Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին կիսվել է իր տպավորությունների մասին հարձակվող Դավիդ Վիլյայի «կապտանռնագույնների» շարքեր տեղափոխվելու կապակցությամբ.
«Հիանալի նորություն է Վիլյայի ու մեզ համար: Նա միանգամից կհարմարվի մեր խաղաոճին ու իր գոլերով ու փայլուն ֆուտբոլով կօգնի մեզ հաջորդ մրցաշրջանում:
Վիլյան արագ կարող է հարմարվել «Բարսելոնայի» խաղաոճին: Նա արդեն դա արել է Իսպանիայի հավաքականում, որտեղ մենք խաղում ենք «Բարսայի» նման ու որտեղ կան մի շարք ֆուտբոլիստներ մեր թիմից:
«Վալենսիայում» նա ցուցադրում էր, որ հանգիստ կարող է գործել եզրերից յուրաքանչյուրում, էլ չենք խոսում կենտրոնական հարձակվողի դիրքի մասին»,- ասել է Չավին «Բարսելոնայի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
Աղբյուրը
Էջանիշներ