Աղակեր չեմ: Բայց սիրում եմ, որ կարտոֆիլի, թանի ու սպասի աղը տեղն ա լինում: Պոմիդոր-վարունգը աղով չեմ ուտում: Բոլորը զարմանում են, որ ձուն եմ առանց աղի ուտում, մանավանդ՝ խաշած վիճակում, բայց արդեն սովորել եմ : Աղի պանիր էլ չեմ սիրում, անալին եմ սիրում: Որ հաց ու պանիր եմ ուզում ուտել, պանիրը տաշեղներով եմ դնում հացի մեջ :
Այ եղբայրս չափից դուրս շատ ա աղ օգտագործում: Ամեն ինչի մեջ աղ ա լցնում ու պանրով ա ուտում: Առանց ճաշի համը տեսնելու աղ ա ավելացնում: Հիշում եմ՝ մի 7 տարի առաջ էր, ակրոշկա էր խմում, բաժակի մեջ էնքան աղ էր լցրել, որ չխմեց: Փորձեցի, տեսա՝ դառն ա : Երևի մի բաժակին մի թեյի գդալ աղ էր լցրել: Գիտեմ, որ վնասակար ա, բայց մի կողմից էլ ասում են՝ եթե շատ են ուտում, ուրեմն օրգանիզմը պահանջ ունի :