Ի՞նչ կապ կար անվան, դրա իմաստի ու բնավորության միջև:
Ես չեմ հասկանում ոնց կարա անունը, կամ դրա նշանակությունը որևէ ձևով ազդի մարդու բնավորության վրա:
Նայ, ասում ես մինչև իմանալս անունս իմաստ չուներ, հենց իմացար անունդ կրակա նշանակում միանգամից սկսեց իմաստ ունենալ: Առանց քո իմանալու էլ անունդ կրակա նշանակել, ինքն արդեն իմաստ ուներ, էդ դու չգիտեիր դրա մասին, իսկ դա չի նշանակում, որ իմաստ չկար, կամ դա իմանալուց հետո բնավորությունդ սկսեց նմանվել կրակի: Դու, բնավորությունդ առաջ էլ է նման եղել կրակի, ուղղակի դու չես նկատել, կամ իմանալուց հետո սկսել ես նմանեցնել

երևի
Իսկ, ինչ վերաբերում է մեծերի անունը կամ արդեն մահացածի անուն դնելով պարտադրում են նրան նմանվել, կամ հենց անունն է քեզ պարտադրում, չեմ կարծում թե ճիշտ է, իմ անունն էլ արդեն շուտվանից մահացած տատուս անունն է, սկի չեմ էլ տեսել, չեմ ճանաչել, իրա մասին ուրիշների պատմածը գիտեմ, բայց ոչ մի պարտավորություն չեմ զգացել իմ վրա, թե պիտի նրան նմանվեմ, կամ որ իմ բնավորությունը նման է նրա բնավորությանը /չնայած ասում են արտաքինով մի քիչ նման եմ/: Ու չգիտեմ էլ ինչ է նշանակում անունս, եթե իհարկե նշանակում է ինչ-որ բան

չեմ էլ փորձել իմանալ, չի հետաքրքրել, ես էն եմ ինչ կամ, արդեն ձևավորված բնավորությամբ, որի վրա ամեն ինչ էլ ազդել է, բայց չեմ կարծում անունս
Բայց, համաձայն եմ, որ ծնողները անուն ընտրելիս լավ կանեն մի քիչ մտածեն, մինչև կորոշեն երեխու անունը, խեղճ երեխեքը մեկ-մեկ իրանց անունի ձեռքը կրակն են ընկնում, չեն իմանում որտեղ պահեն, մարդ չիմանա:
Էջանիշներ