Առանց խորանալու, թե Photoshop-ն ինչքանո՞վ ա հարմար գործիք անիմացիոն gif ֆայլեր ստեղծելու կամ եղածների հետ աշխատելու համար (շատ դեպքերում շատ էլ հարմար է), փաստեմ, որ CS4-ով էլ, CS5-ով էլ (կարծեմ CS3-ով էլ) կա անիմացիոն gif ֆայլերը բացելու հնարավորություն: Ավելին, հնարավոր է բացել ասենք mov կամ avi ֆայլեր, մշակել ու պահպանել որպես gif:

Adobe Photoshop CS5 Extended-ում անիմացիոն gif-ը կարելի է բացել սովորական Open հրամանով (File->Open):

CS4-ում պետք է բացել հետևյալ կերպ (նույնն աշխատում է նաև CS5-ում).
Մտնում եք File->Import->Video Frames to Layers..., բացված պատուհանում ձեռքով հավաքում ձեր ֆայլի անունը (թեև gif-եր բացելու համար նախատեսված է, բայց ըստ ֆայլի տիպերի մեջ ֆիլտրումն արվում է այլ վիդեո ֆորմատներով, ու ստիպված եք ֆայլի անունը ձեռքով հավաքել), ապա սեղմում Load կոճակը: Այսքանը: