Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը

Իսկ ես հակառակն եմ գերադասում` կադրերը շատացնել (թող թեկուզ ֆայլը 100 ԿԲ դառնա), բայց սահուն լինի:
Մի քանի կիլոբայթի համար կարծում եմ` չարժի անիմացիան արագացնել, դարձնել անընթեռնելի, կամ դանդաղացնել, դարձնել կտրտվող:

Հ.Գ. Ես որ էս սարքում էի, տվեցի 50 ֆրեյմ, ու մտածում էի` մի 300 կիլոբայթ կլինի: Էն էլ ընդամենը` 13.6, հեչ բան ա:
Կադրերի ոչ շատն է լավ, ոչ քիչը, պետք է ընտրել օպտիմալ տարբերակը:
Ընդամենն ուզում էի ցույց տալ, որ կարելի է ֆայլի չափն էլ ավելի փոքրացնել առանց վնասի կամ էական վնասի՝ նույն Photoshop-ի օգնությամբ:

Իրականում Photoshop-ն իհարկե gif ֆայլեր սարքելու ամենահարմար ծրագիրը չի, մանավանդ բարդ gif-երի: Բայց նույնքան էլ հարմար չի քո նշած ծրագիրը, որը, եթե ճիշտ եմ հիշում որն է, բավական սահմանափակ հնարավորություններով, թեև հեշտ կառավարելի ու հեշտ յուրացվող ծրագիր է: Պարզապես ինչպես ասացի Photoshop իմացողի, ունեցողի և որոշակի կոնկրետ խնդիրներ լուծողի համար այն շատ էլ հարմար ու մատչելի gif անիմացիաների խմբագիր է: