Այսինքն, հայ-թուրքական հարաբերությունների սառեցումը ինչքանով ա մեր վրից ղարաբաղի հարցում ճնշումները թուլացնում, կամ ընդհանրապես ինչ ենք շահել էս սառեցումից… ղարաբաղի հարցում մեր վրա ճնշումը լրիվ ուրիշ տեղից ա գալիս ու սահմանն էլ ըստ նախատեսվածի պտի լիներ մեր շահածի մի մասը…
… կարա դաժե Օբաման ցեղասպանություն ասի ու հետո ֆռռա ու սերժին ասի "տեսա՞ր ապեր, դե հիմա մի հատ ղարաբաղյան հարցը նայի ցեղասպանության լույսի տակ, թուրքերին էլ տեղն ա թող դրանց սահմանը տենց փագ էլ մնա"
ինչո՞վ ա վատ սցենար
Եր ջան ուղղակի մի բան ասեմ: Նայի չեմ վիճում հա...
ԱՄՆ-ի նավթահանքերի մեծ մասը վաճառված է( բայց պետությունը փայ ունի) և շահագործվում է արևմտյան կազմակերպություննեի կողմից: Իսկ նավթը ցենրը հոսում է Բաքու-Ջեյրանով: Ռուսատանը ոչ մի հիմնավորում չունի միայնակ խաղապահ երկիր հանդես գալու համար: Հետո եթե Ադրբեջանը թույլ տա իր տարածում ռուսական ռամական բազանների տեղակայում դա կնշանակի հանձնել ամբողջ Ադրբեջանը և բերել նույն վիճակի ինչ Հայաստանը: Իմ կարծիքով Ադրբեջանը ինքը դեմ կլինի միայն ռուսական զորքերի տեղակայամանը:
Հիմա գանք ղարաբաղյան հարցին:Ինքը հարցը ոչինչ է գերտերությունների համար Հայաստանի շահի տեսակետից: ԱՄՆ ուզում օգտագործել այս հարցը Կովկասում նվազեցնելու Ռուսական ազդեցությունը:Ինչպես? Տեղակայալով միջազգային խաղապահ զորքեր: Իսկ Ռուսատանը ուզւոմ է բացել հայ թուրքական սահմանը որպեսզի պորտալար ունենա սնելու իր բազաները Հայաստոնում,քանի որ հիմա դրանք մեկուսացած են: Ու կարողանա պահել գոնե ներկայիս դիրքերը այլ ուժային կենտրոնների ռազմական առկայութայն դեքպում:
Հիմա եթե աջաձինը բացվի սահամանը ուրեմն Ռուսատանը և Թուրքիան կիսում են Կովկասում իշխելու մանդատը: Եթե Ղարաբաղի հարցում առաջընթաց եղավ մինչև բացելը, դա նշանակում է սկսվում է Ռուստանի դուրս գալու պրոցեսը Կովակասից: Դա իհրակե չի լինի մի օրում...Իսկ թե մենք այս գործընթացի ընթացքում որքան կենսուանկ և խելացի ղեկավար կունենանք այնքան կշահենք կամ կպարտվենք...
Ապեր իմ կարծիքով սա շատ սիրուն քայլեր էր ԱՄՆ-ի կողմից որ ձախողեց ռուս - թուրքական նախաձեռնությունը: Ապեր Սեռժին ԱՄՆ-ում չոտկի ասել են որ սահմանը եթե բացեցիր ուրեմն Ղարաբաղի մի մասը պիտի տաք, գնա հոպարիտ ասա: Սա էլ գանցելա ասել ա մոսկվայում: Նրանք էլ ասել են գնա սառեցրու մինչև տենանք ինչ ենք անում:Մենք մի բան կանենք քեզ կասենք ինչ անես...
Ինձ թվում ա որ Ղարաբաղի հարցը ավելի հրատապա դառնում:Չգիտեմ ձաձ:Կարող օբշի համաձայնվեն Ռուսաներին տան Սևաստոպլը տեղը Ռուսաստանը Հայաստանին զաստավաիտ անի զորքրերը դուրս հանի...Պետք ա մի փոքր սպասել տեսնել էլի: Խաղը շատ բարդա...
Ոչ մեկս էլ չգիտի, թե Օբաման, Մեդվեդեվը սարկոզին ու մյուսներն ինչ ասեցին ու ում ինչ է ձեռ տալիս:
Պարզ ա մի բան, որ առերևույթ թուրքիան հիմա իր արտաքին հարցերում արևմտյան դաշնակից չունի: Իսրայելի վրա նվագելը իրա վրա թանկ ա նստել ու երևի դեռ շատ կնստի: Ամերիկյան ռազմական բազան էն գնով որ թուրքերն են մինչև հիմա ծախած եղել, աբսուրդա : Ամերիկացիներին չի կարա ձեռ տա 6 ամիսը մեկ վերակնքվող պայմանագիրը, որով էս արդեն 50 տարի ա իրանց քթից բռնած թուրքերը պարացնում են: Երկբևեռ աշխարհում թուրքիան իրենց ձեռ էր տալիս, բայց հիմա թուրքիան երազների մեջ է, իրանից մի մեծ ք է պատկերացնում ու արդեն սաղի քիմքին է նստած: Բոլորն էլ առևրես իբր հարգում են իրեն, բայց որ ձեռները ճար եղավ, կկոխեն ունիտազ ու ջուրն էլ վրից կքաշեն:
Կատարվածի առումով այլ օբյեկտիվ ինֆորմացիա չկա- ամեն մեկս զուտ ենթադրություններ է անում: Ինֆորմացիայի միակ աղբյուրը հենց ելույթի տեքստն է:
Բոլդով նշել եմ կարևոր մտքերը:1- Մենք հայտարարեցինք նաև, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն, առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը բացառվում է:
2- Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պակաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամանակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակացությունն ու դիրքորոշումն էլ միանշանակ է.
3- Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագրությունների տառին համապատասխան քայլերով առաջ շարժվել:
4- Ողջամիտ ժամկետները, մեր կարծիքով, ավարտվել են: Ամեն գնով ապրիլի 24-ն անցկացնելու թուրքական գործելաոճը պարզապես անընդունելի է:
5-Մենք անընդունելի ենք համարում նաև Հայաստան-Թուրքիա երկխոսությունն ինքնանպատակ դարձնելու անիմաստ ձեռագիրը և այս պահից սկսած` հարաբերությունների կարգավորման ներկա փուլը համարում ենք սպառված:
6-Այս ընթացքում Թուրքիայի հետ սկսված գործընթացի ապագայի վերաբերյալ ես քննարկումներ եմ ունեցել և շարունակում եմ դրանք Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի, Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև եվրոպական մի շարք կառույցների մեր գործընկերների հետ:
7- Ես շնորհակալ եմ նրանց` մեր նախաձեռնությանը ցուցաբերած օժանդակության, գործընթացին սատարելու և դրա առաջընթացին միտված ջանքերի համար:
8- Չեմ թաքցնում, մեր գործընկերները հորդորել են ինձ շարունակել գործընթացը, հորդորել են չկանգնեցնել այն:
9-Եվ հարգելով նրանց, նրանց ջանքերն ու անկեղծ ցանկությունները, կոալիցիոն գործընկերների հետ և Անվտանգության խորհրդում քննարկումներից հետո, մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահանջում մեր ազգային շահը:
10 Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրությունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգավորման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն:
11 Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու մեր քաղաքական նպատակները մնում են ուժի մեջ, և մենք կդիտարկենք առաջ շարժվելու հարցը, երբ համոզվենք, որ Թուրքիայում կա համապատասխան մթնոլորտ և երբ Անկարայում կտեսնենք հարաբերությունների կարգավորմանը վերստին պատրաստ առաջնորդություն:
12 Ի լուր աշխարհի հայտարարելով, որ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների 2008 թվականի սեպտեմբերյան հանդիպումից սկսված գործընթացի այս փուլը մեզ համար այլևս ավարտված է, միևնույն ժամանակ ես շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին` այս ողջ ընթացքում ցուցաբերած քաղաքական կոռեկտության և այն դրական հարաբերությունների համար, որ ձևավորվեցին մեր միջև:
13-Երկու օրից մենք նշելու ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց մեծ եղեռնի 95-րդ տարելիցը: Ցեղասպանության միջազգային ճանաչման մեր պայքարը շարունակվում է, և եթե Թուրքիայում որոշ շրջանակներ փորձում են օգտագործել մեր անկեղծությունն ի վնաս մեզ, օգտագործել այս գործընթացը` խուսափելու համար ապրիլի 24-ի իրականությունից, ապա նրանք լավ պետք է իմանան` ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող օր է, բայց այն որևէ կերպ չի սահմանափակում դրա միջազգային ճանաչման ժամանակացույցը:
14 Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զորակցում են մեզ մարդկության դեմ ուղղված ոճիրների դատապարտման ու կանխման գործում: Շնորհակալություն ենք հայտնում նաև պատմական ճշմարտության վերականգնման համար պայքարող թուրք մտավորականներին, ովքեր կիսում են մեր ցավը: Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին մենք բոլորին կոչ ենք անում հիշել, որ պետական մակարդակով մշակված ծրագրով և միայն հայ լինելու համար հրի ու սրի մատնված 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը ողջ մարդկության առջև դեռ շարունակում է ճանաչման ու դատապարտման պահանջ դնել:
15 Այսօր մենք ամուր ենք ավելի, քան երբևէ, մեր ճակատը պարզ` ինչպես միշտ: Ավելի լավ Հայաստանի, ավելի լավ տարածաշրջանի, ինչու չէ` նաև աշխարհի, ավելի ամուր ու միասնական հայության նպատակներին միտված մեր ջանքերն այսուհետ միայն ավելանալու են: Վստահ եղեք` արդյունքներն էլ անընդհատ տեսանելի են լինելու:
16 Աստված մեզ պահապան:
Ընդհանուր առմամբ դիվանագիտական առումով պարզ թուղթ է: Բառացի ասված է пошли вы на фиг. Մենք էսքան ձեր հետ նազ ու տուզ արեցինք, դուք ձեր չունեցած էշը մեր նաղդ ձիու հետ եք ուզում փոխեք՞:
Որոշ թուլության կա 10-րդ կետում, բայց երևի դա էլ եվրոպացիների համար է: 16-ն էլ ամերիկահայերի համար է:
Հղում է անում անուններով, որ ես սաղն էլ իմ տղերքն են: Ու ասում է, որ իրենց հարգելով չեմ դուրս գալիս պրոցեսից: Ըստեղ բլեֆ չկա, իրեն ասել են գնա թուրքերին ինչ քֆուր ունես տուր-տեր ենք:
Տարօրինակն էն է, որ ակկուրատնի թուղթ է: Կազմողը տիրապետում է նրբությունների տեխնիկային ու համարյա ամեն ինչ ասվել է: Չեն մոռացել նույնիսկ Գյուլին առանձնացնեն, որի շնորհիվ հենց սեռժի ֆուտբոլն էլ է մեջտեղից դուրս գալիս- թե համ ինձ, համ էլ գյուլին ֆռցրել են:
Ամեն դեպքում սա ելակետին գալու թուղթ չի, սա զայավկա է տարածաշրջանում սուբյեկտ դառնալու- из кухарки в королевы.
Սեռժի մի շաբաթ կորելը 2 բացատրություն կարող է ունենա - կամ բուժվել է, կամ էլ տարել են կրթելու ու նստել բացատրել, բալամուտ են արել, թե ով ինչ է խաղում: Ես հակված եմ 2-րդ տեսակետին, որովհետև դա է ենթադրում թղթի, հայերիս համար, աներևակայելի դուխը:
Սա ինչ որ առումով կլիցքաթափի նաև ներքին պրոցեսները: Սուբյեկտ դառնալով ինքը արդեն լեգիտիմության հարցը ֆուկ է արել ու մի քիչ ավելի հանգիստ կվերաբերվի ընդիմությանն էլ ու ուժ կունենա նաև իրա ԲՏ-եքի հանդեպ:
Նաև ղարաբաղի հարց էստեղ չեմ տեսնում: Թուրքական հարցերին դոբրո տալով, փաստորեն դրսում ղարաբաղի հարցում էլ հայանպաստ գեոքաղաքականությունը գոնե տեսականորեն առկա է:
Այլ հարց, որ ադրբեջանը արդեն մի գուցե գնա լիամասշտաբ պատերազմի, որի ապագան դժվար հաշվարկելի է:
Չեմ կարժում, թե դրսում էդքան կեղտ լինեն, որ մեզ ծուղակ կոխած լինեն: Ամեն դեպքում հիմա մեզանից ինչ որ բան արդեն կախված է:![]()
Վերջին խմբագրող՝ Բիձա: 23.04.2010, 03:58:
ministr (23.04.2010), Tig (23.04.2010), Ջուզեպե Բալզամո (23.04.2010)
Վիշ ապեր, ասենք թե Նիկոլը սխալ ա եղել իր հաշվարկների մեջ,ասենք թե ՀԱԿ-ն էլ ա սխալ եղել, սառեցումը ինչով է լավ… Սեր-ը մեկ ա ղարաբաղի հարցում բանակցելու ա ու իրա վրա մեկ ա ճնշում կա,… էն ժամանակ հայ թուրքական գործնթացին զուգահեռ էին գնում բանակցությունները, հիմա առանց դրա ա լինելու… դաժե ռուսներն ասին "կարելի ա միառժամանակ էն կողմ դնել, մինչև ղարաբաղի հարցը լուծվի ու հետո վերադառնալ"… էսի նշանակում ա որ ղարաբաղի հարցը Սերժն ա լուծելու, ասել ա թե մինչև իրա նախագահության վերջը…
… Սերժի ռեըթինգը որ ներսում լավացավ, հանձինս նրա "գժոտ քաղաքական քայլի" սատարողների ու "հայ սփյուռքի" էն վախտ արդեն ավելի հեշտ կլինի ղարաբաղյան հարցում "հավատարիմ" մնալ մադրիդյան սկզբմունքներին (որտեղ ղարաբաղը ինքնորոշման իրավունք է ստանում ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում, իսկ մենք տարածքներից դուրս ենք գալիս) ո՞վ կարա կասկածի որ Սերժի նման դուխով տղեն որ սառացրեց հայ թուրքական բանակցությունները, հանկարծ կարող ա վատ թուղթ ստորագրի…
… իհարկ էս ամեննը կարող ա շատ հանգիստ ու առանց ցնցումների գնա,բայց երբ գա զորքը հետ քաշելու ժամանակը, էնտեղ արդեն կերևա Նիկոլի կամ ՀԱԿ-ի սխալ լինելը ինչքանով ա էական…
…ես էլ Նիկոլի հետ համաձայն չեմ որ մարտահրավեր ա ԱՄՆ-ին ու Եվրոպային… ընդհակառակը… դուրս էիր ուզում գա՞լ, եկար… չէիր ուզում կապել ղարաբաղի հարցը սահմանների հե՞տ, էդ էլ եղավ… դե հիմա արի ղարաբաղից խոսանք… հլը որ կուզես իմանալ,Օբաման մի հատ որ "ցեղասպանություն ասեց, սաղ կյանքներս ամերիկոսներին դօլժնիկ ենք մնալու ոնց որ Վիլսոնին… ու էն ժամանակ տեսնենք ոնց չի ստորագրելու ղարաբաղի համաձայնությունները…չլինի՞ էդ էլ ա սառացնելու… պռի տոմ, երբ հանկարծ Օբաման ասեց ցեղասպանություն մենք ընենց մի հատ ցնծության ու գինարբուքի մեջ ենք լինելու որ չենք զգալու դանակը ոնց ա մեջքներիցս խրվելու…
…Վիշ ապեր, ես էլ կարող ա սխալ լինեմ, էսի պեսսիմիստական սցենար ա… առավել ևս որ ես եմ… բայց կարա՞ս բացատրես էդ ի՞նչ գժոտ մոմենտ ա Սերժը կպցրել որ չեմ ջոկում…
… դուք հարցը դիտում եք զուտ ՀԱԿ-ի կամ Նիկոլի ճիշտ կամ սխալ լինելու պրիզմայով… շատ սխալ ա… քաղգործիչների մեծամասնության կանխատեսումներից մեծամասնությունը սխալ ա դուրս գալիս, բայց դա նրանց կշռի վրա չի անդրադառնում…
Chuk (23.04.2010)
կարող ա… էսօր նատօ-ի ուժերի գլխավոր հարամանատրն ու Քլինթընը ոչ մի պրոբլեմ չեն տեսնում ըդտեղ… Յուշչենկոյի ու Տիմոշենկոյի անհանգստություններին էլ բանի տեղ չդրեցին… սա նշանակում ա որ ռուսների հետ ընդհանուր լեզու են գտել ու բավականին հետաքրքիր փոխզիջումների են գնում…
… ապեր էսի ենթադրություններ են, կարող ա և բան էլ չկա…
Կոնգրեսի հայտարարությունն այս թեմայով տեղադրել եմ համապատասխան թեմայում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Սառեցումը ելք է, մնացած տարբերակներից լավագույն ելքը։ Նիկոլն ու էլի մի քանիսը հաշվարկներ չունեն ապեր։ Բայց ունեն «wishful thinking», մեկ էլ ամեն ինչ հնարավորինս վատ ներկայացնելու բացառիկ տաղանդ, որ դրա ֆոնի վրա իրենք լավը երևան։ Որովհետև իրականում լավը երևալու ոչ մի այլ ռեսուրս չունեն։
Si vis pacem, para bellum
Վիշ, արի հստակեցնենք թե ինչ է եղել: Մենք էս պահին դրական ձեռքբերում չունենք: Սերժը լավագույն դեպքում կարողացել է կանխել վատթարագույնը, որի նախաձեռնողն ինքն է եղել: Իսկ դրական ձեռքբերում էստեղ ուղղակի չկա, ավելին, հնարավոր ա, որ բացասականը կա:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Askalaf (27.04.2010)
Նորից ու նորից խեղաթյուրում ու նենգափոխում է: ՀԱԿ-ը պնդել ու շարունակում է պնդել, որ Թուրքիայի հետ պետք է լավ հարաբերություններ հաստատել: Ուզած պրագմատիկ մարդ, կառույց, ուժ նույն կարծիքին է, դրան դեմ են ազգայնական որոշ հատվածներ: Իսկ կոնկրետ պրոցեսի մասին ՀԱԿ-ը ունեցել է հստակ դիրքորոշում, որը միայն ու միայն հաստատվել է երեկ, որ իրենց ամեն մի կանխատեսում-վերլուծությունը ճիշտ է եղել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ