Կա էդպիսի բան, բայց ամբողջ հարցն էն է, թե ինչն է համով:

«Համովության» ընկալումը խիստ տարբեր է մարդկանց մոտ, ու ավելին, ժամանակի ընթացքում կարող է մեծ հաջողությամբ փոխվել, եթե քեզ վարժեցնես որևէ տիպի սննդի: Իմ օրինակով կարող եմ ասել, որ էն, ինչն ինձ ժամանակին ահավոր համով էր թվում ու միայն հոտից արդեն ուշքս գնում էր, հիմա մեղմ ասած, ընդհանրապես չի գրավում, իսկ հոտը երբեմն նույնիսկ սրտխառնոց է առաջացնում:
Եթե մարդ գիտի, թե ինչն է առողջարար ու իր համար օգտակար և սկսում է հենց էդպես սնվել, ապա որոշ ժամանակ հետո հենց դա էլ իր համար ամենահամով սնունդն է դառնում: Էնպես որ, ավելի լավ է մարդ իր համային զգայարանները օգտակար սննդի վարժեցնի, այլ ոչ թե արհեստական ու հազար ձևի վերամշակված ուտելիքի, որը հաճախ ոչ այլ ինչ է, քան «դատարկ կալորիա»:
Ինչ ուտելիքի քեզ սովորեցնես, էն էլ կդառնա ամենահամովը քեզ համար: Իսկ թարմ, չմշակված սննդի համովությունը էնքան բնական է, որ նույնիսկ երկար ժամանակ էլ չի պահանջում դա զգալու համար. ընդամենը պետք է ազատվել արհեստական համերի կախվածությունից՝ ընդհանրապես հրաժարվելով դրանցից, էդ ժամանակ սկսում ես ամբողջովին ընկալել ու վայելել բնական համերը:
Կոնկրետ հումակերությանը չէր վերաբերվում գրածս, այլ ընդհանրապես առողջ սնվելուն: Թեև հումակերությունն էլ իմ կարծիքով շատ առողջ կենսակերպ է:
Էջանիշներ