User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Գերմանական դաստիարակություն

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գերմանական դաստիարակություն

    Բոլոր նրանց համար, ում հետաքրքիր է, թե ուրիշ երկրներում մարդիկ ոնց են դաստիարակում իրենց բալիկներին:

    Առաջինը, ինչ անում են գերմանացիները, փոքրիկի համար ստեղծում են օրենքներ, կանոններ: Ինձ սկզբում դա թյուրիմացություն էր թվում, բայց հիմա տեսնում եմ, թե դա ինչքան կարևոր է: Ոչ թե ամեն անգամ նոր կարելի է-չի կարելի մոգոնել, այլ սկզբից ևեթ ունենալ հստակ օրենքներ, որոնք երեխան աչքը բացելուն պես սովորում է, ինչպես աշխարհի մի մասնիկ:
    Օրենքներն ամենուր են: Սեղանի շուրջ, խաղալիս, դուրս գնալիս: Երեք տարեկանի հետ, որը արդեն իր իսկ ինչո՞ւ-ի շրջանում է, կարելի է խոսել դրանց մասին ու բացատրել, թե ինչու ասենք ուտելուց հետո ինքը պիտի հավաքի իր ամանները, կամ ինչու պիտի ամեն անգամ գնա ատամներն ու դեմքը լվալու:

    Ի դեպ էս ատամներ լվանալն ինձ սկզբում շատ էր զարմացրել, քանի որ լվանում են բոլորը` անգամ նրանք, ովքեր դեռ ատամ համարյա չունեն, քայլել են չգիտեն:
    Դրա իմաստը կարգը պահպանելն է, հասկանալը, որ կան օրենքներ, և բոլորը դրանց առջև հավասար են: Ու էս ռիտուլի մեջ էրեխեքը սովորում են նաև հերթ կանգնել, համբերատար լինել, քանի որ լվացարանի մոտ միանգամից շատերն են հայտնվում, բայց միաժամանակ մտնել կարող են միայն երկուսը: Ու մնացածը նստում են երկարիկ նստարանի վրա և սպասում:
    Ընդհանրապես տարբեր իրավիճակներում հաճախ ենք ասում երեխաներին.
    - Ուրիշի հերթն է, սպասիր, շուտով քո հերթը կլինի:
    Ասենք` երբ ուզում են հենց էն խաղալիքը, որով մյուսն է զբաղված, կամ սեղանի շուրջ ճաշի ամանը, որիից էդ պահին մյուսն է իր ճաշիկը լցնում (ի դեպ, իրենք են իրենց ճաշը լցնում` մեկ ու կես տարեկանից սկսած):
    Հեշտ չի սկզբում, ըմբոստանում են, ուզում իրենք լինեն առաջինը, բայց հետո սովորում են:
    Երևանում երբ նայում եմ էն մարդկանց, ովքեր հերթ պահել չգիտեն և թքած ունեն մյուսների վրա, մտածում եմ` ինչ կլիներ նրանց հետ, եթե մի տարեկանից սովորեցնեին հարգել մյուսի հերթը և լինել համբերատար:

    Մի խոսքով, գերմանացին երեխային սովորեցնում է պահպանել կարգը և ամեն ինչ անել ինքնուրույն: Լինել հարգալից դիմացինի հանդեպ և ամեն պահ զգալ, որ ինքն էլ հարգված է, թեև ընդամենը մի մատ ճստո է:

    Նաև սովորեցնում են սիրալիր և քաղաքավարի լինել: Խնդրեմ, խնդրում եմ, շնորհակալություն, ներողություն. էս բառերի վրա շատ մեծ ուշադրություն են դարձնում: Անգամ իրենց մի բաժակ ջուրը չեն ստանա` մինչև քաղաքավարի չուզեն: Երբ մանկապարտեզի երեխան մտնում է մսուրի ճաշասենյակ, մինչև ասելը, թե ինչ է ուզում, էսպես է սկսում.
    - Ներողություն, որ խանգարում եմ ճաշի ժամանակ...
    Ու սա ոչ թե անգիր արած, անիմաստ տեսքստ է, այլ իրենց մոտ արդեն ինքնաբուխ առաջացող խոսք, որն իր հետ բերում է նաև համապատասխան հարգալից վերաբերմունք:

    Հետո էստեղ փոքրուց սովորեցնում են ունենալ կոնկրետ զբաղմունք, գործ, ոչ թե անիմաստ-աննպատակ մի խաղալիքից մյուսը վազել: Երկու տարեկանն էլ պիտի սովորի ընտրել իր զբաղմունքը, նստել սեղանի շուրջ կամ գորգին և գոնե քսան րոպե մնալ նույն գործի վրա կենտրոնացած: Դու իհարկե կողքին ես, օգնում ես, երբ պետք է: Նրա մեջ կուտակված լիքը էներգիան արդյունավետ ուղի է վերցնում, ներառվում գործունեության մեջ: Ու վերջում էլ պիտի ինքը հավաքի իր թափածը:

    Շատ կարևոր են համարում երեխային ամեն օր դուրս տանելը` ծնված օրվանից: Էն քառասուն օր տանը պահել, բան, տենց բաներ չկան էստեղ: Կանայք ծննդաբերությունից մի օր հետո իրենց բալիկների հետ դուրս են գալիս զբոսանքի:
    Դրսում լինելը շատ կարևոր է: Դրա համար էլ գերմանացիները էդքան սպրոտային են ու կոփված:
    Մենք ամեն օր էրեխեքին հանում ենք դուրս` ինչ եղանակ էլ լինի: Իսկ չորեքշաբթի օրը ամբողջությամբ դրսում են: Տեղեր ենք տանում, մանկական խաղահրապարակներ, այգիներ: Անձրևի դեմ կան հատուկ ռեզինի հագուստներ և կոշիկներ, որոնք ջուր չեն քաշում: Դրանք հագցնում ենք ու հանում դուրս: Ու հլը մի անգամ բաց թողնենք, միանգամից բացասական արձագանք ենք ստանում ծնողների կողմից: Բուք լինի, թե բորան, երեխան պիտի դրսում լինի:
    Սենյակը երբեք չի կարող տալ էներգիայի էն սպառումը, որոնք տալիս են դրսային խաղերը:

    Հինգշաբթի օրերը տանում ենք մարզասրահ` սպորտի: Մի տարեկանից սրանք սպորտի են գնում, այ էսպիսի ազգ:

    Օրվա ռեժիմը երեխայի համար հստակ է: Ինքն ամեն օր ուտում է նույն ժամին, քնում նույն ժամին (ախ էդ քնելը): Ի դեպ, էստեղ երեխաները քնում են երեկոյան յոթին-ութին, ինչը ինձ շատ զարմացրել էր: Ու արթնանում են առավոտյան վեցին-վեց անց կես: Ծնողների մեծ մասը հենց էդ գրաֆիկն է ուզում իր երեխայի համար` շուտ քնել, շուտ արթնանալ:

    Երեխան երկուս ու կես տարեկանից սկսած` ինքնություն է հագնվում: Դե իհարկե չի ուզում սկզբում, ըմբոստանում է:
    Ես հիշում եմ, թե մամաս ինձ ոնց էր դպրոց գնալիս հագցնում, ինչ երկուս ու կես տարեկանում մենակ հագնվել... Իսկ էստեղ սովորեցնում են: Կարող ես լացել, ոտքերդ գետնին տալ, մնալ շորերիդ մոտ մի ժամ, բայց պիտի ինքնուրույն հագնվես: Դու հա կողքին ես, պետք եկած ժամանակ օգնում ես, բայց ինքը սովորում է, որ դա իր պարտականությունն է և ինքնություն պիտի անի:

    Երեխաները էստեղ մամայի փեշից շուտ են կտրվում: Ամենաուշը մի տարեկանից հայտնվում են մսուրում: Հիմնական իմաստը նրա մեջ խմբին պատկանելու զգացողությունն առաջացնելն է: Երեխան դառնում է ինքնուրույն, փոքրուց ունենում է իր օրվա հիմնական գործը. ինչպես մաման ու պապան են առավոտյան վեր կենում, գնում աշխատանքի, էնպես էլ դու գնում ես մսուր, հետո էլ մանկապարտեզ ես գնալու, իսկ հետո դպրոց, այնուհետև համալսարան, վերջում էլ` աշխատանքի, դու միշտ ունենալու ես քո գործունեությունը: Սա է իմաստը, մարդուն դարձնել պատասխանատու հասարակական էակ, որը հեռու է ծուլությունից:
    Ու էստեղի մսուր-մանկապարտեզում էնքան են սիրում ու հարգում երեխային, լիքը հավես բաներ անում հետները, որ ինքը օրվա վերջում չի էլ ուզում տուն գնալ: Սիրում են իրենց մսուր-մանկապարտեզը ու մեջը ապրող մարդկանց:
    Իրենք երջանիկ են մեծանում:

  2. Գրառմանը 34 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (28.04.2010), Ariadna (28.04.2010), Arpine (01.10.2011), ars83 (29.04.2010), Askalaf (28.04.2010), CactuSoul (29.04.2010), Cassiopeia (29.04.2010), Chilly (29.04.2010), Gayl (29.04.2010), h.s. (29.04.2010), Jarre (29.04.2010), KiLa (29.04.2010), Kita (28.04.2010), kyahi (28.04.2010), ministr (28.04.2010), Miss Elegance (29.04.2010), One_Way_Ticket (28.04.2010), Rammstein (30.04.2010), Rhayader (29.04.2010), Sphinx (29.04.2010), Tig (29.04.2010), Yeghoyan (28.04.2010), Yevuk (29.04.2010), Արևածագ (01.05.2010), Գաղթական (01.05.2010), Դեկադա (28.04.2010), Երկնային (29.04.2010), Լուսաբեր (29.04.2010), Ձայնալար (29.04.2010), Նարե (28.04.2010), Ուլուանա (28.04.2010), Ռուֆուս (28.04.2010), Վիշապ (28.04.2010), Ֆրեյա (29.04.2010)

  3. #2
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արդեն ասել էի ու կասեմ, որ շատ կուզենայի իմ երեխաները նման տեղ մեծանան, այսինքն եթե այստեղ գոնե դրա 50%-ով էլ լինի, ես ուրախ կլինեմ
    Բայց դե ձեր երեխեքը մեկ է դեմք են
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ֆրեյա (29.04.2010)

  5. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2010
    Գրառումներ
    14
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գերմանական հասարակության պատկերը մի քիչ ուռճացրել ես: Հենց անհատի դաստիարակությունը բավակին խոցելի տեղեր ունի այս երկրում. Ես կարող եմ առօրյա կյանքից բազմաթիվ օրինակներ բերել, որը ի ցույց է դնում գերմանական հասարակության հիվանդ լինելու փաստը: Էտ քաղաքավարի երեխաներն են այսօր բռնություն կիրառում մեծահասակների հանդեպ, որը անվստահություն և վախ է սերմանում մարդկանց շրջանում: Այդ նույն հեզությամբ լի էակներն են ձեռք բարձրացնում իրենց ընտանիքի անդամների վրա և սառնասրտորեն վերջ են տալիս նրանց կյանքին: Դեռ չի եղել մեկ ամիս, որ ես նման տռագիկ դեպքի մասին լսած չլինեմ, դա արդեն սովորություն է դարձել այս հասարակության մեջ: Եվ սա բնականաբար թերի դաստիարակության հետևանք է: ՈՒղղակի չեմ հասկանում, թե ինչպես կարելի է իդեալականացնել այս սառած, անհօգի ու ավտոմատացված հասարակությանը…

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (01.05.2010)

  7. #4
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ ուռճացրած է, ոչ իդեալականացված. նկարագրել եմ էն, ինչ տեսնում եմ, ինչի մեջ ապրում:
    Իսկ որ հասարակությունն անհոգի է (այլ հասարակությունների հետ համեմատության մեջ), ինքս գիտեմ, սակայն գիտեմ նաև, որ էդ հասարակությունից սովորելու շատ բան կա:

  8. #5
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում pispers-ի խոսքերից Նայել գրառումը
    գերմանական հասարակության պատկերը մի քիչ ուռճացրել ես: Հենց անհատի դաստիարակությունը բավակին խոցելի տեղեր ունի այս երկրում. Ես կարող եմ առօրյա կյանքից բազմաթիվ օրինակներ բերել, որը ի ցույց է դնում գերմանական հասարակության հիվանդ լինելու փաստը: Էտ քաղաքավարի երեխաներն են այսօր բռնություն կիրառում մեծահասակների հանդեպ, որը անվստահություն և վախ է սերմանում մարդկանց շրջանում: Այդ նույն հեզությամբ լի էակներն են ձեռք բարձրացնում իրենց ընտանիքի անդամների վրա և սառնասրտորեն վերջ են տալիս նրանց կյանքին: Դեռ չի եղել մեկ ամիս, որ ես նման տռագիկ դեպքի մասին լսած չլինեմ, դա արդեն սովորություն է դարձել այս հասարակության մեջ: Եվ սա բնականաբար թերի դաստիարակության հետևանք է: ՈՒղղակի չեմ հասկանում, թե ինչպես կարելի է իդեալականացնել այս սառած, անհօգի ու ավտոմատացված հասարակությանը…

    Չեմ կարծում որ ivy- ին ցանկացել է իդեալականացնել գերմանական դաստիարակությունը, պարզապես իմ կարծիքով նա ցույց է տվել մեզ այնտեղ իշխող դաստիարակության հիմքը: Նշեմ, որ թեպետ մսուր- մանկապարտեզները շատ կարեւոր են երեխաների դաստիարակման ու կազմավորման հարցում, բայց չմոռանանք, որ յուրաքանչյուր երեխայի կյանքում մեծ դեր ունեն ծնողները:

    Ի դեպ մեր ջան ու ջիգյար հասարակությունն էլ չի փայլում դաստիարակության նորմերով: Մեր մսուր- մանկապարտեզներում ես ականատես եմ եղել թե ինչպես էին դաստիարակները, ծնողների ցասումն առաջացնելով, երեխաներին ամեն օր տանում դուրս, բայց այդ երեխաները ոչ թե դրսում զբոսնում էին կամ խաղում, այլ նստած էին նստարանի վրա: Ի դեպ այդ երեխաներից մեկն էլ իմ աղջիկն էր, որը ամսվա մեկ շաբաթը գնում էր մանկապարտեզ, իսկ մնացած շաբաթները անց էր կացնում անկողնում՝ բարձր ջերմությամբ ու մրսածությամբ:

  9. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեհ, եթե ուզում եք մաքուր ու կատարյալ, «հետևները վարունգ մտցրածի» նման քայլող ժառանգներ ունենալ, ֆլագ վամ վ ռուկի
    Երեխաներին սիրելուց բացի ոչ մի բան պետք չի: Իհարկե, միանշանակությունն էլ է շատ կարևոր՝ ծնողի վարքը պետք է գոնե տրամաբանական լինի (ասենք, բաժակ ջարդելու համար երեկույթի գնալ թույլ չտալն իրականում ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում):
    «Շրեկ Երրորդ» մուլտի միջի դաստիարակությունը շատ ավելի է դուրս գալիս:
    Ու մեկ էլ՝ կորեն գերմանացիներն իրենց դաստիարակությամբ, այն միայն բանակ ու ֆաշիստ դաստիարակելու համար է հարմար: Բռնակներ են մշակում, կառավարելի ու կանխատեսելի երեխաներ են շտամպովկա անում, երբ պահը գալիս է՝ Հիտլերի նման մեկը կանգնում է, բոլորը միաձայն գոռում են. «Զի՛գ հայլ»:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (29.04.2010), Chilly (29.04.2010), EgoBrain (30.04.2010), Miss Elegance (29.04.2010), Safaryan (29.04.2010), Արևածագ (01.05.2010), Շինարար (29.04.2010), Ֆրեյա (29.04.2010)

  11. #7
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Kita-ի խոսքերից Նայել գրառումը
    Արդեն ասել էի ու կասեմ, որ շատ կուզենայի իմ երեխաները նման տեղ մեծանան, այսինքն եթե այստեղ գոնե դրա 50%-ով էլ լինի, ես ուրախ կլինեմ
    Բայց դե ձեր երեխեքը մեկ է դեմք են
    Kit, մենակ էն դեպքում, եթե երեխադ ընդմիշտ լքելու ա Հայաստանը ու երբեք ոտք չի դնելու ստեղ։ Դու պատկերացնում ես ինչ կլինի էն երեխաների հետ, ովքեր կընկնեն վայրի պայմաններ՞ Ընդհանրապես, էս ամենը իմաստ ունի էն դեպքում, երբ բոլորին են նույն կերպ դաստիարակում։ Իսկ եթե մի քանի միլիոնը սենց ա դաստիարակվում, իսկ մեջներից մեկը շուստրի ա մնում, կարա մեծ հասարակական վնաս տա։ Ռիսկային ա դարձնում հասարակությանը, քանի որ վատ բան չեն ակնկալում ուրիշնեից ու խոցելի են դառնում։

    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու մեկ էլ՝ կորեն գերմանացիներն իրենց դաստիարակությամբ, այն միայն բանակ ու ֆաշիստ դաստիարակելու համար է հարմար: Բռնակներ են մշակում, կառավարելի ու կանխատեսելի երեխաներ են շտամպովկա անում, երբ պահը գալիս է՝ Հիտլերի նման մեկը կանգնում է, բոլորը միաձայն գոռում են. «Զի՛գ հայլ»:
    Դա էլ մի մոռացեք։ Նման դաստիարակությունը ու օրենքներ հարգելը – ԱՆՎԵՐԱՊԱՀՈՐԵՆ, մարդկանց դառձնում է ռոբոտ, դրա համար էլ, հակնարծ եթե հայտնվի մեկը, ով օրենք հանի, ասենք՝ Ատոմային Ռումբ Գցել ու Աշխարհը Վերացնել, ռոբոտի պես, անվերապահորեն, առանց մտածելու, առանց սեփական կարծիքը ունենալու, կանեն։

    Երբեմն օրենքները պետք է խախտել
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (01.05.2010)

  13. #8
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,759
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նման դաստիարակությունն, ըստ իս, ռոբոտականացնում է սկզբում մանուկին, ապա կերտում ռոբոտ, մարդու փոխարեն: Բայց դաստիարակության այդ կարգուկանոնի մեջ կան այնպիսի մակարդակներ, որոնք պետք են երեխային: Պետք չէ երեխային կաղապարել, պետք է նրան ազատություն տալ, միաժամանակ նրան հորդորելով, որ կարգուկանոն պահպանելը պատվի խնդիր է ու ցանկալի է հետագա կյանքի համար:

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (29.04.2010), Ariadna (29.04.2010), Rhayader (01.05.2010), Yeghoyan (29.04.2010), Գաղթական (01.05.2010), Լուսաբեր (29.04.2010), Շինարար (29.04.2010)

  15. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդուն սեփական եսից կտրելու պրուսական, պրուսականից ժառանգած սովետական, սովետականից ժառանգած հայկական դաստիարակություն և կրթություն, որից ուզում ենք, բայց չենք կարողանում ազատվել…

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գեղագիտական դաստիարակություն
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Արվեստ և դիզայն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 22.10.2016, 23:21
  2. Վաճառք. Գերմանական Votone լեռնային հեծանիվ, 190.000 դրամ
    Հեղինակ՝ armatura, բաժին` Առք և վաճառք
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.05.2014, 19:04
  3. Սեռական դաստիարակություն
    Հեղինակ՝ Լէգնա, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 131
    Վերջինը: 12.10.2012, 03:22
  4. Էկոլոգիական դաստիարակություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 20.06.2011, 18:27
  5. Գերմանական դիտարկումներ
    Հեղինակ՝ ivy, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 8
    Վերջինը: 10.06.2010, 21:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •