Իհարկե կարդացել եմ: Ուզու՞մ եք հարցնել, մի՞թե Խայամն էլ նշածս հազարագույն զգացմունքներն ու մտքերը պարզունակացրե՞լ է: Համարձակվեմ պատասխանել, որ երբեմն՝այո: Բայց նա առաջինն էր, ու մի քանի գլուխ բարձր իր ժամանակի մտածողներից, այդ պատճառով էլ հազարամյակի հեռավորությունից նայելով հենց նրա'ն ենք տեսնում: Ստեղծագործողը միշտ գայթակղություն ունի կարճ խոսքով հնարավորինս շատ բան ասել, ու հաճախ նաև՝ ծեծված բաներ: Նոր բան ասելը գրեթե անհնարին է: Տաղանդավորի ու անտաղանդի տարբերությունն էլ հենց ասելու ձևով է պայմանավորված:
Գանք Եկվորի ստեղծագործությանը: Ինչու՞ չեմ ուզում, որ նա քառյակներ գրի: Մեր գրականության քառյակագիրը Թումանյանն է, որ ասելիքի ու կատարման վարպետության տեսակետից, ըստ իս, մոտ երկու տասնյակ անմրցելի քառյակներ ունի:Ինչքան էլ հիշողությունս փորփրում եմ, այս ու այն գրողը մեկ- երկուսից ավելի հաջողված քառյակներ չունեն: Եկվորի քառյակներով շա՜տ է զիջում արդեն նշածս հայտնի քառյակներին, ես չափանիշ չեմ, բայց դրանք ինձ չհուզեցին: Իսկ բանաստեղծությունները... երբ մեկ- մեկ նայում եմ՝ ստեղծագործողի անկյունում նոր բան չկա, մտածում եմ. «Լա'վ, գնամ Եկվորի բանաստեղծությունները մի անգամ էլ կարդամ»:
Ակումբում մի ստեղծագործող էլ է եղել՝ Մելիքը: Բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է...
Էջանիշներ