User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 97 146-ից ԱռաջինԱռաջին ... 478793949596979899100101107 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,441 համարից մինչև 1,455 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1441
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատս չի գալիս, հայ տղաների ներքին հարաբերություններում բարքերը բավականին խիստ են: Կան չգրված օրենքներ, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ: Ամեն ինչ սպասելի է, բայց ոչ բռնաբարություն:
    Դե տեսնում եք, մեր երիտասարդների մեջ կան նաև այդ չգրված տղամարդկային օրենքները անտեսող անասուններ

  2. #1442
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նոր սպանություն բանակում. զինվորը մահացել է համածառայողի կրակոցից

    ՍԵՊՏԵՄԲԵՐ 07, 2011

    Սեպտեմբերի 7-ին ժամը 06:00-ի ԼՂՀ Ասկերանի մարտական դիրքերից մեկում հերթապահություն իրականացնելու ժամանակ հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված շարքային Հայկ Մկրտչյանը։ Նա զորակոչվել էր Էջմիածնի զինկոմիսարիատից։

    Էջմիածնի զինվորական կոմիսար Հակոբ Ազատյանը www.hra.am -ին փոխանցեց , որ Հայկ Մկրտչյանը համածառայողի կողմից արձակած կրակոցից է մահացել, ում անունը դեռ չի հրապարակվում։

    Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը՝ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:

    http://www.hra.am/am/events/2011/09/07/army
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (07.09.2011)

  4. #1443
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինվոր Հայկ Մկրտչյանին դիտավորյալ սպանել է իր զինակիցը

    ՍԵՊՏԵՄԲԵՐ 08, 2011

    ՀՀ Պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի փոխանցմամբ՝ երեկ ԼՂՀ Ասկերանի հենակետում զինծառայող Հայկ Մկրտչյանը մահացել է, ոչ թե զինակցի կողմից զենքի հետ վարվելու անզգուշության արդյունքում, այլ տեղի է ունեցել դիտավորյալ սպանություն. այս մասին այսօր փոխնախարարը հայտարարել է բանակում զոհված զինվորների ծնողների հետ հանդիպման ժամանակ։

    Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ շարքային Լենդրուշ Նազլուխանյանը զենքի հետ վարվելու կանոնները խախտելու արդյունքում է (ՀՀ Քր. օր. 373-րդ հոդվածի 3-րդ մաս) կրակել Հայկ Վարդանյանի ուղղությամբ։

    Սեպտեմբերի 9-ին Լենդրուշ Նազլուխանյանին կառաջադրվի դիտավորյալ սպանության մեղադրանք:

    Աղբյուրը՝ http://www.hra.am/am/events/2011/09/08/askeran
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (08.09.2011)

  6. #1444
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Խաղաղ պայմաններում մահացած զինվորներն այսօր «քայլում էին» Երևանի փողոցներով (վիդեո)

    ՍԵՊՏԵՄԲԵՐ 08, 2011

    Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորներն այսօր «քայլում էին» Երևանի գլխավոր փողոցներով։ Որդի կորցրած սևազգեստ մայրերը և տասնյակ քաղաքացիներ մահացած զինվորների նկարները գլխավերևում պարզած՝ ՀՀ պետական մարմիններից պահանջում էին արդարություն և մեղավորների պատիժ։

    «Սևազգեստ բանակ» բողոքի ակցիայի մասնակից սևազգեստ մայրերին, ովքեր այսօր'սեպտեմբերի 8-ին, երթի էին դուրս եկել Հանրապետության հրապարակից մինչև ՀՀ նախագահի նստավայր իրենց որդիների սպանությունները բացահայտելու պահանջով, ոչ մի պետական պաշտոնյա չարձագանքեց: Միայն նախագահական նստավայրի մոտ, երբ ծնողների մեծ մասն արդեն հեռացել էր շենքի մոտից, մոտեցել է պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը և հրավիրել նախարարություն՝ զրույցի:

    Սոցիալական ցանցերի բարձրացրած աղմուկից հետո, սա երկրորդ խոշոր միջոցառումն էր Facebook սոցիալական ցանցի «Բանակն իրականում» խմբի և քաղաքացիական այլ ակտիվիստների կողմից կազմակերպված. նրանք պահանջում են բացահայտել բանակային սպանությունները, պատժել մեղավորներին և բանակում կարգուկանոն ապահովել դժբախտ դեպքերը կասեցնելու նպատակով։

    Ինչպես www.hra.am -ին հաղոդեց շարժման ակտիվիստներից Լալա Ասլիկյանը՝ իրենք պատրաստվում են ամեն հինգշաբթի միանալ ՀՀ կառավարության շենքի առջև բողոքող ծնողներին, իսկ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:30-ին, Կոնգրես հյուրանոցում կանցկացվի հատուկ կլոր սեղան, որի ժամանակ փաստաբաններ և այլ մտահոգ քաղաքացիներ կներկայացնեն բանակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ:

    Աղբյուրը` http://www.hra.am/am/events/2011/09/08/action
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Tig (09.09.2011), Varzor (08.09.2011)

  8. #1445
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ, իսկ չեք մտածում որ ԶԼՄ-ների ու սոցիալական կայքերի այսպիսի բարձրակոչ հայտարարութւունները բանակի վիճակի մասին մտածված դիվերսիա են:
    Դիվերսիա են ՀՀ բանակի առանց այն էլ ոչ բարի համբավը ավելի գցելու համար, ժողովրդի շրջանում հակառակվելու ցանկություն առաջացնելու եւ մոտեցաղ զորակոչը վնասելու համար?
    Ինչի իմ ծառայության ընթացքում ոչ մի հայկական ԶԼՄ չհայտնեց 2 տարվա ընթացքում զոհված մոտ 20 զինծառայողների մասին (կեսը՝ թշնամուց, կեսը՝ ավելի վատ թշնամուց):
    Այն մասին, որ մեր զորամասի դիրքերում վիրավորներ կան իմանում էինք Ազատութոյւն ռադիոկայանից՝ կայծակնային արագությամբ հայտնում էին (ի դեպ սա արդեն լուրջ կասկածների տեղիք է տալիս՝ առնվազն ինֆորմացիայի արտահոսք արտասահմանյան հատուկ ծառայություններն, այն էլ ոչ միայն ամենաբարձր օղակներից
    Հենց այս վերջին ամիսներին, զորահավաքից առաջ, սկսեցին ակտիվանալ: Թե ԶԼՄ-ները ծեծած տեղն են ծեծում՝ զորահավաքը մոտենում է, ծնողներն ավելի են անհանգստանում, ԶԼՄ-ներն էլ դրա վրա փող են աշխատում

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Arpine (08.09.2011)

  10. #1446
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը

    Ես որ անձամբ դիվերսիա չեմ անում, գրել եմ ու կշարունակեմ գրել այս թեմայով,,,Հա թող մտածեն, որ էնքան էս խնդիրը չլուծեցին, մինչեւ այստեղ էլ ազգիդ համար վատը ուզողները բուն դրեցին,,,ինտերնետային էս խմբերի հետ բացարձակ կապ չունեմ, չեմ էլ ճանաչել իրանց, բայց այս ծնողներից արդեն 4 տարի է նույն բանն եմ լսում ու շատ ցավոտ է,,,Ու գիտես ինչն է վատ, որ թեման թողած, բոլորը քննարկում են կազմակերպիչներին,,,
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  11. #1447
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը

    Խոսքը չի գնում առանձին անհատների մասին, խոսքը գնում է կազմակերպված լրատվական գրոհի մասին` մասնավորապես հեռուստատեսություն ու տպագիր մամուլ:
    Միշտ էլ գրել են ու խոսել բանակի միջադեպերի մասին, բայց այսպիսի հնչեղություն առաջին անգամ եմ տեսնում:
    Ի դեպ Ազատություն ռադիոկայանի արագ ինֆորմացվելւ փաստը էլի "մութ" է մնում:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Claudia Mori (09.09.2011)

  13. #1448
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը չի գնում առանձին անհատների մասին, խոսքը գնում է կազմակերպված լրատվական գրոհի մասին` մասնավորապես հեռուստատեսություն ու տպագիր մամուլ:
    Միշտ էլ գրել են ու խոսել բանակի միջադեպերի մասին, բայց այսպիսի հնչեղություն առաջին անգամ եմ տեսնում:
    Ի դեպ Ազատություն ռադիոկայանի արագ ինֆորմացվելւ փաստը էլի "մութ" է մնում:
    Ու շատ լավ է, այդքան մտահոգված են, թող մարդանց այն օրին չհասցնեն, որ հակապետական ու հակազգային հայտարարություններ անեն,,, ինչ ցանել են, դա էլ հնձում են... Ազատության հետ կապ չունեմ, եթե քննարկում եք քննարկեք, թե ոնց են բոլոր տեսակի թեմաները հասանելի դառնում գաղտնի ու հակազգային ձեւերով, սա միայն բանակին չի վերաբերում, իսկ բանակի ծնողներ թեման լրիվ ուրիշ բան է...հա իրանք էլ դարձան գործիք պետության դեմ ու էլի նույն պետությունն է մեղավոր
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (09.09.2011)

  15. #1449
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ բանակի ծնողներ թեման լրիվ ուրիշ բան է...հա իրանք էլ դարձան գործիք պետության դեմ ու էլի նույն պետությունն է մեղավոր
    Միանգամայն համամիտ եմ
    Բայց եկեք իրատեսորեն նայենք: Վերջնականապես զրոյացնել բանակի միջադեպերը` անհնար է: Այպիսին է մարդկային բնույթը, ոնց էլ չլինի 50-60.000 տղամարդու մեջ միշտ էլ միջադեպեր կլինեն: Բայց դա չի նշանակում, թե պետք չի ձգտել այդ թիվը նվազեցնել: Վերջ ի վերջո խոսքը գնում է ՀՀ քաղաքացիների, մարդկային կյանքերի մասին: Ու պետությունը կոչված է այդ կյանքերը հնարավորինս պաշտպանելու և բարելավելու` հենց դրա համար էլ մեզանից հարկեր են հավաքում:
    Զավակ ծորցրած ծնողի համար միևնույն է ով է մեղավոր: Բնական է, եթե դեպքը տեղի է ունեցել դպրեցում` դպրոցն է մեղավոր, համալսարանում` համալսարանը, բանակում` ՊՆ-ն: Սա շատ բնական ու հասկանալի մոտեցում է: Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ ցասումը ուժեղանում է բանակի պարտադրական համակարգի պատճառով ևս` "զոռով տարաք, հետո սպանեցիք": Բայց ցավոք սրտի, այս պահին երկիրը հնարավորություն չունի լիովին անցնելու պայմանագրային հիմունքներով բանակ հավաքագրելուն:
    Զուտ գիտակցական մակադակով ամեն ինչում մեղադրել միայն բանակը ուղղակի անհեթեթություն է: Ոնց բռնես բոլոր օրինազանցների ձեռքը? Որտեղ և ովքեր են կարողացել բռնել բոլոր այդ ձեռքերը?
    Ինչու ոչ մեկը չեն ուզում ընդունել, որ հասարակություն, այդ նույն ծնողն էլ իր մեղքի բաժինն ունի որոշ միջադեպերում?

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (09.09.2011), Lion (09.09.2011)

  17. #1450
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց բռնես բոլոր օրինազանցների ձեռքը? Որտեղ և ովքեր են կարողացել բռնել բոլոր այդ ձեռքերը?
    Ինչու ոչ մեկը չեն ուզում ընդունել, որ հասարակություն, այդ նույն ծնողն էլ իր մեղքի բաժինն ունի որոշ միջադեպերում?
    Շատ հանգիստ, որ ուզեն լավ էլ կարգապահություն կմտցնեն, մեկ էլ բոլոր հրամանատարներին հոգեբաններ են պետք, որ հասկանան մարդկանց հետ գործ ունեն,,,կան լավ հրամանատարներ, ովքեր դա անում են, ուստի պետք չի էլի <<զարմացնել մեր կոշիկները>>, ասելով թե դա հնարավոր չի,,,
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  18. #1451
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հանգիստ, որ ուզեն լավ էլ կարգապահություն կմտցնեն, մեկ էլ բոլոր հրամանատարներին հոգեբաններ են պետք, որ հասկանան մարդկանց հետ գործ ունեն,,,կան լավ հրամանատարներ, ովքեր դա անում են, ուստի պետք չի էլի <<զարմացնել մեր կոշիկները>>, ասելով թե դա հնարավոր չի,,,
    Լավ էլի, նորից եմ կրկնում վերջնականապես բացառել բանակային միջադեպերը հնարավոր չի, չի եղել, ու չի էլ լինի: Էդ նույնն ա, որ ասես վերջնականապես կարելի է բացառել սպանությունները կամ գողությունները կամ էլին մի նման բան:
    Բայց կագապահությունն ու բարոյահոգեբանական վիճակը իրոք որ լավ էլ կարելի է բարձրացնել:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (09.09.2011)

  20. #1452
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի, նորից եմ կրկնում վերջնականապես բացառել բանակային միջադեպերը հնարավոր չի, չի եղել, ու չի էլ լինի: Էդ նույնն ա, որ ասես վերջնականապես կարելի է բացառել սպանությունները կամ գողությունները կամ էլին մի նման բան:
    Բայց կագապահությունն ու բարոյահոգեբանական վիճակը իրոք որ լավ էլ կարելի է բարձրացնել:
    Այ հիմա համաձայն եմ
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  21. #1453
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ հիմա համաձայն եմ
    Ի դեպ ասեմ, որ ամենալավը և իրավիճակը և այդ հարցերի լուծումները պատկերացնում են հենց իրենք զինծառայողները:

  22. #1454
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էլի, ես ո՞ւր ենք գնում: Էլ ուրիշ դարդ ու ցավ չունենք, էլ մեր մեջ տղամարդ չի մնացել, հիմա էլ կանայք պիտի ծառայե՞ն: Հեհե՛յ.... ողբամ զըքեզ Հայոց աշխարհ... Լրիվ գժվել են:

    Կանանց պետք է զորակոչել բանակ. կարծում է փաստաբանը
    15:25 • 14.09.11

    Հայաստանն այսօր չունի պրոֆեսիոնալ բանակ։ Կառավարությունը պարտավոր է քննարկել այս հարցը, եթե պրոֆեսիոնալ բանակ հնարավոր չէ ունենալ, պետք է տրվեն հստակ հիմնավորումներ։ Նման տեսակետ այսօր հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը` բանակի խնդիրներին նվիրված «կլոր սեղանի» ժամանակ:

    Նա կարևորեց զինված ուժերի`քաղաքականապես չեզոք լինելու, զինծառայողների կողմից ընտրական իրավունքը կիրառելու հանգամանքները:

    Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ունենալու պայմաններից մեկը կանանց պարտադիր զինվորական ծառայությունում ներգրավելն է.

    «Մինչ օրս այս հարցի շուրջ լուրջ հակափաստարկներ չեմ լսել. կանանց` պարտադիր զինվորական ծառայության չանցնելու հանգամանքը ցայսօր բացատրվել է միայն որոշ մշակութային-հոգեբանական նկատառումներից ելնելով,- փաստեց նա։- Հայոց բանակում հաճախ ծագում են խնդիրներ` համատարած նույնասեռության պայմանների հետևանքով, կանանց` ծառայության անցնելու դեպքում նաև կբարձրանա վերջիններիս դիրքը հասարակության մեջ»:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  23. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (14.09.2011), Varzor (14.09.2011), Արէա (14.09.2011)

  24. #1455
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի, ես ո՞ւր ենք գնում: Էլ ուրիշ դարդ ու ցավ չունենք, էլ մեր մեջ տղամարդ չի մնացել, հիմա էլ կանայք պիտի ծառայե՞ն: Հեհե՛յ.... ողբամ զըքեզ Հայոց աշխարհ... Լրիվ գժվել են:

    Կանանց պետք է զորակոչել բանակ. կարծում է փաստաբանը

    Tert.am
    Հաստատ գնացող եմ։

    Հա, համ էլ աչքներս լույս։
    Տղերքն էսօր թորքի սամալյոտ են խփալ, ափսոս մեջը թորք չի եղալ...
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (14.09.2011), Varzor (14.09.2011), Արէա (14.09.2011)

Էջ 97 146-ից ԱռաջինԱռաջին ... 478793949596979899100101107 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •