«Առավոտ». Ոնց որ հերը ըլնի՝ իրա տան էրեխու, աղջկա մասին փողոցում խոսա
11:07 • 17.04.10
Թերթի տեղեկացմամբ՝ նախորդ օրը Արթիկում ԵԿՄ-ականների հետ հանդիպման ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը բոցաշունչ մի ելույթ է ունեցել ընդդեմ մամուլի։ Գեներալը շարքային ԵԿՄ-ականներին կոչ անելով թերթեր չկարդալ՝ այնպիսի տպավորություն է ստեղծել, որ եթե չկարողանան Արցախին տեր կանգնել, ապա մեղավորը մամուլն է լինելու։ Մանվել Գրիգորյանը բառացիորեն ասել է.
«Վստահեցնում եմ, որ դուք ճիշտ կարող եք միշտ էլ ըլնել, ապրեք, որպես երկրի տեր, կապ չունի, էլի եմ ասըմ, թե էսօր ով ինչա իրանից ներկայացնըմ, ժամանակի ընթացքում բոլորը մեկա, էսօր պատկերացրեք, էսօրվա բոլոր տեսակի մարդիկ ըստեղից քսան տարի առաջ հեչ կարողա ոչ մի հնարավորություն չեն էլ ունեցել, ամեն ինչ ժամանակը բերելու ա, դնելու ա տեղը։ Խոսալով կամ ասելով կամ մեղադրելով, էդ թերթերը, էդ լրատվությունը մի քիչ քիչ կարդացեք, որովհետև բաներ են գրըմ, չեն հասկընըմ, չի կարելի էլի, ոնց որ հերն ըլնի՝ իրա տան էրեխու, աղջկա մասին փողոցում խոսա, դա բարոյականություն չի, բաներ կան, որ պտի ասվի, բայց ոչ թե աշխարհի առաջ, կամ կայնես քո հորից, մորից, ախպերոջից, ընկերոջից աշխարհի առաջ... Ինչ ուզըմ են, ոնց ուզըմ են, ում հասցեին ուզըմ խոսում են, աշխատեք ինքներդ մտածել, ինքներդ Ձեզ վստահել, դուք պտի ամեն ինչում առաջինը ձեզ վստահեք, նոր մնացածին, ու վստահությունն ա, միասնությունն ա, որ պետք ա մեզ ամուր պահի ու ապագա ստեղծի, մեր, մեր երեխաների ապագայի համար»։
Tert.am
Էջանիշներ