ՏՂԱՆ: Ես լուսանկարիչ եմ, փնտրում էի քեզ:
ԱՂՋԻԿԸ: Իսկ ես պլաստիկ վիրաբույժ եմ, ես էլ քեզ էի փնտրում:
ՏՂԱՆ: Ինձ հաճույք չե՞ս պատճառի հետս պարելով:
ԱՂՋԻԿԸ: Չէ, ես էլ եմ ուզում հաճույք ստանալ:
ՏՂԱՆ: Ինչի՞ց է. որ էսքան սիրուն ես:
ԱՂՋԻԿԸ: Երևի քո բաժինն էլ է ինձ հասել:
ՏՂԱՆ: Շաբաթ օրը հետս դուրս չե՞ս գա, զբոսնենք:
ԱՂՋԻԿԸ: Չէ, շաբաթ օրը գլխացավ եմ ունենալու:
ՏՂԱՆ: Կարծում եմ, ես քեզ շատ երջանիկ կդարձնեմ:
ԱՂՋԻԿԸ: Ինչո՞ւ, արդեն գնո՞ւմ ես:
ՏՂԱՆ: Ի՞նչ կասես, եթե խնդրեմ հետս ամուսնանալ:
ԱՂՋԻԿԸ: Ոչինչ, չեմ կարող միաժամանակ ծիծաղել ու խոսել:
ՏՂԱՆ: Գնա՞նք կինո դիտենք:
ԱՂՋԻԿԸ: Չէ, ես արդեն դիտել եմ:
ՏՂԱՆ: Կարծում ես ճակատագի՞ր էր, որ մենք հանդիպեցինք:
ԱՂՋԻԿԸ: Չէ, երևի տխուր պատահականություն:
ՏՂԱՆ: Որտե՞ղ էիր ողջ կյանքիս ընթացքում:
ԱՂՋԻԿԸ: Քեզնից էի թաքնվում:
ՏՂԱՆ: Քեզ առաջ ինչ-որ տեղ չե՞մ տեսել:
ԱՂՋԻԿԸ: Հա, դրա համար էլ այլևս այնտեղ չեմ գնում:
Էջանիշներ