User Tag List

Էջ 28 109-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 1635 հատից

Թեմա: Խորհուրդ եմ տալիս դիտել

  1. #406
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորհուրդ եմ տալիս դիտել

    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    District 9
    Նախորդ էջում գրել էի:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  2. #407
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորհուրդ եմ տալիս դիտել

    Խորհուրդ կտաի Իլայի Գրիքը,բայց այն արդեն առաջարկել են,նենց որ կառաջարկեմ
    The Penguins Of Madagascar: Operation DVD
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  3. #408
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորհուրդ եմ տալիս դիտել

    The Devil's Backbone/El espinazo del diablo/Սատանայի ողնաշարը



    Ռեժիսյոր՝ Գիլյերմո Դել Տորրո
    Ժանրը՝ սարսափ
    Դերերում՝ Մարիսա Պարեդես, Էդուարդո Նորրիեգա
    Տարեթիվը՝ 2001թ
    Երկիրը՝ Մեքսիկա-Իսպանիա

    «Պանի Լաբիրինթոսը» ֆիլմի հեղինակի գլուխգործոցներից. էլի նույն ձեռագիրը - արտակարգ օպերատորական աշխատանք, արտակարգ դերասանական խաղ, արտակարգ երաժշտություն, որը ամբողջովին խոսում է ֆիլմի հետ ու արտակարգ, գրավիչ սյուժե:

    Դասական «վրիժառու ուրվականի» մասին սարսափ ֆիլմ է, ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Իսպանիայում գտնվող որբանոցում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ: Սարսափ տեսարանները շատ հաջող էին ու վախենալու. ֆիլմը դիտելիս մի քանի անգամ արյունը սառեց երակներիս մեջ Իսկ երեխաների դերասանները շատ համոզիչ էին խաղում:

    Եթե «Պանի Լաբիրինթոսը» հավանել եք, էս ֆիլմն էլ ձեզ դուր կգա:

    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 92%:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rhayader (13.04.2010), Tyler (20.04.2010), Գորտուկ (25.12.2014), Ֆրեյա (13.04.2010)

  5. #409
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Խորհուրդ եմ տալիս դիտել

    The Hurt Locker/Ցավի Տիրակալը



    Rotten Tomatoes-ի ռեյտինգը՝ 97%
    Այս տարի արժանացել է 6 օսկար մրցանակի՝ այդ թվում լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսյոր անվանակարգերում:

    Ֆիլմը Իրաքի պատերազմի ժամանակ ռումբեր վնասազերծող ջոկատի մասին է: Ճիշտն ասած սպասելիքներս մեծ չէին, սպասում էի, որ ֆիլմը հերթական ամերիկյան պրոպագանդան կլինի, որտեղ ամերիկացիները կսրբացվեն, իրաքցիներին անխտիր կերպով որպես տեռորիստներ կներկայացնեն ու լիքը պատճառ կբերեն, որ Իրաքի պատերազմը արդարացված էր:

    Ինչ լավ էր, որ սպասելիքներս չարդարացան Հրաշալի ֆիլմ էր, խորը, մանրամասն մշակած, իսկ դերասաններն ու ֆիլմի կերպարները վերջն էին...

    Մասնագետ Էլդրիջը - արտաքինից թափով, մկանուտ տղա էր, բայց իրականում վախկոտ էր ու անվստահ:
    Սերժանտ Սենբորնը, ով սիրում էր, երբ ամեն ինչ տեղը տեղին էր արվում:
    Սերժանտ Ջեյմսը, ով առաջին հայացքից տափակ մարդու տպավորություն էր թողնում, բայց իրականում իսկական հերոս էր: Ափսոս Ջերեմի Ռեններին օսկար չտվեցին լավագույն դերասանի համար:

    Մի խոսքով, լավն էր, իրոք արժանի էր մրցանակներին:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 13.04.2010, 10:31:
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (13.04.2010), Farfalla (13.04.2010), Gayl (14.04.2010), h.s. (14.04.2010), Jarre (13.04.2010), Tyler (20.04.2010), Դարք (13.04.2010), Ֆրեյա (13.04.2010)

  7. #410
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հերթական պուպուշ ֆիլմը.

    Լուսինը/The Moon



    Ռեժիսյոր՝ Դունկան Ջոնս
    Դերերում՝ Սեմ Ռոքվել, Քեվին Սպեյսի (ձայնը)
    Կոմպոզիտոր՝ Քլինթ Մենսելլ
    Ժանրը՝ գիտական ֆանտաստիկա
    IMDB ռեյտինգը՝ 8.0
    Rotten Tomatoes ռեյտինգը՝ 89%

    Ֆիլմի ռեժիսյորը ռոքի լեգենդ Դևիդ Բոուիի որդին է՝ Դունկան Ջոնսը: Բոուիի երկրպագուներին ծանոթ կլինի Space Oddity երգը, որը պատմում է Թոմ անունը կրող տիեզերքում մոլորված աստղագնացի մասին

    Ֆիլմի հերոսը՝ Թոմ Բելը աստղագնաց է, ով միայնակ ապրում է Լուսնի վրա գտնվող հելիում3 արտադրող գործարան/տիեզերական կայանում: Նրա երեքամյա պայմանագիրը շուտով վերջանալու է և նա վերադառնալու է Երկիր, ուր իրեն սպասում են կինն ու դուստրը: Սակայն նախքան վերադառնալը Թոմի մոտ հալյուցինացիաներ են սկսվում:

    Չնայած համեստագույն բյուջեին ֆիլմը շատ լավն է, օրիգինալ սցենար, հոգեցունց երաժշտություն, ընտիր դերասանական խաղ (ֆիլմը մեկ դերասան ունի, եթե չհաշվենք Քեվին Սպեյսիի ձայնը Մյուս դերասանները էկրանին են երևում ընդամենը մի քանի վայրկյան):

    Ի դեպ ֆիլմը բազմաթիվ նմանություններ ունի Ստենլի Կուբրիկի 2001 Թվական Տիեզերական Ոդիսականի հետ,

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար



    Մեկ էլ GERTY համակարգիչն էր մռութ, մանավանդ սմայլիկները, որոնք իր տրամադրությունն էին ցույց տալիս
    I may be paranoid but no android!

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    h.s. (03.06.2010), Jarre (22.04.2010), Tyler (20.04.2010), Ֆրեյա (22.04.2010)

  9. #411
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բեովուլֆ/Beowulf



    Ռեժիսյոր՝ Ռոբերտ Զեմեկիս
    Դերերում՝ Ռեյ Վինստոուն
    Էնթոնի Հոպկինս
    Ջոն Մալկովիչ
    Անջելինա Ջոլի

    Էս ֆիլմից էլ մեծ սպասելիքներ չունեի, որովհետև Հոլիվուդը յուրահատուկ տաղանդ ու փորձ ունի հին լեգենդները այլանդակելու ու բռնաբարելու մեջ: Ու մի քիչ վախենալով սկսեցի ֆիլմը դիտել, որովհետև կասկած չունեի, որ հին անգլիական էպոսն էլ էր նույն բախտից արժանանալու: Բայց հենց առաջին կադրերից զգացի, որ սխալվում եմ: Նախ ֆիլմը յուրահատուկ ձևով է նկարահանված, կոմպյուտերային հատուկ էֆեկտները ֆիլմին բնորոշիչ համ ու հոտ էին տալիս: Վիզուալ առումով շատ գեղեցիկ էր. ոնց որ լիներ ֆիլմի, մուլտֆիլմի ու համակարգչային խաղի գրաֆիկայի խառնուրդ: Չնայած որոշ հատվածներում հատուկ էֆեկտները չափից դուրս շատ էին ու անիմաստ, բայց ֆիլմը հետաքրքրությամբ էր նայվում:

    Ինչ վերաբերվում է սցենարին, սցենարիստները այդքան էլ չէին շեղվել էպոսից, սակայն հետաքրքիր լրացում էին մտցրել, ինչից ֆիլմը միայն շահել էր:

    Գրենդելը էդքան էլ նման չէր իմ պատկերացրածին, մի տեսակ խղճուկ Գրենդել էր ստացվել, ու ավելի շուտ զզվելի էր, քան թե վախենալու:

    Գրենդելի մայրը՝ Անջելինա Ջոլին լավիկն էր Վիշապն էլ էր լավը ստացվել:

    Մի խոսքով Բեովուլֆը գեղեցիկ նկարահանված, լավ երաժշտությունով ժամանցային ֆիլմ է, որը հաստատ արժի նայել:
    I may be paranoid but no android!

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hayk Avetisyan (28.05.2010), Jarre (22.04.2010), Նարե91 (27.01.2014)

  11. #412
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վառել կարդալուց հետո/Burn After Reading



    Ռեժիսյորներ՝ Էթան և Ջոել Քոեն
    Դերերում՝ Ջոն Մալկովիչ
    Ֆրենսիս Մակդորմանդ
    Ջորջ Քլունի
    Բրեդ Փիթ

    Էթան ու Ջոել Քոենները ԻՄՀԿ ժամանակակից ռեժիսյորների ցանկում լավագույններից մեկն են, եթե ոչ լավագույնը: Էս ֆիլմն էլ է դասական Քոենյան ֆիլմ՝ լավ կապակցված սյուժե, սև, շաաատ սև հումոր ու շատ դաժան (երբեմն նույնիսկ կոմիկական) տեսարաններ: Ամեն դեպքում Քոենների հին ֆիլմերին՝ (Ֆարգո, Միլլերի Խաչմերուկը, Բարտոն Ֆինք, Մեծ Լեբովսկին, Որտե՞ղ ես, եղբայր իմ և այլն), էս ֆիլմը չի հասնի:
    I may be paranoid but no android!

  12. #413
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բեովուլֆ/Beowulf



    Ռեժիսյոր՝ Ռոբերտ Զեմեկիս
    Դերերում՝ Ռեյ Վինստոուն
    Էնթոնի Հոպկինս
    Ջոն Մալկովիչ
    Անջելինա Ջոլի

    Էս ֆիլմից էլ մեծ սպասելիքներ չունեի, որովհետև Հոլիվուդը յուրահատուկ տաղանդ ու փորձ ունի հին լեգենդները այլանդակելու ու բռնաբարելու մեջ: Ու մի քիչ վախենալով սկսեցի ֆիլմը դիտել, որովհետև կասկած չունեի, որ հին անգլիական էպոսն էլ էր նույն բախտից արժանանալու: Բայց հենց առաջին կադրերից զգացի, որ սխալվում եմ: Նախ ֆիլմը յուրահատուկ ձևով է նկարահանված, կոմպյուտերային հատուկ էֆեկտները ֆիլմին բնորոշիչ համ ու հոտ էին տալիս: Վիզուալ առումով շատ գեղեցիկ էր. ոնց որ լիներ ֆիլմի, մուլտֆիլմի ու համակարգչային խաղի գրաֆիկայի խառնուրդ: Չնայած որոշ հատվածներում հատուկ էֆեկտները չափից դուրս շատ էին ու անիմաստ, բայց ֆիլմը հետաքրքրությամբ էր նայվում:

    Ինչ վերաբերվում է սցենարին, սցենարիստները այդքան էլ չէին շեղվել էպոսից, սակայն հետաքրքիր լրացում էին մտցրել, ինչից ֆիլմը միայն շահել էր:

    Գրենդելը էդքան էլ նման չէր իմ պատկերացրածին, մի տեսակ խղճուկ Գրենդել էր ստացվել, ու ավելի շուտ զզվելի էր, քան թե վախենալու:

    Գրենդելի մայրը՝ Անջելինա Ջոլին լավիկն էր Վիշապն էլ էր լավը ստացվել:

    Մի խոսքով Բեովուլֆը գեղեցիկ նկարահանված, լավ երաժշտությունով ժամանցային ֆիլմ է, որը հաստատ արժի նայել:
    Սցենարի վրա Նիլ Գեյմանն է աշխատել, որը առասպելաբանությունների հետ աշխատելու առումով ամենակոմպետենտ մարդկանցից է: Ինչևէ, ես Բեովուլֆի այս երկու էկրանիզացիաներն էլ եմ շատ սիրում.

    Անախրոնիկ-ֆուտուրիստական-պոստապոկալիպտիկ ֆիլմ շատ հետաքրքիր կոնտեքստով ու «Mad Max» ու 80-ականների պոստապոկալիպտիկ ֆիլմեր հիշեցնող սեթթինգով: Համապատասխան երաժշտությամբ: Զուգահեռներ կտանեի «Դժոխքից համբարձվածների» ու այլ փոքրաբյուջե սարսափ ֆիլմերի հետ: Լրիվ թրեշ: Բայց՝ արված բարձր որակով: Ու Բեովուլֆին որպես կիսամարդ-կիսադեմոն (կիսահրեշտա՞կ), աշխարհների արանքում լռված, խավարի աստված Բաալի տղա ներկայացնելը հիանալի միտք էր:
    Գլխավոր դերերում՝ Քրիստոֆեր Լամբերտ (Բեովուլֆ), Ռոնա Միտրա (Կիրա), Գյոզո Օտտո (Ռոլանդ), Վինսենտ Հեմմոնդ (Գրենդել), Լայլա Ռոբերտս (Գրենդելի մայրիկը) և այլն:
    Ասեմ, որ ֆիլմում ծիծիկների թեման լրիվ բացված է:


    Չնայած այս ֆիլմը Մայքլ Կրիխտոնի «Մեռելներ Ուտողները» գրքի հիման վրա է նկարահանած, բայց այն էլ իր հերթին Բեովուլֆի մասին լեգենդը բերում է իրականության մակարդակի, ու ցույց է տալիս՝ Բեովուլֆն արժանի էր, որ իր մասին այդքան լեգենդներ երգվեին:
    Պատմությունը շարադրվում է աքսորված արաբ պոետ Ահմադ իբն Ֆադլանի (Անտոնիո Բանդերաս) տեսանկյունից, ում գուշակուհին ընտրում է որպես տասներեքերորդ ռազմիկ վիկինգ արքայազն Բուլիվայֆի (Վլադիմիր Կուլիխ) ուղեկիցն իրենց ճանապարհորդության մեջ, որի նպատակն է օգնություն խնդրած վիկինգ կոնունգի մարդկանց փրկել Վենդոլներից (կիսաարջ-կիսամարդ հրեշներ, որոնք ուտում են իրենց զոհերի դիակները) ու Հրե Ճիճվից (ենթադրաբար՝ վիշապ):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. #414
    Dark Night Դարք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.04.2009
    Հասցե
    շորերիս մեջ
    Տարիք
    77
    Գրառումներ
    876
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կամուրջը
    imdb rayting-8.2
    ժանրը -դրամա
    2003թ
    ճանաչվել է որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ
    տևողությունը 33 րոպե
    պետք է դիտել.ուղղակի առանց մեկնաբանության
    սա էլ տրեյլերը...օրիգինալ անվանումը Most:The bridge


    Первая рюмка, первая сигарета, первая ночь, как же далеко всё это.........

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Diana99 (19.06.2013)

  15. #415
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Gran Torino

    2008թ.
    Ռեժ. եւ գլխավոր դերակատար՝ Քլինթ Իսթվուդ

    IMDB - 8.4
    RT - 80%

    Ֆիլմը՝ հոյակապ է։ Չգիտեմ՝ ինչպես է դա անում Իսթվուդը, բայց նրա ֆիլմերը նայելուց հետո "հոգուս" մեջ ավելացում եմ զգում, բառիս բուն իմաստով։ Մի բան հաստատ ավելանում է, մի բան, որ անտարբեր չի թողնում։
    Քլինթ Իսթվուդը նորից իր սիրելի դերում է. հերոս, ուժեղ տղամարդ, ուղղամիտ ու .. մի խոսքով՝ "կովբոյ"։ Նրա ֆիլմերում բոլորը կամ բացարձակ լավն են, կամ բացարձակ վատը, ինչպես հին ու "զտարյուն–ամերիկյան" վեսթերններում։
    Մի երեխայական շիտակություն կա նրա ֆիլմերում, հավատ, որ "ուժեղ ձյաձյաները" միշտ հաղթում են, նույնիսկ եթե ... լավ, չեմ ուզում ֆիլմը պատմեմ, այնպես որ՝ նայեք։

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 26.04.2010, 20:52: Պատճառ: Սպոյլեր
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Farfalla (26.04.2010), matlev (22.04.2010), Sagittarius (22.04.2010), _DEATH_ (22.04.2010), Հայկօ (22.04.2010), Ռուֆուս (22.04.2010)

  17. #416
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ով ոնց,բայց նայեք ու չեք փոշմանի հաստատ The Final- 2010
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  18. #417
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ֆրեյա-ի խոսքերից Նայել գրառումը
    Gran Torino
    Սիրածս ֆիլմերից մեկն ա, Իսթվուդը հարգանքի արժանի մարդ ա, քչերից մեկն ա, որ չի մոռացել թե մարդկությունը ինչ բան ա ու ամեն գնով ուզում ա մարդկանց հետ պահի կենդանի դառնալուց, բայց էս անտեր դարում մադկանց թիվը գնալով քչանում ա, երկոտանի կենդանիներն են շատանում, ոչ թե մարդիկ: Ֆիլմի մեջ հենց էտ ա ցույց տրված, սկիզբը թոռները գալիս են թաղման տոնական շորեր հագած, հետն էլ նենց են իրանց պահում, ոնց որ կրկես են եկել: Ինքն էլ հասկանում ա որ էտ երկոտանի կենդանիներին մարդ սարքել հնարավոր չի, օտար մեկին որ ոչ պորտից ականջող ա կախում, ոչ էլ ... փրկում ա կյանքը, չի թողում ճիշտ ուղղուց շեղվի հանցագործ դառնա, հետն էլ ղզիկից կարգին տղամարդ ա սարքում: Վեսթերնի շունչ էլ ճիշտ ա կա ֆիլմի մեջ:
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  19. #418
    Ստուդենտ Արտիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2008
    Տարիք
    35
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ես թույն սրտի կաթվածի հասցնող հումորը արել են թե ոչ արդեն, բայց խորհուրդ եմ տալիս դիտել Խորհուրդ չեմ տալիս դիտել թեմայում տեղակայված բոլոր ֆիլմերը: Սովորաբար դրանք ավելի լավն են լինում: Հատկապես վերջին էջինը

    Վերևում գրվածը հումոր չէր:

  20. #419
    Bring out your dead!!! Ֆրեյա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2008
    Գրառումներ
    2,543
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անհանգիստ Անան / Caotica Ana,
    Ռեժ.՝ Խուլիո Մեդեմ,
    Դեր.՝ Մանուելա Վելլես
    IMDB - 6.3



    Ըստ իս՝ հոյակապ ֆիլմ է. հուզիչ, ունիկալ ու տպավորիչ:
     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


    Ֆիլմի սկզբում տեսնում ենք մի երիտասարդ, նաիվ ու մաքուր աղջկա, ով բառի բուն իմաստով դուրս է գալիս քարանձավից ու ընկնում մեծ աշխարհ: Այնտեղ նա հանդիպում է իր առաջին սիրուն ու կորցնում նրան: Իր հիշողությունների մեջ գնալով նա տեսնում է հազարավոր կանանց տառապանքն ու ցավը, նրանց ահավոր մահերին նախորդող վերջին վայրկյաններն ու սա, անշուշտ, իր հետքն է թողնում: Ֆիլմի վերջում աղջիկն արդեն ժամանակակից ու տանջված մարդ է:
    Տղամարդկանց մեջ իսկզբանե դրված է ագրեսիա, իսկ կանանց մեջ՝ սեր: Կանայք կյանք են ծնում: Կանայք հարմարվում են այն աշխարհում, ուր տղամարդիկ պատերազմներ են վարում: Տղամարդիկ. բռնության, ագրեսիայի, պատերազմների ու դաժանության հեղինակներ:
    "Ես շատ մարդկանց կծնեմ, լավ մարդկանց, ովքեր ավելի մեծաթիվ կլինեն...",- Անայի վերջին խոսքերը կարծես թե Նախամոր անունից ասված:
    Ֆիլմն արտակարգ գեղեցիկ է նկարահանված, ինքն իրենով՝ կտավ է: Իսկ ֆիլմում տեսնում ենք ռեժիսյորի վաղամեռիկ քրոջ կտավները:
    Some are born to sweet delight,
    Some are born to an endless night,
    End of the night...

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.06.2010), Kita (11.05.2010), Աթեիստ (25.04.2010), Գորտուկ (31.07.2014), Դատարկություն (25.06.2010), Ռուֆուս (25.04.2010)

  22. #420
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հեսա էս գրառման համար կտուգանվեմ, բայց ամեն դեպքում, շատ էի հուզվել

    Big Fish/Մեծ Ձուկը



    Ռեժիսյոր՝ Թիմ Բարթոն
    Դերերում՝ Յուեն Մակգրեգոր
    Ալբերտ Ֆիննի
    Հելենա Բոնեմ Քարտեր

    Ջեսսիկա Լանժ
    Դեննի Դե Վիտո
    Ստիվ Բուշեմի
    և այլն

    Ժանրը՝ կոմեդիա, դրամա, ֆանտաստիկա, հեքիաթ մեծահասակներ համար
    IMDB-ի բոլոր ժամանակների լավագույն 250 ֆիլմերի ցանկում գրավում է 200-րդ տեղը:

    Ֆիլմը մահամերձ հոր և նրանից օտարացած որդու մասին է: Հայրը ամբողջ կյանքը որդուն պատմել է իր անհավանական արկածների մասին, որոնց հավաստիությանը շատ դժվար է հավատալ: Իսկ այժմ երբ հորը ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել որդին պետք է հասկանա, թե իրականում ինչ տեսակի մարդ էր իր հայրը, նրա պատմածներից որն էր հեքիաթ, որը իրականություն և վերջապես հաշտվի հոր հետ:

    Ամբողջ ֆիլմի ընթացքում տրամադրությունս այսպես էր իսկ վերջում

    Հրաշք էր, կնայեք Դե Թիմ Բարթոնը չէր էլ կարող վատ ֆիլմ նկարահանել
    Վերջին խմբագրող՝ Հայկօ: 10.05.2010, 23:59: Պատճառ: Օրինախախտ սմայլիկների մահապատիժ
    I may be paranoid but no android!

  23. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.06.2010), h.s. (13.05.2010), LoK® (10.05.2010), matlev (11.05.2010), Գորտուկ (31.07.2014), Դատարկություն (25.06.2010), Դարք (11.05.2010)

Էջ 28 109-ից ԱռաջինԱռաջին ... 182425262728293031323878 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խորհուրդ եմ տալիս լսել
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 47
    Վերջինը: 13.10.2023, 09:19
  2. Խորհուրդ եմ տալիս կարդալ, չեք փոշմանի…
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 148
    Վերջինը: 14.07.2019, 15:42
  3. Խորհուրդ ենք տալիս դիտել (մուլտեր)
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 9
    Վերջինը: 12.11.2016, 01:58
  4. Խորհուրդ եմ տալիս դիտել այս համերգը
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Համերգներ, տեսահոլովակներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 01.11.2016, 23:29

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •