Իսկ ինչպիսի՞ն է ընդունելության կարգը: Մի՞թե ամենաբարձր միվորներ հավաքածները չեն անցնում անվճար տեղերը: Թե՞ բուհը իր անվճար տեղերի համար «անցման միավոր» է նշանակում ու կարող է այնպես լինել, որ ոչ մեկն էլ անվճար չսովորի՞:
Իսկ ինչպիսի՞ն է ընդունելության կարգը: Մի՞թե ամենաբարձր միվորներ հավաքածները չեն անցնում անվճար տեղերը: Թե՞ բուհը իր անվճար տեղերի համար «անցման միավոր» է նշանակում ու կարող է այնպես լինել, որ ոչ մեկն էլ անվճար չսովորի՞:
Չէ, ամենաբարձր հավաքածներն են անցնում անվճար տեղեր (չնայած այս տարի որոշ ֆակուլտետներում անվճար տեղեր չկային):
Թեստերը իմ կարծիքով պետք է դժվար լինեն միջին դիմորդի համար: Բայց ոչ էնքան դժվար, որ ոչ ոք չկարողանա հարցերի մեծ մասին ճիշտ պատասխանել: Էտ թույլ ա տալիս տարբերակել ամենալավ արդյունքներ ցույց տվող դիմորդներին, մանավանդ որ կան շատ բարձր կոնկուրսով ֆակուլտետներ: Օրինակ, էրեկվա մաթեմի քննությունը տենց շատ դժվար չէր, բայց միջին դիմորդի համար պատկերացնում եմ ինչ կաշմառ ա էղել: Բայց այ հայոցի քննությունը իրոք խայտառակություն ա: Միակ քննությունը, որտեղ դիմորդի գնահատականը արհեստական նվազեցնելու ձգտումը էտքան ակնհայտ ա: Կարդում ես՝ ոնցոր փազլ լինի: Բայց ես նման թեստ կազմելու տրամաբանությունը ոչ մի ձևով չեմ հասկանում: Հիմա էլ նախարարը ասում ա մի 3 միավորով կբարձրացնենք: Բա էլ իմաստը ո՞րն էր էտքան մարդու կտրելու: Թե՞ նախատեսածից շատ կտրեցին, ձեռ չտվեց:
Ծրագրավորման լեզվի ամենակարևոր մասը նրա անունն է: Լեզուն հաջողություն չի ունենա առանց լավ անվանման: Ես վերջերս մի շատ լավ անուն եմ հորինել և հիմա փնտրում եմ հարմար լեզու:
Դոնալդ Է. Կնուտ
Ստացածդ միավորները ոչ ոքի չեն հետաքրքրում... Ես մեր բաժնում միավորներով 4-րդ մարդն էի, 48,6 էի հավաքել, բայց վճարովի գցեցին, որովհետև իմ կամքին հակառակ ինձ ընդունեցին իմ նշած 2-րդ հայտով, բայց ինձնից հետո 6 մարդ , որոնց միավորները իմի համեմատ բավականին ցածր էին , անվճար են: Նշածս բոլոր 8 հայտերի համար միավորներս անցողիկ էին, առաջինն էլ դե անվճարի էր, բայց դե իրանց ձեռնտու չէր , երևի...![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Վերևում նշված էր ընդունելության սովետական համակարգի մասին, իսկական սարսափը դա էր: Երբ աչքիդ առաջ մարդը սպիտակ թերթ էր հանձնում ու ընդունվում, իսկ դու մրցույթով չես անցնում, որովհետև եթե անգամ միավորներդ էլ հերիքում են, ուրեմն աշխատանքային ստաժդ չի հերիքում... Եվ իրավունք ունեիր մասնակցելու միայն մի բուհի մի ֆակուլտետի քննություններին. անցա՞ր՝ լավ է, չե՞ս անցել, մյուս փորձը միայն հաջորդ տարի:
Աղմուկն իհարկե մեծ է հայերենի միասնական թեստերի վերաբերյալ, բոլորովին էլ սիրուն չի, որ երկու հոգի են առավելագույն միավորներ հավաքել: Բայց շարունակում եմ մնալ կարծիքին, որ թեստավորման համակարգն ամենաանաչառն է՝ գիտելիքների միջոցով բուհ ընդունվելու համար:
Եթե իսկապես լավ գիտես, շատ ես աշխատել, անհնար է, որ ցույց տվածդ արդյունքներն ավելի ցածր լինեն, քան նրանցը, ովքեր քննության առարկային միայն «հեռավոր ծանոթություն» ունեն:
Եթե որևէ մեկդ չի ալարի, դրեք նայենք հայոց լեզվի թեստը,( բոլորն էլ նու՞յն թեստին են պատասխանել), կամ էլ՝ վիճահարույց հարցերը:
Վերջին խմբագրող՝ Արևածագ: 16.06.2010, 12:07:
Անաչառն է, դրա համար անցյալ տարի, երբ ընդունվում էիք, ընկերուհուս ընկերը մանրամասն պատմեց, թե իր հայրը ինչ ձևերով էր անգլերենի միասնական քննության թեստերը գնելԲայց շարունակում եմ մնալ կարծիքին, որ թեստավորման համակարգն ամենաանաչառն է՝ գիտելիքների միջոցով բուհ ընդունվելու համար:![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Սիրելի Հայուհի, մի քիչ պարզաբանիր, թե ի՞նչ է նշանակումՄիավորներդ հերիքում են անվճարին, բայց քեզ ուղարկում են վճարովիու՞մ սովորելու: Ինչու՞...բայց վճարովի գցեցին, որովհետև իմ կամքին հակառակ ինձ ընդունեցին իմ նշած 2-րդ հայտով, բայց ինձնից հետո 6 մարդ , որոնց միավորները իմի համեմատ բավականին ցածր էին , անվճար են: Նշածս բոլոր 8 հայտերի համար միավորներս անցողիկ էին, առաջինն էլ դե անվճարի էր, բայց դե իրանց ձեռնտու չէր , երևի...
Нет без правил игры, есть игра по неволе!
Արևածագ (16.06.2010)
Ես ամեն ինչը նրա համարա արվում, որպեսզի ինչքան հնարավորա շատ երեխեք կտրվեն երևի , որ բանակ գնան: Հիմիկվա քննություն հանձնողը էն ամենավատ տարիների ծնված երեխեքն են ու հլա առաջիկա մի քանի տարին սենց կլինի: Ես բոլոր բարեփոխումները կրթական մակարդակը իբր բարձրացնելու համար միայն դրա համար ա արվում, որովհետև մեկա իշխանություն ունեցողի երեխեքը կսովորեն, խելոքներն էլ կսովորեն, բայց շատ քչերը, իսկ մնացածը պարտավորված էլ ճար չունի մի տարի կամ կես տարի հետո անցնումա ծառայության: Դե չգիտեմ սրա լավ ու վատի մասին չեմ ուզում մտածեմ, բայց որ շատ վատ կազմակերպեցին ու տենց ակնհայտ.. լավ չի, աստիճանաբար պետք է կատարվեր ես ամեն ինչը: Դրա մասին կառավարությունը պետքա շուտ մտածեր, ոչ թե մի տարվա մեջ հազար ու մի բան փորձեր փոխեր ու անունն էլ սուտի դներ բարեփոխում, թե ասա դրա բարեփոխումս որնա?
Դրել թեսթ են կազմել, քննությունը ավարտվելա նոր են նստել քննարկամն դրել ու ամեն մեկը հայտնումա իր կարծիքը ու ուղղումներա տալիս թե մյուսի թեստի մեջ որ պահն էր սխալ: Այ քեզ բան, չէիք կարողանում մի ամիս առաջ էտ նույն քննարկումը փակ անցկացնել, որ անթերի թեսթեր լինեն երեխեքն էլ բողոքելու տեղ չունենային: Չեն էլ ջոկում ինչ ծիծաղել են երևում հանրության կողմից:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Տարեց-տարի վատանում ա ընդունելության քննությունների վիճակը:
Փաստորեն ես լավ եմ պրծելՄեր տարին վերջին տարին էր, որ նախկին՝ խելքը գլխին մեթոդներով, քննություն հանձնեցինք:
Ժո՛ղ, էդ թեսթերը ո՞ր կայքից կարող ենք քաշել
Թեստերը armedu.am -ում կան: Չեմ կարծում, որ թեստերի որակը բանակի հետ կապ ունի: Տեղից էլ տարկետումով տեղերը էնքան քիչ են, որ սենց թե նենց մեծ մասը հեսա բանակ ա գնում: Բայց ամեն դեպքում իմ կարծիքով թեստերին անցնելը առաջադիմական քայլ էր:
Ծրագրավորման լեզվի ամենակարևոր մասը նրա անունն է: Լեզուն հաջողություն չի ունենա առանց լավ անվանման: Ես վերջերս մի շատ լավ անուն եմ հորինել և հիմա փնտրում եմ հարմար լեզու:
Դոնալդ Է. Կնուտ
Արևածագ (16.06.2010)
Որակը կապ չունի: Էտ տեղերի պակասեցումն էլ են ես տարի արել բայց: Քիչ տեղ, քիչ երեխեք կսովորեն,քչերի մեջ էլ հիմնականում աղջիկները, որովհետև դպրոցում միշտ էլ տենցա լինում, լավ սովորողները աղջիկներն են լինում իրենց պարտաճանաչության հաշվին: Տղաներն էլ ավտոմատ դուրս են մնում կոնկուրսից ուԴրա մեջ վատ բան չկա, ուղղակի մի քիչ որ ավելի նրբանկատորեն անեին ու հեռվից գալով ավելի լավ կլիներ:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
եթե ենթադրենք որ մյուս տարի վարձավժարները չեն բարձրանա, ապա ռեկտորների կողմից այդպիսի քայլերը ամենաքիչը իմասստից զուրկ են, քանի որ այսօրվա 400000 դրամը նույն է թե մյուս տարվա 450000(r=12.5), այսիննքն եթե մյուս տարի վարձը լինի 400000 այլ ոչ 4500000-ից ավել, ապա ռեկտորներին ձեռնտու է հիմա ուսանող ընդունել, այլ ոչ մյուս տարիՀ.գ. եթե կան մարդիկ որոնք չհասկացան սիրով մանրամասն կբացատրեմ
![]()
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Թեստերի պատասխանները ինչքան հիշում եմ քննությունից մի 2 ժամ հետո լինում են:
Ծրագրավորման լեզվի ամենակարևոր մասը նրա անունն է: Լեզուն հաջողություն չի ունենա առանց լավ անվանման: Ես վերջերս մի շատ լավ անուն եմ հորինել և հիմա փնտրում եմ հարմար լեզու:
Դոնալդ Է. Կնուտ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ