Բա չիմացաք ինչ եղավ:Բարսան պաշտոնական առաջարկ է արել Արսենալին Ֆաբրեգասի համար:
Արսեն Վենգերը նամակ է ուղղարկել Պեպին հետևյալ բովանդակությամբ «կրկին փորձիր»![]()
Բա չիմացաք ինչ եղավ:Բարսան պաշտոնական առաջարկ է արել Արսենալին Ֆաբրեգասի համար:
Արսեն Վենգերը նամակ է ուղղարկել Պեպին հետևյալ բովանդակությամբ «կրկին փորձիր»![]()
Ambrosine (06.06.2010)
Gayl (03.06.2010)
Կատալոնական «Բարսելոնան» բանակցություններ է վարում «Վալենսիայի» ղեկավարության հետ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատայի տրանսֆերը գնելու վերաբերյալ:
«Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան երբեք չի թաքցրել, որ նրան շատ է դուր գալիս Մատայի խաղաոճը: Ըստ sport.es պարբերականի, «Բարսայի» ղեկավարությունը ցանկանում է ազատվել Զլատան Իբրահիմովիչից և համարում է, որ Մատան կլիներ իդելական փոխարինում շվեդ հարձակվողին:
Մատայի վերջնական որոշման վրա կարող է ազդել նաև այն հանգամանքը, որ Վալենսիայից Բարսելոնա արդեն ուղևորվել է հարձակվող Դավիդ Վիլյան, ում հետ Խուանն ունի շատ ջերմ հարաբերություններ:
Աղբյուրը
Վերջին խմբագրող՝ Ambrosine: 07.06.2010, 22:34: Պատճառ: հարամում է -» համարում է
Հոյակապ ընտրություն
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Իսպանիայի 2009/10 թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, այդ մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Նշենք, որ տիտղոսը, որը կրում է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անունը, բաժին հասավ Մեսսիին ժյուրիի անդամների որոշմամբ, որոնց կազմում ֆուտբոլային այնպիսի դեմքեր էին, ինչպիսիք են Դի Ստեֆանոն, Ֆաբիո Կապելլոն, Անդոնի Սուբիսարետան, Լուիս Սուարեսը, Ֆերնանդո Յերոն, Յոհան Կրուիֆն ու Զինեդին Զիդանը, ընդգծում է championat.ru-ն:
Նշենք, որ Մեսսիին Դի Ստեֆանոյի մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ` ստանալով 34 ձայն: Երկրորդ տեղը զբաղեցրած Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է 26 ձայն: Երրորդ տեղում է Մեսսիի թիմակից Չավին, ով արժանացել է 15 ձայնի, իսկ չորրորդ հորիզոնականում է հանգրվանել Գոնսալո Իգուաինը:
Աղբյուրը
s_hrayr (03.06.2010), Yellow Raven (03.06.2010), Լեո (08.06.2010)
Իսպանական «Բարսելոնայի» ու Ուկրաինայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դմիտրի Չիգրինսկին հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Մյունխենի «Բավարիայի» կազմում, տեղեկացնում է Catalunya Radio-ն:
Ըստ վերոնշյալ աղբյուրի, այն հանգամանքը, որ Չիգրինսկին հազվադեպ է տեղ գտնում կատալոնացիների մեկնարկային կազմում, կարող է ստիպել ուկրաինացուն տեղափոխվել Բունդեսլիգա:
Մինչ այդ հայտնվել էր տեղեկատվություն, որ «կապտանռնագույնների» ղեկավարությունը պատրաստվում է Չիգրինսկուն օգտագործել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի գնման հետ կապված տրանսֆերային գործարքում, հիշեցնում է championat.ru-ն:
Աղբյուրը
---------- Ավելացվել է՝ 09:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 09:34 ----------
Արգենտինայի հավաքականի ու կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ աշխարհի նախորդ առաջնությանը համեմատ, նա շատ է հասունացել.
«Չորս տարի առաջվա Մեսսին ու այսօրվանը` երկու տրբեր մարդիկ են: Շատ բարդությունների միջով եմ անցել ու հասունացել եմ: Այժմ ես կարող եմ պարզապես դուրս գալ խծաղադաշտ ու անել իմ գործը, իսկ առաջ հուզմունքը շատ էր խանգարում:
Այժմ ես սովորել եմ պայքարել տրիբունաների ճնշման ու երկրպագուների սպասելիքների հետ և ավելի լավ գիտեմ, թե ինչ կարելի է սպասել ինձանից: Ես արդեն ապացուցելու ոչինչ չունեմ»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է Ole-ն:
Աղբյուրը
Yellow Raven (08.06.2010), Լեո (08.06.2010)
«Բարսան» կփորձի գնել Տորեսին
Ռաֆայել Բենիտեսի հեռանալն անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից կարող է հանգեցնել նրան, որ մերսիսայդյան թիմը լքեն նաև մի շարք առաջատար ֆուտբոլիստներ:
Առաջին հերթին՝ խոսքն Իսպանիայի ընտրանու հարձակվող Ֆեռնանդո Տորեսի մասին է: Ինչպես տեղեկացնում է sport.es-ը, կատալոնական «Բարսելոնան» պատրաստվում է պաշտոնական առաջարկով դիմել «կարմիրներին» 26-ամյա հարձակվողին ձեռք բերելու կապակցությամբ:
Սակայն կատալոնական ակումբի, որն արդեն ծախսել է 42 մլն եվրո Դավիդ Վիլյայի տրանսֆերը գնելու վրա, ֆինանսական հնարավորությունները սահմանափակ են:
Տորեսի հնարավոր ձեռքբերումը կախված է նրանից, թե կկարողանա արդյոք «Բարսելոնան» վաճառել շվե հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որի հեռանկարները «Կամպ Նոուում» մշուշոտ են:
Կապիտալ
Ապե Ջան (08.06.2010)
Կատալոնական «Բարսելոնան» մոտակա շաբաթների ընթացքում պատրաստվում է նոր պայամանագրեր ստորագրել կիսապաշտպան Սեյդու Կեյտաի ու պաշտպան Դանիել Ալվեշի հետ, այդ մասին տեղեկացնում է կատալոնական sport.es պարբերականը:
Ֆուտբոլիստների գործող պայմանագրերն ավարտվում են 2012 թվականին: «Կապտանռագույնները» ցանկանում են 27-ամյա Ալվեշի հետ այն երկարաձգել մինչև 2014 թվականը:
Ինչ վերաբերում է Կեյտաին, ապա «Բարսելոնան» պատրաստվում է մեկ տարվա (մինչև 2013թ. ամառը) պայմանագիր առաջարկել Մալիի հավաքականի կիսապաշտպանին` ևս 12 ամսով այն երկարաձգելու հնարավորությամբ (կախված ֆուտբոլիստի ելույթներից):
Հիշեցնենք, որ Կեյտան ու Ալվեշը տեղափոխվել են Կատալոնիա 2008 թվականին` «Սևիլիայից»:
Աղբյուրը
Yellow Raven (11.06.2010), Լեո (08.06.2010)
Սլովակիայի ազգային հավաքականի ու իտալական «Նապոլիի» առաջատար կիսապաշտպան Մարեկ Համշիկը հերքել է իր` այլ ակումբ տեղափոխվելու մասին բոլոր ասեկոսեները.
«Ասեկոսեների վրա ուշադրություն չեմ դարձնում: Գիտեմ, որ պաշտոնական առաջարկով «Նապոլիին» ոչ ոք չի դիմել: Բացի այդ էլ, յուրաքանչյուր ակումբ չէ, որ կարող է օգտվել իմ ծառայություններից: Իսկ ահա, եթե առաջարկ լինի «Բարսելոնայից», ապա ես դժվար թե հրաժարվեմ»,- Հայաստանի հավաքականի Եվրո-2012-ի որակավորման փուլի մրցակիցներից մեկի առաջատարի խոսքերը մեջբերում է SME-ն:
Աղբյուրը
Լեո (10.06.2010)
Թիերի Անրին կհեռանա կատալոնական «Բարսելոնայից» և կտեղափոխվի ԱՄՆ: Իրադարձությունների հենց այդպիսի զարգացումն էր թվում ամենահավանականը Ֆրանսիայի ազգային ընտրանու հետագա կարիերայի հարցում: Բայց այժմ ամեն ինչ, թվում է, կարող է փոխվել, այդ մասին տեղեկացնում է sport.es-ը:
Նախ մեծ անակնկալ մատուցեց անգլիական «Վեսթ Հեմը»` հայտարարելով ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիր ստորագրելու մտադրության մասին:
Իսկ այնուհետև «Վեսթ Հեմի» նախագահ Դևիդ Գոլդը հայտարարել է հետևյալը. «Մենք զրուցել ենք Թիերիի հետ: Սակայն թվում է, որ «Բարսելոնան» նրան նոր պայմանագիր է առաջարկել: Մեր առաջարկը, իհարկե, ուժի մեջ է և կմնա այդպիսին դեռ երկու-երեք շաբաթ»:
Ինչ վերաբերում է Անրիին, ապա ֆրանսիացին իր երկրի հավաքականի կազմում այս օրերին մասնակցում է 2010թ. Մունդիալին
Աղբյուրը
Yellow Raven (12.06.2010), Դարք (14.06.2010), Լեո (12.06.2010)
Մեքսիկայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Մարկեսն ունի գործող պայմանագիր կատալոնական «Բարսելոնայի» հետ մինչև 2012 թվականը: Սակայն նրա ապագան «կապտանռնագույնների» կազմում կախված է ակումբում կայանալիք նախագահական ընտրություններից:
Ինքը` ֆուտբոլիստը, ցանկանում է շարունակել ելույթները «բլաուգրանասի» կազմում:
«Իսկապես, նախորդ մրցաշրջանում ես քիչ էի խաղում: Այնպես որ դեռ պետք է իմանալ մարզչական շտաբի ու ակումբի ղեկավարության կարծիքը:
Վերջին ժամանակաշրջանում կարիերաս շարունակելու շատ տարբերակներ ունեի, սակայն ես արդեն 7 տարի խաղում եմ «Բարսայում» և ցանկանում եմ մնալ այստեղ:
Ինձ համար մեծ պատիվ կլիներ շարունակել ելույթներս «Կամպ Նոույում»,- sports.es-ը մեջբերում է Մարկեսի խոսքերը, ով փրկեց իր երկրի հավաքականին աշխարհի առաջնության ՀԱՀ-ի բացման խաղում` հիմնական ժամանակի ավարտից 11 րոպե առաջ վերականգնելով հավասարակշռությունը:
Աղբյուրը
Yellow Raven (12.06.2010)
Գոհ և շնորհակալ ենք նմանատիպ համշիկներից, թող ինքը էնքան լավը լինի որ բարսան իրանով հետաքրքրվի, թե չե Բարսայով բոլորն էլ կարող են հետաքրքրվել, մտածում ենք աստղերից ով պետքա հիմնական կազմ դուրս գա, կանտեռանոն եկել արդեն դուռը ջարդումա ուզումա դաշտ դուրս գա, իսկ վետերանները իրենց հերթին չեն պատրաստվում իրենց դիրքերը զիջեն ու "ատկւդա նի վոզմիս" Համշիկ![]()
۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞
Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահը փոխվել է:
«Բարսելոնայի» նոր նախագահ է դարձել 46-ամյա գործարար Սանդրո Ռոսելը, ով այդ պաշտոնում կփոխարինի Ժոան Լապորտային:
Իսպանական ակումբի տեղեկացմամբ` «Բարսայի» նորանշանակ նախագահը ստացել է ձայների 61%-ը: Ռոսելի գլխավոր մրցակից Ագուստի Բենեդիտոն ստացել է ձայների 14%-ը: Նոր նախագահը իր պարտականությունները կստանձնի հուլիսի մեկին:
«Բարսելոնան» համարվում է ամենատիտղոսակիր ակումբներից մեկը: Ակումբի վերջին նախագահ Ժոան Լապորտայի ղեկավարման օրոք «Բարսելոնան» 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, ինչպես նաև մի քանի գավաթային մրցաշարեր երկրի ներսում: Բացի դրանից` «Բարսելոնան» երկու անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, ինչպես նաև մեկական անգամ` Եվրոպայի սուպեր գավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը:
Աղբյուրը
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ