Սուտ է, բայց ավելի լավ է ստել քան ճշմարտությունը ասել, քանի որ երեխան ապաքինման կարիք ունի:
Դա մի քիչ նուրբ հարց է, որոշ դեպքերում կարելի է այդպես վարվել:
Սուտ է, բայց պետք է ստել, անձամբ ես այդպես կվարվեմ, բա հո չեմ նստելու բացատրեմ ինչ է սեքսը և այլն:
Երևի որոշ դեպքերում սուտը ավելի օգտակար է քան ճշմարտությունը, ինքդ մի երկու օրինակ բերեցիր
Միանշանակ ոչ:Կան դեպքեր, որտեղ ավելի լավ է լռել քան խոսել:
Դա արդեն կեղծավորություն է կամ նշանակում է սողալ, չնայած հանգամանքից է կախված, բայց անձամբ ես այդպիսի բան չեմ անի:
սուտը սուտ չի քանի չես բռնվել… հենց բռնվեցիր էն ժամանակ ա սուտ դառնում ու հենց ըդտեղ պտի սկսես սուտ խոսել որ սուտդ պաշտպանես, ու ներկա ստով պաշտպանելով նախկին սուտդ դու ավտոմատիկ ստում ես ինքնապաշտպանության համար որը լրիվ արդարացված է, քանի որ ամեն մարդ ունի ինքնապաշտպանության իրավունք, լինի դա զենքով թե ստով և այդ դեպքում քա սուտն ավելի քան արդարացված է որովհետև դու ոչ թե ընտրում ես բռնությունը այլ ավելի ինտելեկտուալ ու քաղաքակիրթ ձև՝ ստելը… և այս տեսանկյունից ելնելով ստելը շատ ավելի արդարացված, քաղաքակիրթ և ընդունելի ինքնապաշտպանական ձև է…
… այսինքն, սուտը ազնիվ ու բարեկիրթ մարդու ինքնապաշտպանությունն է…
"որ ես գիտեմ, որ ես չեմ տարել"… այ էս արտահայտությունը գանձ ա՝ ոսկի… ես ստաժավոր սուտասան եմ, բայց իմ մտքով ըտենց բան չեր անցնի կյանքում… մի հատ հլա տեսեք ինչ հնարավորություններ ա ստեղծում… "ես չգիտեի որ ես եմ վերցրել" կամ " ես չգիտեի որ չեմ վերցրել, դրա համար էլ խոստովանել եմ" … Ժառ ջան, էդ գողացողը միամիտ ա եղել,թե չէ պտի ասեր "ես չգիտեի որ ես եմ վերցրել"…
Ժառ ջան, կարա՞մ դասեր վերցնեմ քո մոտ…
Դա էլ մի տարբերակ է:
Բայց մյուս կողմից էլ ասում ես ՝ գալիս եմ լավություն անեմ, քեզ փրկեմ, գնում ավերում ես, էլի ասում ես քեզ փրկել եմ, բայց մեկ ա արդեն սպանել ես բոլորին: Ու էդ եղավ ազնիվ մարդ չէ՞:
Ֆոտոն (24.05.2010)
EgoBrain (25.05.2010)
մյուս կողմից…
սուտը մարդու երևակայության աղբյուր է: ճիշտը նույնպես մարդու երևակայության աղբյուր է:
ու դժվար է ասել, թե որ մի երևակայություն է ճիշտ:
ու շատ դժվար է ասել, թե ճիշտը որն է![]()
![]()
Դե մեզանից յուրաքանչյուրը պետք եղած դեպքում մի անկրկնելի սուտ կհորինի. Ինձ համար ավելի կարևոր արժեքներ կան քն ստելը. Առանց ոչ մեկին վիրավորելու կուզեի ասել, որ շատերը իրենց հրեշտակներ են ներկայացրել իրենց գրածներով. Չնայած բոլոր գրառումները չէ, որ կարդացել եմ. բայց ինչևէ հարցին խորքային նայելու դեպքում պարզ ու ակնհայտ մի փաստ կա մեզանից յուրաքանչյուրը ստում ա ամեն օր, ուղակի ֆորմատներն են տաարբեր. Դե սկսած շոր հագնելուց, որը հանգիստ կարող եմ դիտարկել որպես թերությունները ծածկելու միջոց` այսինքն սուտ. Դե մեր ազգին բնորոշ ա հնուց եկած ու մեր պապերի արյունով մեզ անցած դատավորի ունակությունները. մենք դատում ենք բոլորին, փորձելով չհասկանալ ոչ մի բան.
Բարդ հարց ես տալիս. Մեֆ: էն իմաստով որ դրա մասին չեմ մտածել հլա:
ես ինկատի ունեի ավելի ընդանուր, գլոբալ… ինչ որ ասում ենք "ճիշտ ա": օրինակ, որ ասում ենք քիթը ունի այսինչ ֆորման: իսկ կարող ա քիթ քառակուսի՞ ա /ինչ որ մեկի պատկերացմամբ/, ու դա՞ է ճիշտը: իսկ մեր աչքերը ու մյուս զգայական օրգանները սխալ ինֆո են մեզ փոխանցում :
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ