ - Մեքսիկա - 2:1
ԿՈՐՈՒՍՏՆԵՐ
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության նախաշեմին երկու կողմերի ֆուտբոլիստներին էլ հաջողվել է զերծ մնալ վնասվածքներից: Բոլոր առաջատարները առողջ են և պատրաստ են նետվել մարտի: Կարելի է միայն նշել այն, որ տանտերերի մարզիչ Կարլոս Պերեյրան չէր ցանկացել այս մրցաշարում տեսնել փորձառու ֆուտբոլիստ Բենի Մակարտիին:
ՈւՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Եթե որևէ ֆուտբոլասերի հարցնես, թե ում հետ է առաջին հերթին ասոցացվում ՀԱՀ-ն հավաքականը, ապա նա, ամենայն հավանականությամբ, կնշի Սթիվեն Պիենարին: Եվ իրոք, դժվար է այլ թեկնածուի պատկերացնել այդ դերում: Մեծ վստահությամբ կարելի է ասել, որ ՀԱՀ-ն հավաքականի ելույթը մեծ մասամբ կապված է լինելու հենց այս ֆուտբոլիստի խաղի հետ:
Հաշվի առնելով այն, որ աշխարհի առաջնությունների ժամանակ դեռ երբեք տանտերերը չեն պարտվել բացման խաղը, ինչպես նաև կարողացել են հաղթահարել թիմային փուլը, ապա կարելի է ասել, որ Պիենարի առջև լուրջ խնդիր է դրված:
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մարդիկ ասում են, իբր աշխարհի առաջնությունն անցկացնող երկիրը կարող է առանց որևէ լարվածության դուրս գալ փլեյ-օֆֆ, - «Էվերտոնի» կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում մրցումների պաշտոնական կայքը: - Իսկ ես կարող եմ միայն ասել, որ մենք առայժմ կենտրոնացած ենք մեկնարկային հանդիպման վրա: Շատ կարևոր է լավ սկսել, որպեսզի ապագայում էլ մեզ վստահ զգանք»:
Մեքսիկացիներն, իրենց հերթին, լավ հասկանում են, թե որքան դժվար կլինի իրենց հոգեբանական տեսանկյունից: Այս մասին պատմել է հարձակվող Կարլոս Վելան. «Բացման խաղը տանտերերի հետ անցկացնելը բավականին բարդ փորձություն է: Ամբողջ աշխարհն է հետևելու այս խաղին, և մենք հասկամում ենք, թե ինչ է մեզ սպասվում: Կարծում եմ, պարզապես պետք է չնյարդայնանալ և ցույց տալ այն, ինչ մենք ամենից լավն ենք կարողանում անել»:
ՏԵՂԸ ԵՎ ԺԱՄԸ
Յոհանեսբուրգի «Սոքեր Սիթի» մարզադաշտ (94700 հանդիսատես)
Աղբյուրը
---------- Ավելացվել է՝ 18:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:26 ----------
Երկրագնդի բնակիչների 51%-ը հետևելու է աշխարհի առաջնությանը: Նման եզրակացության է եկել Nielsen ընկերությունը, որը հարցում է անցկացրել 55 երկրներում: Հարցմանը մասնակցել է 27000 մարդ:
Ֆուտբոլային ակտիվության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Բրազիլիայում: ՀԱՀ-ում մեկնարկելիք աշխարհի առաջնությունը դիտելու են բրազիլացիների 84%-ը: Բրազիլիային հաջորդում են Արգենտինան(83%), Հարավային Կորեան(76), Իտալիան և Պորտուգալիան (երկու երկրներում էլ ` 75) և Զամբիան (69):
Ի դեպ, ֆուտբոլասերների 21%-ը աշխարհի առաջնությանը հետևելու է բջջային հեռախոսների միջոցով, հաղորդում է Reuters-ը:
Այսօր մեկնարկած աշխարհի 2010 թվականի առաջին հանդիպման արդյունքները:
ՀԱՀ - Մեքսիկա 1:1
Գոլերը՝ Ս. Թշաբալալա (55), Ռ. Մարկես (79)
83,548 - Հանդիսական
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 12.06.2010, 00:34:
Yellow Raven (11.06.2010), Արծիվ (11.06.2010), Դարք (11.06.2010)
Աշխարհի առաջնությունների պատմության «ադաթները» պահանջում էին, որպեսզի Պարեյրայի սաները այսօր հաղթեին։ Եվ անպայման 1։0 հաշվով։ Բայց Ռաֆա Մարկեսը այլ կարծիքի էր այս ամենի վերաբերյալ և պատմության քմահաճույքով շարժվել չցանկացավ։
Առաջին կեսում անհասկանալի էր ոչ միայն այն, թե ինչպես պետք է տանտերերը հաղթեն, այն նաև այն, թե ինչպես նրանք պետք է պարզապես գեթ մեկ գնդակ անցկացնեն մեքսիկացիների դարպասը։ «Բաֆանա-Բաֆանայի» տղաները ծանրորեն էին քարշ տալիս ոտքերը խաղադաշտով։ Մեկ անգամ էլ Վելան գրավել էր աֆրիկացիները դարպասը, սակայն այդ գոլը չհաշվեցին։ Իսկ հետո եղավ աֆրիկացիների գոլը։
Կամերունցի Օմամ-Բիյիկի ու սենեգալցի Պապ Բուբա Դիոպի արժանի «հետնորդ» դարձավ Տշաբալալան, ով երկրորդ խաղակեսի մեկնարկում «փախավ» Ացտեկներից ու մոտ տարածությունից ռմբահարեց ցածրահասակ ու հանդիպման ընթացքում անվստահ գործած Օսկար Պերեսի հեռավոր վերևի անկյունը։ Ես չգիտեմ, թե որքան անհարմար է այս տարվա Մունդիալի գնդակ «Ջաբուլանին» դարպասապահների համար, բայց այն, որ այստեղ Պերեսը անզոր էր, դա միանշանակ է։
Եվ երբ թվում էր, թե Մունդիալի բացման խաղում, ինչպես և հարկն է, կհաղթի աֆրիկյան թիմը, Ռաֆայել Մարկեսը չգիտես ինչու գոլ խփեց։ Ու խաղն ավարտվեց 1։1 հաշվով։
Կարծում եմ, որ այս երկու թիմերը չեն կարողանա A խմբի մյուս մասնակիցներին՝ Ուրուգվայի ու Ֆրանսիայի ընտրանիներին՝ փլեյ-օֆֆի համար ուղեգիր նվաճելու պայքարին միջամտել։
P.S. Ահագին զվարճեցրեց «պապիկ» Բլանկոյի խաղադաշտ դուրս գալը. վետերան Կուատեմոկը հազիվ էր տեղաշարժվում խաղադաշտով, և նույն հաջողության Մեքսիկայի կազմում կարող էր փոխարինման դուրս գալ, ասենք, Ուգո Սանչեսը։ Թո՛ղ 2-3 ճիշտ փոխանցումները Ձեզ շփոթության չմատնեն. Սանչեսը հասստատ կկարողանար օգտակար գործողության նույն գործակիցը ցուցադրել...
11 հունիսի. «Սոքքեր Սիթի»
ՀԱՀ - Մեքսիկա - 1:1 (0:0, 1:1)
Գոլեր՝ 1:0 - Տշաբալալա (55), 1:1 - Մարկես (79)
Մրցավար՝ Ռավշան Իրմատով։
ՀԱՀ. Կունե, Գակսա, Մոկունա, Կխումալո, Տվալա (Մասիլեսա, 46), Դիկգասոյ, Լեչոլոնյանե, Մոդիսե, Տշաբալալա, Մֆելա, Պիենար (Պարկեր, 83)
Մեքսիկա. Պերես Ռոխաս, Օսորիո, Ագիլար (Գուարդադո, 57), Ռոդրիգես, Մարկես, Սալսիդո, Տորրադո, Խուարես Վալդես, դոս Սանտոս, Վելա (Բլանկո, 69), Ֆրանկո (Էրնանդես, 73)
Աղբյուրը
Դարք (11.06.2010)
Չեմ կասկածում
---------- Ավելացվել է՝ 21:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:56 ----------
Մալադեց երկու թիմերին էլ շատ լավ խաղացին, բայց դե բոլորս էլ գիտենք որ Մեքսիկոյի առաջին խփաց գոլը մաքուր էր և ոչ մի խաղից դուրս իրավիճակ չկար, պարզապես եզրային մրցավարն էր կույր կամ էլ շփոթված: Դարպասի մոտ կանգնած միակ Սաութ Աֆրիկացի խաղացողը (Սթիվն Պիենարը) աչքին դարպասապահ էր երևացել![]()
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 11.06.2010, 21:04:
Խաղի սկիզբն եմ մենակ նայել ու զարմանալի էր ու Մեքսիկան բավականին հաչելի տպավորություն էր թողնում, ուզում եմ անցնեն խմբից իրանք![]()
Էդ բզզոցը ներվերիս վրա ազդում ա: Չգիտեմ՝ ոնց եմ հետաքրքիր խաղերը նայելու:
Մի՛ ունեցիր մեծ հույսեր, որպեսզի չունենաս մեծ հուսախաբություններ:
կամիկաձե եմ`
Անգլիաաաա... օլե օլե օլե օլեեեեեեեեե..........
Կյանք ա, ամեն ինց պատահում ա... (c) Սուսանիկ
Անհամբերությամբ սպասում եմ Անգլիայի ու Արգենտինայի խաղերին, բայց աչկիս Իսպանիան ա չեմպիոն դառնալու..
Ապե Ջան (11.06.2010)
Ուրուգվայ - Ֆրանսիա 0:0
Գոլազուրկ ոչ ոքի:
Կարմիր քարտի արժանացավ փոխարինման դուրս եկած Ն. Լոդեյրոն:
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 12.06.2010, 00:32:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ