Շինարար-ի խոսքերից
Աստղ ջան, ըստ տարածքային պատկանելության խմբվելու մեջ վատ բան չկա, զեմերով իրար հետ կապ են պահում, որ մեկի տուն գնալիս մյուսներն էլ խաբար ուղարկեն ու առնեն, տնեցիներն են կապ պահում դեռ մի բան էլ, բայց դա չի նշանակում, որ մտերմության համար բանակում առաջին չափանիշը զեմությունն ա, իմ ծառայած բանակում զեմերը իրար բարեկամ ու մանացածը թշնամի չէին, վերջին հաշվով, բանակը նույն կյանքն ա, ավելի փոքր տարածության վրա, մի քանի հարյուր հոգի մարդ սկսում են ապրել մարդկային հասարակության զարգացման օրինաչափություններով, վատ բան շատ կա, բայց այստեղ այնպիսի գույներով ա ամեն ինչ նկարագրված, իմ ծառայած բանակում այդքան վատ չէր ամեն ինչ, ծեծ կար սպաների կողմից էլ, զինվորների կողմից էլ իրար հանդեպ, բայց այդպիսի մասսայակն բնույթ չուներ, դա չի նշանակում, էլի եմ ասում, որ ամեն ինչ հրաշալի է, իհարկե շտկելու շատ բաներ կան, բայց թող ոչ ոք չվախենա ծառայությունից, ու մի բան էլ, երբեք էլ ծառայությունը դրախտ չի դառնալու:
Ինչ վերաբերում է, որ տղուն պետք ա ծառայելը, որ հասունանում է, տղամարդ է դառնում, էնքան էլ էդ կարծիքին չեմ, հասունանանլու տարիքում գնում են, տունն էլ էդ 2 տարին տղամարդ դարձողը կդառնա, բայց մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր սիրելի մարդկանց պետք ա տղու ծառայելը: Ինքս մեծ ջատագովությամբ չեմ գնացել բանակ, ազատվելու ձև չունեի, բայց չեմ փոշմանել ու չեմ ափսոսում էդ երկու տարիս, ինձ այնքան պիտանի էի զգում:
Էջանիշներ