Էս Գերմանիա-Սերբիա խաղի մրցավարը կտցրածի մեկն էր![]()
ԱՄՆ-ի մաքուր գոլը դատավորը ջրեց: Աննորմալը գլխից հիվանդ ա: Սլովենացիներից 2 հոգի մարդա 1 ամերիկացի գրկած գետնով էին տալիս, էսի բռնեց ամերիկացիների կողմից խախտում արձանագրեց ու հալալից խփած գոլը չհաշվեց: Ներվերս քանդվեց էդ դատավորից: Մարդիկ չոտկի 3:2 հաղթել էին:
էսպես չի մնա
Ես զարմանում եմ թե ո՞նց են թողնում այդպիսի անորակ մրցավարնրի մուտքը աշխարհի առաջնություն, մի՞թե խաղի արդյունքը պետք է կախված լինի այդպիսի տգետ մրցավարներից, հայտնի չէր նախամարդ էր թե՞ մարդակապիկ և իրա սխալ որոշումը ճակատագրական էր: Ճիշտ է ԱՄՆ առաջին կեսին ընդհանրապես խաղ ցույց չտվեց բայց երկրորդ կեսը լրիվ իրենն էր և կարծում եմ հաշիվը պետք է լիներ 3-2 քանի որ մաքուր գոլ էր ամերիկացու խփածը: Շատ եմ ցավում բայց աշխարհի խաղերի մրցավարական կազմը շատ թույլ է, երևի մի քանի հատ մրցավար եմ տեսել որ ճիշտ են դատել խաղը:
---------- Ավելացվել է՝ 21:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:41 ----------
Գերմանիա - Սերբիա խաղը նման էր ամերկյան ֆուտբոլի քանի որ երկու թիմերն էլ շատ կոպիտ էին խաղում: Ճիշտ է Սերբերն էլ հեռու չէին կոպիտ խաղից բայց դե կարծում եմ բոլորս էլ քաջատեղյակ ենք Գերմանական ֆուտբոլից՝ երբ սկսում են պարտվել աջ ու ձախ ջարդում են![]()
Թերություններին հանդուրժողական եմ մոտենում, բայց էս դեպքը ոչ մի որակավորման տակ չի մտնում ախպերս: Սա սովորական սրիկայություն էր: Եթե մրցավարը աշխարհի առաջնություն ա վարում, գոնե կապիկից պետք ա մի քիչ ավելի խելոք լինի: Խախտում ոչ միայն չկար, այլ կանոնները ակնհայտ խախտում էին 2 սլովենացի: Քոռ ու ֆուտբոլից ոչինչ չհասկացող մտավոր հետամնացն էլ կարար ասեր, որ գոլը մաքուր էր, իսկ խախտողը սլովենացիներն էին:
Սա թերություն չէր, սա աններելի կապիկություն էր: Մրցավարին պետք ա որակազրկել ու չթույլատրել խաղեր վարել: Մարդիկ հալալից հաղթել էին:
էսպես չի մնա
Արծիվ (19.06.2010)
Մեքսեսին իմաստ չուներ կանչել, Ռոմայի կազմում շատ քիչ խաղերի է մասնակցել այս մրցաշրջանում Մեքսեսը
Այ ուրիշ հարց, որ պահեստում Դոմենեկն ուներ այնպիսի կենտրոնական պաշտպաններ` Էսկյուդե ու Բումսոնգ, որոնց երկուսին էլ անտեսեց ու չվերցրեց Մունդիալ: Այնինչ մեկը <<Սևիլիայի>>,իսկ մյուսը` <<Լիոնի>> պաշտպանության հենասյունն էր:
Դեռ դրանք մի կողմ, վերցրել էր Սկիլաչիին, գոնե նրան խաղացներ![]()
Արծիվ (19.06.2010)
Ես էտ սաղ հաշվի եմ առել, նստել սիրուն մտածել եմ
Մեքսիկան ավելի քիչ գոլ է խփել քան Ուրուգվայը հետևաբար անպայման պետք է հաղթի, որ առաջին տեղով գնա, բայց կա մի բայց...
Ուրուգվայ ճ կլասս չի, իրենք էլ գիտեն, որ Ուրոգվայը հաղթելու հնարավորություն ունի, իսկ իմ կարծիքով Ուրուգվայի շանսերը ավելի մեծ են, եթե զոռբայություն անեն կարող ա ընդհանրապես չանցնեն հաջորդ փուլ, հետևաբար ինչու չպայմանավորվե՞լ:
---------- Ավելացվել է՝ 00:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:16 ----------
Եվ մի բան էլ, Արգենտինա չէ ուզումա Իսպանիա լինի այս խաղերին թույլ հավաքականներ չկան, բոլորն էլ ուժեղ են:
Hda (19.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ