Շնորհավորում եմ նոր նախագահին, մաղթում բեղուն գործունեություն
Ի դեպ, ընտրությունների արդյունքները`
Սանդրո Ռոսել-61.35%
Ագուստի Բենեդիտո-14.09%
Մարկ Ինգլա-12.29%
Ժաումե Ֆերրեր-10.8%
Արդյունքները վերցված են barcamania.com կայքից![]()
Շնորհավորում եմ նոր նախագահին, մաղթում բեղուն գործունեություն
Ի դեպ, ընտրությունների արդյունքները`
Սանդրո Ռոսել-61.35%
Ագուստի Բենեդիտո-14.09%
Մարկ Ինգլա-12.29%
Ժաումե Ֆերրեր-10.8%
Արդյունքները վերցված են barcamania.com կայքից![]()
Կատալոնական «Բարսելոնայի» ու Կոտ դ'Իվուարի ազգային ընտրանու հենակետային կիսապաշտպան Յայա Տուրեն կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Սիթիում», այդ մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Իսկ Տուրեի գործակալ Դմիտրի Սելյուկը հաստատել է, որ տրանսֆերի մասին պաշոնապես կհայտարարվի մի քանի օր հետո: Անգլիական թիմը Տուրեի համար «կապտանռնագույններին» կվճարի 25-ից 30 մլն եվրո:
Աղբյուրը
Yellow Raven (16.06.2010)
Լավ նորություն եմ բերել
Բարսելոնայի երկրորդ թիմը` <<Բարսա Ատլետիկը>> երեկ նվաճեց Սեգունդայի ուղեգիր
Մինչև Սեգունդա տանող ճանապարհը շատ երկար էր... Առաջնությունում <<Բարսա Ատլետիկը>> կարողացավ մտնել լավագույն քառյակի մեջ, ինչի շնորհիվ էլ ստացավ փլեյ-օֆֆին մասնակցելու իրավունք... Դե փլեյ-օֆֆում էլ հաղթելով 2 մրցակիցների դուրս եկավ եզրափակիչ, որում մրցակիցը <<Սենտ Անդրեու>>-ն էր: Առաջին խաղը <<Մինի Էստադիում>> հաղթելով 1-0 հաշվով ,երեկ տղեքը 0-0 են ավարտել պատասխան հանդիպումը ու դուրս եկել Սեգունդա
Այսպիսով, մյուս տարի <<Նոու Կամպը>> բացի Բարսելոնայի խաղերից կընդունի նաև <<Բարսելոնա Ատելտիկի>> սեփական հարկի տակ հանդիպումները![]()
Գլխավոր առաջնությունը Պրիմերանամ Սեգունդան երկրորդն է կարևորությամբ, այլ կերպ ասած երկրորդ դիվիզիոնը
Ընդ որում, <<Բարսելոնա Ատլետիկ>>-ի համար սա կարող է համարվել բարձրագույն լիգա, քանի որ Պրիմերայում ամեն դեպքում իրավունք չունեն հանդես գալ, անգամ եթե հաջորդ տարի Սեգունդայում առաջին տեղ գրավեն![]()
Վահիկ ջան էդ ոչ մի պատշաճ "Մինի Էստադին" մեր Հանրապետականից մեծա ու պատշաճԻսկ այն լուրի մեջ որտեղ ասվում էր Բարսա-Ատլետիկի առաջին լիգայում խաղալու մասին, նաև կար այն որ կխաղա իր "Մինի Էստադի" մարզադաշտում
![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Հանրապետականը մոտ 20000 հանդիսականա տեղավորում,իսկ <<Մինի Էստադին>>` 15000
Իսկ հոդվածի էս մասն էի ես նշում`
ՀղումԱյսպիսով, հաջորդ մրցաշրջանում «Նոու Կամպը» կհյուրընկալի երկու թիմերի խաղեր՝ Բարսելոնայի՝ Լա լիգայում և եվրոպական մրցաշարերում, և Բարսա-Ատլետիկի՝ Սեգունդայում:
![]()
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 29.06.2010, 15:45:
Դե երևի "Նոու Կամպ" ի նկատի ունեն որ դա նույն Բարսելոնա ակումբնա, իսկ 15 000 լրիվ Բարսա-Ատլետիկին հերիքա թե չե 98 000 շատ շատա իրանց համար էդքան մարդ չի գա ու էդ եքա ստադիոնի ծախսերը չեն հանի ու չեն հասցնի շաբաթը 2 խաղի համար պատրաստեն, եթե նենց լինի որ երկուսնել տանը խաղան... տրամաբանական չի, եթե ուզես կտամ հղումը որտես Մինի Էստադեի մասինա ասվում թե չե հիմա ալարում եմ![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Այսօր «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ: Այս մասին հայտնում է իսպանացիների պաշտոնական կայքը:
Գվարդիոլան այս թիմը գլախավորել է 2009թ.-ին: Նրա ղեկավարությամբ «Բարսելոնան» երկու անգամ Իսպանիայի չեմպիոն է ճանաչվել, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգան:
Աղբյուր
«Բարսելոնայի» և Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իրեն լեգենդ չի համարում և ցանկություն հայտնել Սեսկ Ֆաբրեգասի հետ միասին հանդես գալ միևնույն թիմում:
«Իմ առաջիկա ծրագրերը չեն փոփոխվել, - Մեսսիի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն: - Ես նախկինի պես ցանկանում եմ խաղալ «Բարսելոնայում»: Ոմանք ինձ լեգենդ են համարում, բայց ես այդպես չեմ կարծում: Իմ ակումբը նոր մրցաշրջանում հիանալի հեռանկարներ ունի: Դավիդ Վիլյայի գալուց հետո մենք ավելի ուժեղ ենք դարձել:
Հնարավոր է, որ մեզ միանա նաև Սեսկ Ֆաբրեգասը: Դա ուղղակի հիանալի կլիներ: Հիշում եմ, թե որքան լավ էինք մենք միմյանց հասկանում թե դաշտում, թե դաշտից դուրս` հանդես գալով «Բարսելոնայի» կազմում:
Ինչ վերաբերվում է մեր անհաջող ելույթին աշխարհի առաջնությունում, ապա, իհարկե, մենք բոլորս էլ դժգոհ ենք մեր արդյունքից: Մեզ մնում է միայն կենտրոնացնել մեր ուժերը և շարունակել աշխատել: Չգիտեմ` կմնա՞ արդյոք հավաքականում Մարադոնան. ամեն ինչ կախված է նրա որոշումից:
Հիշեցնենք, որ «Մեսսիի ընկերները» թիմը արգենտինացու գլխավորությամբ Պանամայի նոր մարզադաշտում կմրցի աշխարհի հավաքականի հետ, որի կազմում հանդես կգա նաև «Դինամոյի» հարձակվող Կեվին Կուրանյին»:
Հղում
Ambrosine (15.07.2010), Yellow Raven (15.07.2010), Լեո (15.07.2010)
Ինչպես երևում է, ԱՄՆ-ի առաջնությունում շուտով ավելի շատ աստղեր կլինեն, քան նրանց դրոշի վրա:
Երեքշաբթի օրը Նյու-Յորքի «Ռեդ Բուլ» ակումբի ղեկավարությունը հայտարարել է «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Տիերի Անրիի հետ պայմանագիր կնքելու մասին:
1998թ. աշխարհի և 2000թ. Եվրոպայի չեմպիոնի նորամուտը կկայանա հուլիսի 22-ին Լոնդոնի «Տոտենհեմի» հետ կայանալիք ընկերական հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Տիերի Անրին համարվում է Ֆրանսիայի հավաքականի լավագույն ռմաբարկուն: Նա 123 հանդիպումներում 51 գնդակ է խփել: Իր վերջին ակումբի` «Բարսելոնայի» կազմում հարձակվողը հաղթել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ Իսպանիայի առաջնությունը, երկրի գավաթը, Իսպանիայի սուպերգավաթը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը` խփելով 49 գնդակ:
Թերևս, իր ամենաաստղային պահերը Անրին ապրել է Լոնդոնի «Արսենալի» կազմում, որտեղ նա ճանաչվել է ակումբի ողջ պատմության մեջ լավագույն ռմբարկուն` աչքի ընկնելով 226 անգամ: Անրին նաև 4 անգամ դարձել է Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուն և երկու անգամ անգլիական Պրեմիեր լիգայի չեմպիոն ճանաչվել:
Հղում
Yellow Raven (15.07.2010), Լեո (15.07.2010)
Լսել եմ՝ Յայա Տուրեի դիրքում հանդես գալու համար Բարսան հնարավոր ա Լիվերպուլից «գնի» Մասկերանոյին![]()
Ապե Ջան (15.07.2010)
Մի քանի թարմ նորություններ
Տերին հեռացավ Բարսայից. հետաքրիրն այն է որ Բարսան չեղյալ հայտարարեց պայմանագիրը Անրիի հետ և Անրին տեղափոխվեց ՌեԴ ԲՈՒԼ ազատ ֆուըբոլիստի
կարգավիճակով, այսինքն` անվճար:
Թիմի առաջատար Պույոլը հայտատարել է, որ ինքը այսուհետ իրեն ամբողջովին նվիրելու է իր սիրելի ակումբին` Բարսային և խնդրել է Իսպանիայի հավաքականի
ղեկավարությանը այլևս նրան չհրավիրել ազգային հավաքական, որում նրա նորամուտը նշվեց 2000 թվականին` Հոլանդիայի հետ ընկերական խաղի ժամանակ
Պեպը երկարաձգել է պայմանագիրը Բարսայի հետ 1 տարի ժամանակով
![]()
Վերջին խմբագրող՝ Դարք: 16.07.2010, 19:38:
Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........
Yellow Raven (16.07.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ