Մեջբերում ladyARM-ի խոսքերից Նայել գրառումը
Դուք իրավացի էք, ես այդքան ել տեղյակ չեմ այդ դեպքերից, սակայն ինչ այդտեղ կարդացել եմ, ինձ ահավոր ցնցել է:
Բայց համոզված եմ, որ Խոջալուի մասին գրվածի մեջ իրականություն կա: Դա հաստատում են նաև սոցիոլոգները.... և ոչ միայն.:
Չեմ կարող հասկանալ, թե ինչ կապ ունեն այստեղ սոցիոլոգները: Գուցե պատմաբանների՞ն ի նկատի ունեիր: Մի բան հարկավոր է հասկանալ, 1915 թիվն ու խոջալուն իրար հետ որևէ կապ չունեն: 1915 թվի եղելությունները անհերքելի են ու մասշտաբներով անհամեմատելի, իսկ Խոջալուի զոհերը հենց Ադրբեջանական ներքաղաքական ռազբորկեքի ու եղբայրասպանության արդյունք էին: Հայկական ուժերը նրանց մարդասիրական միջանցք տրամադրել էին, իսկ փախստականները կոտորվել են հենց ադրբեջանական դիրքերին մոտենալիս՝ դիմահար կրակով: Իսկ կոնկրետ ձեր նախորդ մեջբերման մասին նորից եմ ասում, բացահայտ սուտ է: