Առանց խորանալու, թե Photoshop-ն ինչքանո՞վ ա հարմար գործիք անիմացիոն gif ֆայլեր ստեղծելու կամ եղածների հետ աշխատելու համար (շատ դեպքերում շատ էլ հարմար է), փաստեմ, որ CS4-ով էլ, CS5-ով էլ (կարծեմ CS3-ով էլ) կա անիմացիոն gif ֆայլերը բացելու հնարավորություն: Ավելին, հնարավոր է բացել ասենք mov կամ avi ֆայլեր, մշակել ու պահպանել որպես gif:
Adobe Photoshop CS5 Extended-ում անիմացիոն gif-ը կարելի է բացել սովորական Open հրամանով (File->Open):
CS4-ում պետք է բացել հետևյալ կերպ (նույնն աշխատում է նաև CS5-ում).
Մտնում եք File->Import->Video Frames to Layers..., բացված պատուհանում ձեռքով հավաքում ձեր ֆայլի անունը (թեև gif-եր բացելու համար նախատեսված է, բայց ըստ ֆայլի տիպերի մեջ ֆիլտրումն արվում է այլ վիդեո ֆորմատներով, ու ստիպված եք ֆայլի անունը ձեռքով հավաքել), ապա սեղմում Load կոճակը: Այսքանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չէ, Կարապետ ջան, ստից
Իսկ եթե լուրջ, ինձ չի հետաքրքրում կանես, թե չես անի:
Ասում եմ շատ պարզ բան, որ Photoshop-ն էդ հնարավորությունը տալիս ա, իմփորթ անելուց էլ, ինչպես տեսնում ենք, կիրառում ա Quick Time-ի հնարավորությունները, իսկ կօգտագործես թե չես օգտագործի քո սեփական խնդիրն ա: Բայց խնդրում եմ երբևէ ապատեղեկատվություն չտարածել, թե իբր Photoshop-ը նման հնարավորություն չունի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
բայց ես բան չասեցի
QuickTime-ը 30mb ա, իսկ իմ ինետը 128էլ չկա
Վերջին խմբագրող՝ Կարապետ: 08.05.2010, 23:14:
Լավն էր…
Հիմա ո՞նց ա հեշտ, քաշել մի քանի հարյուր մեգաբայթանոց (եթե ոչ գիգաբայթանոց) ֆոտոշոփը, 30 ՄԲ-անոց ՔուիքԹայմը, մի ժամ ինստալ անե՞լ մեկը հետո մյուսը՞, թե՞ քաշել 10 ՄԲ-անոց EasyGifAnimator-ը ու 10 վայրկյանում ինստալ անել:
Էլի ունի հնարավորություն, ուրախ եմ Ֆոտոշոփի համար, բայց դե չարժի աջ ձեռքով աջ արմունկը քորել:![]()
Եթե ես չունեմ ոչ էն, ոչ էն, գուցե և ճիշտ ես:
Իսկ եթե ունեմ Photoshop-ը ու նաև Qucik Time-ը ու չունեմ քո ասած ծրագիրը, ո՞նց քորեմ գլուխս Ռամշ ջան:
Իրականում gif սարքելու միլիոն ծրագիր կա, օրինակ շատ հարմար ծրագիր ա նույն Adobe CS3, CS4, CS5 փաթեթներում առկա Adobe Fireworks ծրագիրը: Բայց շատ խնդիրների լուծման դեպքում օպտիմալ ու լավ տարբերակ ա հենց Photoshop-ը: Օրինակ ինչ կարիք կա փոխել ծրագիրը ու Photoshop-ից անցնել ուրիշի, եթե պիտի վազող տող սարքես, որը Photoshop-ով կարող եմ անել մաքսիմում 5 վայրկյանում:
Նորից ու նորից ասում եմ շատ պարզ մի բան. Photoshop-ը տալիս է gif-երի հետ աշխատելու հնարավորություն ու քո ասածը, որ չի տալիս հասարակ չիմացածության արդյունք է:
Հարմա՞ր է, թե՞ ոչ.. կախված է խնդրից: Շատ դեպքերում լավ էլ հարմար է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (09.05.2010)
Կարապետ (09.05.2010)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
QuickTime Pro 7.6-ը քաշեցի, նոր էլ չէի կարում բացեի,
բայց բացեցի, չեմ հիշում ոնցի:
Հիմա էլ չեմ կարում Save անեմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ