User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելություն

  1. #16
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արթնացնեմ թեման (ուրիշ հարմար թեմա չգտա): Բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել .


    Բուռն քննարկումներ հայերենի այս տարվա տեստերի մասին. վիճում են լեզվաբանները

    Այս տարվա հայոց լեզվի ու գրականության քննական թեստերը, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի որակմամբ, «բուրում են անգրագիտությամբ»:

    Այսօր նա եւ հայոց լեզվի բազմաթիվ այլ մասնագետներ հավաքվել էին Գնահատման եւ թեստավորման կենտրում (ԳԹԿ)` քննարկելու թեստերում տեղ գտած անճշտություններն ու այն վիճահարույց հարցերը, որոնք բողոքարկման ժամանակ նշել էին դիմորդները:

    Քննարկմանը ներկա էին նաեւ այս տարվա թեստերը կազմած
    Փառանձեմ Մեյթիխանյանն ու Աշխեն Ջրբաշյանը: Նկատենք, որ վերջինս ամբողջ քննարկման ընթացքում ոչ մի բառ չասաց` ի պաշտպանություն իր կազմած թեստերի: Ի տարբերություն նրա` Փառանձեմ Մեյթիխանյանն ամեն կերպ փորձում էր արդարացնել ու համոզել ներկաներին, որ ինքը չի սխալվել, քանի որ թեստերը հիմնվել են բազմաթիվ բառարանների, դասագրքերի վրա: Նրա խոսքը ներկաներն ամեն պահ ընդհատում էին ակնարկներով ու դիտողություններով: Նրանք իրենց անհամաձայնությունն էին հայտնում տիկին Մեյթիխանյանի արտահայտած յուրաքանչյուր մտքին: Քննարկումը երբեմն վերածվում էր վիճաբանության:

    Քննարկումը նախագահում էր ԳԹԿ խորհրդի նախագահ, ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նա ամեն ինչ անում էր` պաշտպանելու թե թեստերի բովանդակությունը, թե դրանց հեղինակներին. «Պետք չէ թեստեր գրողներին համարել Հայաստանի եւ հայ ազգի թշնամիներ: Նրանք ունեն իրենց պատասխանատվությունը. եթե թեստերը բարդ են, դա թեստ կազմողների դիտավորությունը չէ, դա իրենց հանձնարարությունների կատարումն է: Այն, որ թեստերն այս որակի են, միջին գնահատականներն` այս սահմաններում, դա հանձնարարություն է, պետական քաղաքականություն: Որպես կանոն` տրվում է նաեւ միջին գնահատականի շրջանակը»:

    Քննարկմանը ներկա լեզվաբան-մասնագետները, նշելով այս կամ այն թեստում իրենց գտած սխալները, պահանջում էին հստակ պատասխան, եւ պետք է այդ վիճահարույց հարցերը լուծել ի օգուտ դիմորդի: Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն այս քննությունները համարեց գործի տապալում, ձախողում. «Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այս թեստերի միջոցով վարկաբեկվեցին հայ դպրոցը, ուսուցիչները, թեստային համակարգը, հայոց լեզուն: Գործը հասավ նրան, որ ծաղրի առարկա է դարձել հայոց լեզուն. այդ բառերը հիմա պտտվում են հումորի նման` պարտասունը, լարը եւ այլն: Թեստերը բարդ չեն, այլ անորակ են, առաջադրանքները` սխալ ձեւակերպումներով: Հոգեբաններն ու մանկավարժները ճիշտ են նկատել` այս թեստային առաջադրանքների միջոցով կարծես թշնամական, հուժկու հարձակում է»:

    Լեզվաբան Աշոտ Աբրահամյանն հանձնաժողովին փոխանցեց 15 էջանոց դիտարկումները, որտեղ թեստերի վերաբերյալ նշել էր կոնկրետ առաջարկներ. «Բոլոր տարիներին խոսել ենք թեստերի դժվարության մասին: Այս տարի խոսքը մասնագիտական խոտանի մասին է. թող թեստը լիներ սրանից 2 անգամ բարդ, բայց գրագետ»: Իսկ լեզվաբան Ֆրիդրիխ Խլղաթյանի կարծիքով` «քննարկում կոչվող այս շոուն» պետք էր անել թեստերի ներմուծումից առաջ, այլ ոչ թե հիմա. «Մեր մասնագիտությունն արդեն ծամոն է դարձել ժողովրդի բերանում: Չի կարելի նման բաներ անել»:


    «Հայոց լեզուն վարկաբեկվեց»





    DIXI
    carpe noctem

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.06.2010), Chuk (15.06.2010), Kita (15.06.2010), My World My Space (15.06.2010), Norton (15.06.2010), Skeptic (16.06.2010), Ձայնալար (15.06.2010), Ռուֆուս (15.06.2010)

  3. #17
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, իմ իմանալով թեսթերը թերի են եղել նայեվ այլ առարկաներից, մասնավորապես՝ ֆիզիկայից: Շատ բարձր է անբավարար ստացողների թիվը, ինչը հավանաբար արվել է դիտմամբ, որ հաջորդ տարի առաջի կուրս հնարավոր լինի հավաքել, քանի որ հաջորդ տարի շրջանավարտ չի լինելու: Իսկ էսօր ՀՊՃՀ-ի մարզադահլիճում ընթացող մաթեմատիկայի քննությունը ավարտվել է նախատեսվածից 15 րոպե շուտ՝ երեխաների ձեռից թեսթերը վերցրել են ու դուրս հրավիրել: Այդպիսի բաներ

  4. #18
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    այս տարվա թեսթ կազմողներին առաջադրված է եղել հանձնարարություն՝ կազմել թեսթեր, որքան հնարավոր է բարդ և անհասկանալի շրջանավարտի համար, իսկ մաթեմի թեսթերը այս տարվա ստուգում են ոչ թե շրջանավարտի տրամաբանությունը, այլ թե ինչքանով է նա կարող հաղթահարել նրա առջև դրված ծուղակները

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայուհի (15.06.2010)

  6. #19
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, թեստավորման կենտրոնի ղեկավարը նշեց, որ կազմողները ընդամենը կատարել են նախարարության հանձնարարականը: Ու գրականության ցանկի շրջանակն էլ ա նախարարության կողմից տրամադրվել:
    Իմանալով Ջրբաշյանի տեսակետը, որը այստեղ նշվումա, որպես թեստի կազմողներից մեկը, կարող եմ ասել ինքը միշտ էլ հակված է եղել հնարավորինս թեստերի պարզեցմանը և դիմորդներին մատչելի ներկայացնելուն:

  7. #20
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիմա հեռուստացույցով Պետրոսի հյուրը Փառանձեմ կոչեցյալն է
    Ավելի աբսուրդ խոսվածք չէի լսել:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  8. #21
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր մաթեմատիկա առարկային միասնական քննությունն էր, էլի հայերենի նման են սարքել, բավականին դժվար էր:
    Մեր ԿԳ Նախարարությունը միանգամից գիտնականների է ուզում բուհեր ընդունել...
    Нет без правил игры, есть игра по неволе!

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դարք (16.06.2010)

  10. #22
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վայ, ինչքա երջանիկ եմ ես, որ մեր տարին մենակ հայերենն էր կենտրոնացված...իսկ անգլերենը մեր տարին վերջինն էր, որ կենտրոնացված չէր, ու ահավոր անկառավարելի վիճակ էր
    ամինաստ բարդացրել են ամեն ինչ....դիմորդներ ջան, դիմացեք
    mananart.blogspot.com

  11. #23
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի քիչ գլուխ գովամ իմ վախտով 57.9 եմ հավաքել 2007 թիվներ

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  12. #24
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dark Night-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քիչ գլուխ գովամ իմ վախտով 57.9 եմ հավաքել 2007 թիվներ
    Նույն թվին 57.2

  13. #25
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Zangezur-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն թվին 57.2
    Բա որտեղ ես սովորում մոլոդցա

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  14. #26
    Պատվավոր անդամ Zangezur-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.03.2008
    Գրառումներ
    1,623
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՊԱՏԳԱՄ

    Լսի՛ր, որդիս, շաղգամ որպես
    Տիրոջ քո մոր խոսքը սրտանց,
    Այսօրվանից մերժում եմ քեզ
    Հայոց լեզուն հազարագանձ։

    Ծախվել է նա կանխիկ փողով
    Կաբինետում վարչապետի,
    Դաբրո ստացել որոշումով
    Նժդեհական պառլամենտի։

    Թարգի՛ր, որդիս, անմիջապես
    Մեսրոպատառ հայոց լեզուն,
    Որ դրսերում չմոլորվես,
    Նորմալ շփվես Լաս-Վեգասում։

    Ու տե՛ս, որդիս, ուր էլ թռնես,
    Ինչ բիզնեսի տեր էլ դառնաս,
    Ինչ առիթով ում հայհոյես՝
    Աշոտյանին չմոռանաս։
    chi.am

    Ի դեպ, ոչ մի թեստ կազմող իրա ուղեղը հացի հետ չի կերել նման թերի թեստ կազմելու համար, որտև նախ և առաջ, եթե նման մտադրություն չլիներ վերևներից, ապա կարճ կոնկրետ «գլուխները կջարդեին», երկրորդ թեստ կազմողները հազար ու մի փաստաթղթի տակ ստորագրություն են դնում, նույնիսկ կակեբեյում ստուրագրում են, որ ամբողջ պատասխանատվությունը իրանց վրայա ու պլյուս դրան լավ աշխատավարձ են ստանում կատարված աշխատանքի համար:
    Իսկ մեր կրթուրյան և գիտության նախարարությունը շատ լավ ձևերով վարկաբեկումա Հայոց լեզուն, որ մի երկրում եք տեսել, որ օտար լեզվի բալերի մակարդակը զգալի չափով բարձր լինի մայրենի լեզվի բալերի մակարդակից:

    ---------- Ավելացվել է՝ 01:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 01:48 ----------

    Մեջբերում Dark Night-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որտեղ ես սովորում մոլոդցա
    Ժող

  15. #27
    միշտ մենակ... Մանանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2010
    Գրառումներ
    291
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Dark Night-ի խոսքերից Նայել գրառումը
    մի քիչ գլուխ գովամ իմ վախտով 57.9 եմ հավաքել 2007 թիվներ
    վաայ, ես դեբիլ եմ???? ես 54 եմ հավաքել ու 0.1 բալով անվճարից դուրս եմ մնացել
    mananart.blogspot.com

  16. #28
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Մանանա-ի խոսքերից Նայել գրառումը
    վաայ, ես դեբիլ եմ???? ես 54 եմ հավաքել ու 0.1 բալով անվճարից դուրս եմ մնացել
    թույլ տուր չհամաձայնվել քեզ հետ

    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մանանա (23.06.2010)

  18. #29
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    համալսարանների ընդունելության կարգը պետք է փոխվի ոտքից գլուխ: այն, ինչ որ կա հիմա, դա ապուշություն է:
    քննությունները պետք է լինել դպրոցի ավարտական, և ոչ թե ընդունելության, ու այդ ավարտականի հիման վրա պետք է կատարվի ընդունելությունը: իսկ ավարտական քննություն պետք է լինի սովորական ընթացիկ քննություն, որտեղ հարցերը պետք է լինեն միմիայն ոււղակի անցած նյութից , այլ ոչ թե եսիմ ում տխմար տրամաբանական շղթայի արդյունք:

    Հ.Գ. Հայաստանը գնալով ավելի է մխրճվում խոր կեղտի մեջ: ու սա այդ կեղտի մի, լավ երևվացող մասն է: Սովետական մեթոդերով ժամանակակից աշխարհում ՝ դա իդոտիզմ է: կատարյալ իդեոտիզմ…

  19. #30
    բնության հետ yerevanci-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.10.2009
    Հասցե
    բնության գրկում
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,697
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ի սկզբանե այս ամենը արվել է, որպեսզի դուրս մնացողների թիվը շատ լինի և մյուս տարի ևս դիմորդ ունենանք, բայց սա ոչ թե նախարարության ձեռքի գործն է, այլ ուսումնական հաստատությունների ռեկտորների, որովհետև հիմիկվանից արդեն բոլորը խառնված են իրար, որ չորս տարի իրենց համալսարանների բյուջե քիչ փողա մտնելու, իսկ նախարարությանը դա ձեռքա տալիս, այդ փողերը կարող են լվացվել այլ նպատակներով, իսկ ռեկտորները նման քայլի են գնում, որպեսզի մյուս տարի ևս թեկուզ թիչ քանակով, բայց դիմորդ ապահովեն, դա էլ իր հետևանքներն ունի, արդեն մյուս տարի էլ առաջին կուրս կբացվի, հետևաբար դասախոսներն առանց ժամ չեն մնա

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Բարձրագույն կրթության կարևորությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 19.07.2013, 13:05
  2. Իրավաբանական բարձրագույն կրթություն
    Հեղինակ՝ Roland Zohrabyan, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.03.2013, 02:09
  3. Ընդունելություն
    Հեղինակ՝ Karen94, բաժին` Կրթություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.03.2012, 17:36
  4. Քահանայից պատրաստման լսարանի ընդունելություն
    Հեղինակ՝ Monk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.07.2010, 22:13
  5. Ընդունելություն Երեկոյան Դպրոց - Անվճար
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.10.2008, 15:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •