Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
Ժող, էս ճառը դատարկ ճառ ա… մեջը հեչ մի բան էլ չկա … խոսաց-խոսաց վերջում էլ ասեց դուրս չենք գալիս բանակցություններից (խի կարող ա դուրս գա՞ր)… ասում ա Ղարաբաղը նախապայման չի… OK չի դե հիմա առանց նախապայմանի Ղարաբաղի հարցը "կլուծի",…

Ես սրա ճառերին էդքան ուշադրություն չէի դարձնի, ինքը երբեք էլ բան չի ասել… էսօրվա իրա ասածն առանց իրա աասելու էլ պարզ էր… ես ավելի շատ ուշադրություն կդարձնեի եվրոպայի վերաբերմունքին մեր ներքին հարցերի, մարդու իրավունքների ու մարտի 1-ի նկատմամբ… եթե իրանք լծակներն օգտագործում են, ուրեմն Սերոժը պրոյեկտի շրջանակներից դուրս ա գալիս, իսկ եթե ճնշում չկա, ուրեմն գծած ճամփով ա գնում… Սերոժը այ սենց կանխատեսելի, պրիմիտիվ ա…

… թուրքերին էլ ցեղասպանություն, մարդու իրավունք , քրդեր ու եվրոմիությունն են դեմ տալիս… էդ էլ դրանց լծակն ա մի տարբերությամբ մենակ որ թուրքերն էլ իրենց լծակներն ունեն նրանց վրա ազդելու…
Մեֆ ջան, դատարկ ա, բայց այ Սփյուռքում տես՝ ինչ աշխուժություն ա: Ինքը անցյալ տարի ծեծ էր ուտում Հայաստանից դուրս, հենց տեսավ, որ Թուրքիան շատ ա երկարացնում, նենց հանդիսավոր ազգայնական ոճով կասեցնել տվեց արձանագրությունները վավերացնելու ընթացքը, ու հետն էլ սփյուռքում միավորներ հավաքեց: Ուֆ, զարմանում եմ: Էս հայերը երբ են սովորելու պատմության դասերը, ե՞րբ. ախր ուրիշի սխալներն էլ չեն է, սեփական սխալներն են: Ամեն անգամ էլ էս օրերին սենց աշխուժություն ա. ֆլանը կճանաչի, ֆստանը բանաձև կընդունի... տո ոչ մեկն էլ, եթե իրեն պետք չեղավ, չի ճանաչի: Իսկ եթե պետք եղավ, առանց ձեր ասելու էլ կճանաչի: Հերիք եղավ, բոլ եղավ, շատ փող ունե՞ք, Ադրբեջանին ճնշեք