Մեջբերում Rammer-ի խոսքերից Նայել գրառումը
Ձաջ երբ ա ՀԱԿ-ը ողջունել այս արձանագրությունները?
ՀԱԿ -ը ասյ արձանագրությունները անվանել է ուրացման փաստաթուղթ...
Ապեր, եսի՞մ:

Ողջունում են

Սեպտեմբեր 12, 2009

Երեկվա ասուլիսում` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն ասել է. «Այդ հարցում մենք ողջունում ենք դրական որեւէ նախաձեռնություն: Ասեմ, որ ընդդիմությունն իր մտավոր կազմակերպչական պոտենցիալով շատ ավելի մեծ օգուտ կարող է տալ իշխանությանը: Եթե մեր քաղկալանավոր ընկերներն ազատ արձակվեն, հենց նույն պահին ՀԱԿ-ը պատրաստ է նստել իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ եւ հատկապես արտաքին խնդիրների շուրջ ձեւավորել հնարավորինս ընդհանրական մոտեցումներ: Նույնիսկ այս հակադրության միջավայրում, չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունների մասով ՀԱԿ-ի գործիչների հնչեցրած գնահատականները խանգարում են իշխանությանը. ճիշտ հակառակը»: Ըստ նրա` իրենք, որպես ընդդիմություն, երբեք ծաղրական չեն արտաբերել «ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը: Ընդհակառակը, ըստ Սուրենյանցի` իրենք ըմբռնումով են մոտեցել եւ Գյուլի այցի հետ կապված` հետաձգել են անցած տարվա սեպտեմբերին նախատեսված ՀԱԿ-ի հանրահավաքը, եւ նույնիսկ ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի հայտարարության մեջ երկու վերապահում-մտահոգության կողքին տեղ է գտել Հայ Ազգային կոնգրեսի հստակ գնահատականը, որ արձանագրությունները դրական տեղաշարժ են ապահովել հայ-թուրքական հարաբերությունների կայացման գործում: Նրա կարծիքով՝ ՀԱԿ-ն այս առումով ամենաշահեկան քաղաքական միավորումներից մեկն է, քանի որ «ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այս ամբողջ տարիների ընթացքում բանաձեւել է հայ-թուրքական հարաբերությունների մոտեցումները, հնարավոր քայլերը, եւ այս առումով ՀԱԿ-ն իսկապես, գոնե ՀԱԿ-ի առաջնորդի մակարդակով, շատ հստակ դիրքորոշումներ ունի»:
այիսի 1-ի հանրահավաքին Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց, որ «հայ-թուրքական հարաբերություններում վերջերս նկատվող տեղաշարժը արժանի է հատուկ գնահատականի, որովհետև շոշափում է հայոց պետականության զարգացման ամենակենսական խնդիրներից մեկը», և ավելացրեց, որ «ՀԱԿ-ը… կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը և պատրաստ է այդ հարցում աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին»:
Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը տարածել է հայտարարություն երեկ նախաստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման արձանագրությունների մասին:

Նշելով, որ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է երկու երկրների եւ ժողովուրդների, ինչպես նաեւ տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից» եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները զգալի տեղաշարժ են», Հայ Ազգային կոնգրեսը, այդուհանդերձ, հավելում է, որ «անընդունելի է հայ եւ թուրք պատմաբանների միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծման մասին դրույթը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության իրողությունը» եւ «մտահոգություն է հարուցում երկու երկրների խորհրդարանների կողմից նշված փաստաթղթերի վավերացման պայմանը, որը Սերժ Սարգսյանին հնարավորություն է տալիս ենթահանձնաժողովի ստեղծման պատասխանատվությունը կիսել խորհրդարանի հետ, իսկ Թուրքիային՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծված չլինելու պատճառաբանությամբ, ձգձգել վավերացման հարցը եւ դրանով հետաձգել հայ-թուրքական սահմանի բացումը»։
Էլ ողջունելը ոնց ա լինում, խո սաղովի Սերժի ճակատը չէի՞ն պաչելու: