DavitH (07.05.2013)
Մի տխուր բան գրեմ իմ կյանքից: Ծնողներս ամուսնացել են մայիսի 24- ին, ու առաջին եղբորս ծնունդը հետո համընկավ իրենց հարսանիքի օրվա հետ: Դժբախտաբար, եղբայրս ջրում խեղդվեց, երբ երեք տարեկան էր: Մինչև հիմա ականջներիս մեջ է խեղճ մայրիկիս լացի ձայնը.« Ախր չգիտեի, որ մայիսին պսակվողները պիտի այսպե'ս տառապեն...»: Սա իմիջիայլոց, բայց դրանից հետո մեր ազգուտակում այլևս ոչ մեկը մայիսին չի ամուսնացել:
Արևածագ ջան, իրոք որ մեծ դժբախտություն են ապրել ծնողներդ…
Բայց չեմ կարծում, որ դա կապվածա մայիս ամսին ամուսնանալու հետ: Մայիս ամսին չամուսնանալու վերաբերյալ իմ ընկերներից մեկը սենց մի կարծիք հայտնեց, որը ուզում եմ կիսեմ ձեր հետ: Ըստ ընկերոջս ենթադրության քանի որ մայիս ամսին մարդու օրգանիզմը ձմեռվանից հետո անցումային շրջան է ապրում ու առավել թույլ վիճակումա գտնվում, ապա այդ թույլ վիճակում ամուսնանալ և սերունդ ունենալը կբերի նրան, որ ծնված երեխան համեմատաբար թույլ կլինի: Այսինքն մեր պապերը նկատել են, որ մայիս ամսին ամուսնացածների մոտ թույլ երեխաներ են ծնվում, ու ըստ դրա ձևավորել են այս ավանդույթը… Նորից եմ կրկնում որ սա լոկ ենթադրությունա…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Իսկ ես այդ ենթադրությունը ավանդապաշտությունների բացատրական գրքում եմ կարդացել, ընկերդ լավ տրամաբանություն ունի հա՜
Ու հետո էլ ըստ դրա պատմությունա հյուսվել, թե ինչպես այդ ամսին մի զույգ ամուսնացավ ու ամբողջ կյանքում սերունդ չունեցավ... նկարագրվում էր մի ամբողջ դժբախտությունների շարան, որը վերջում կապվում էր մայիս ամսվա հետ: Դե էլ կարդալուց հետո արի ու մի վախեցի էտ ամսին ամուսնանալուց![]()
Մամաս էլ միշտ ծննդիս մոտենալուն պես ասում ա մայիս ամսին հեչ բան չի լինում ծնունդդ մի լավ, հավեսով ճոխ նշելու համար, ոչ մի բան բացի կանաչիից չկա, ու նման բաներ: Բայց դե Իմ ծնունդը մեր ընտանիքում համ միշտ նշվողնա եղել, համ էլ ամենամեծը:
Մայիսը գարնան ամենասիրուն ամիսնա
Անցյալ տարի մի գեղեցիկ հարսանիք եմ տեսել քաղաքում հենց մայիս ամսին, երիտասարդները կաբրիալետով քաղաքով մեկ ծաղիկ էին շաղ տալիս, նենց սիրուն էր, ոնց-որ թե ասեն «Վերջ այդ մտածելակերպին»:
Դա ավելի շատ ոչ թե ավանդույթա, այլ սնահավատության դրսևորում![]()
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 19.05.2010, 13:14:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Rhayader (02.06.2010)
Դե հիմա, կարելի ասել հունվար/փետրվար-դժվարԲայց ես չգիտեի, որ մենք այդպիսի սովորություն ունենք, գիտեի, թե մենակ ռուսներն են մայիսին խեթ աչքով նայում:
Անձնական մակարդակով չգիտեմ, բայց ազգի մակարդակով մեծագույն ողբերգություններից մեկը տեղի ա ունեցել հենց էն ամսին, որի անունը համահունչ ա «ապրելուն»՝ ապրիլին![]()
Երեկ պապայիս ընկերը պատմում էր, թե Ֆրանսիայում ինչպես է ստացվել, որ ինքը սոված է մնացել
Պարզվում է, որ իրենց մոտ ընդունված է մեկ անգամ առաջարկել մի բան, եւ եթե չես ուզում, չեն պնդում, իրենք սկսում են ուտել, իսկ քեզ ուրիշ բան չեն տալիս![]()
Մեկ էլ, ասում էր, որ մի քանի ընտանիքների մոտ /հայ/ հյուր էր գնացել, բոլորը լցնում, ուտում–խմում էին, ինքը սպասում էր, որ իրեն հյուրասիրեն, բաժակը լցնեն, ափսեի մեջ դնեն… Վերջում էլ ասել են՝ բա դու ինչու բան չէիր ուտում
Էնքան չեմ սիրում հայերի խունջիկ–մունջիկըա դե, ուզում ես, վերցրա կեր... մեկ էլ՝ հենց մեկը հյուր ա գալիս, պետք ա զոռես, որ բան ուտի, թե չէ կարողա տանտերը մտածի, որ հյուրը բկլիկ ա
![]()
Some are born to sweet delight,
Some are born to an endless night,
End of the night...
Իրոք, շատ անկապ սովորույթ է ու թյուրիմացությունների, ջանջալությունների բուն։ Ու վատն էն է, որ դա շատ ընտանիքներում երեխայի դաստիարակության խիստ կարևոր մաս է կազմում. երեխային դեռ փոքրուց սովորեցնում են, որ դա քաղաքավարություն է, երբ քեզ ուտելիք են առաջարկում, սկզբում պետք է հրաժարվել, հետո նոր ուտել, որ հանկարծ չտեսի կամ անշնորհքի տեղ չդնեն։Ու դրանից էլ մի ուրիշ խնդիր է զարգանում. երբ ինչ–որ տեղ հյուր ես լինում, բան են առաջարկում, ու իսկապես չես ուզում ուտել, կրակն ես ընկնում. հաճախ ոչ մի կերպ հնարավոր չի լինում հյուրասեր տանտիրոջը հասկացնել, որ ոչ թե ձևեր ես թափում կամ «քաղաքավարի» ես, կամ ամաչում ես, այլ իրոք չես ուզում՝ սոված չես, կամ կոնկրետ էդ ուտելիքից չես սիրում, այ քեզ բան։ Չէ որ չէ, զոռով պիտի խցկեն ափսեիդ մեջ, մի հատ էլ սպառնան, թե՝ այ, որ չուտես, կնեղանամ...
![]()
Կամ, որ չուտելուցդ մի շատ «խորիմաստ» եզրակացություն են անում. «Ուրեմն մեր օջախի հացը չկերվավ, էլի
»։ Ցնդել կարելի ա։
![]()
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 21.05.2010, 00:44:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հայկական ամենաանցանկալի ավանդույթը իմ կարծիքով /երևի շատերն էլ համաձայն կլինեն/ կարմիր խնձորն է: Ով չի ալարում, խառնվում է զույգերի նեղ անձնական խնդրին..
Զարզանդում եմ օժիտ հասկացությունից , հա մեկ էլ կարմիր խնձոր կոչվածից, մեկ էլ, որ հարսնիքների վախտ կայնում քուչի մեջտեղը պարում են
VisTolog (06.06.2010)
Cassiopeia (07.06.2010), Մանուլ (06.06.2010)
Ու ի՞նչն է դրա լավը:
Ասեմ, որ օժիտի ադաթից ես էլ եմ զարզանդում, հեռավորությունը մինչև կարմիր խնձոր կես կանգառ է:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ