Համաձայն ե՞ք այն խոսքին, թե աղը սպիտակ մահ է:
Այո, աղակեր եմ
Չափի մեջ
Ոչ, աղակեր չեմ
Համաձայն ե՞ք այն խոսքին, թե աղը սպիտակ մահ է:
Աղի պակասը չլրացնելու դեպքում ողնաշարի մկանների դող է առաջանում։ Փորձերը ցույց են տվել, որ աղից ամբողջովին զրկված շունն ապրում է միայն մի քանի շաբաթ։ Աղին փոխարինող ոչինչ չկա, ինչպես և ջրին։ Աղի ֆիզիոլոգիական պահանջը մարդու մոտ մեծ չէ՝ օրական 10 գրամ, սակայն ամենահամեղ կերակուրն անգամ առանց աղի անհամ է։
Եթե աղ ասելով նկատի ունեք NaCl,ապա անվնաս եւ օգտակար է չափի մեջ,այն օրգանիզմում չի մնում,արագ հեռանում է,բացի այդ Նատրիումը համարվում է գլխավոր միկրոէլեմենտը մկանների համար,եթե աղը վնաս է,ապա բոլոր բժիշկները հիմար են,քանի որ բոլոր ներերակային սրսկումները լուծում են աղաջրի լուծույթի մեջ հետո նոր սրսկում
Եթե աղը սպիտակ մահն է,ապա կոկան անկյունում ջղային ծխում էՀամաձայն ե՞ք այն խոսքին, թե աղը սպիտակ մահ է:![]()
Դուք կարող եք ասել,որ ես երազող եմ,բայց ես միայնակ չեմ" (c) Ջոն Լեննոն
Don't spend time beating on a wall, hoping to transform it into a door
Աղն անհրաժեշտ է օրգանիզմում ճիշտ նյութափոխանակության համար։ Առանց աղի խաթարվում է մարդու նորմալ կենսագործունեությունը։ Աղի քաղցը կործանարար է թե՛ մարդու, թե՛ կենդանիների համար։ Ամերիկացի գիտնականները հաշվել են, որ կերակրի աղն ունի 14000 կիրառություն: Գոյություն ունի աղի օգտագործման ևս մեկ անսովոր եղանակ. ԱՄՆ—ի Նյու—Յորք նահանգի Իտակու քաղաքից դեպի օդանավակայան տանող խճուղին այժմ «աղուղի» է։ Այն պատված է աղի բլոկներով և 20 տարում մաշվելու նշաններ ցույց չի տվել։
Ես աղակեր եմ, անգամ վարունգը կամ պոմիդորը առանց աղի ուտելու դեպքում համ չեմ առնում:
Իսկ ընդհանրապես, համարում եմ, որ ամեն ինչ ինդիվիդուալ բնույթ է կրում, ամեն ինչ կախված է մարդու օրգանիզմի անհատական ֆիզիոլոգիական կառուցվածքից: Մեկը կարող է ուտելիքի մեջ բռով աղ լցնել, իսկ մյուսին այդ նույն չափաքանակը կարող է սպանել: Կարծում եմ, ընդհանուր չափանիշներով առաջնորդվելը այս դեպքում սխալ է:
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ